Պոդքասթի մանրամասները
10:30 Talks
Lil Arami
Նկարագրություն
«10:30 Talks»-ը կրթական փոդքասթ է, որը միավորում և տարածում է ամենատարբեր ոլորտների մարդկանց գիտելիքն ու փորձը 1 թվային հարթակում։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
57 դրվագները հասանելի են · Էջ 2 6-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Ի՞նչ է տեղի ունենում հոգեբանի սենյակում | Անուշ Ալեքսանյան | 10:30 Talks #50
🎙️Այսօր մեր հյուրը «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանն է։ Այս էպիզոդում խոսել ենք սթրեսի, դեպրեսիայի, միջտարիքային և սեռային փոխհարաբերությունների մասին և թե ինչպես է անցնում 1 ժամը հոգեբանի սենյակում։Աջակցեք մեզ ⬇⬇⬇► «Patreon» - / membership ► «ռեԱրմենիա»- https://bit.ly/4rjRU66 ________________ Մենք սոցցանցերում⬇Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-29 | 01:18:32 | Լսիր |
|
41 օր «Եղնիկներում», ՀՀ-ի գաղափարական քարտեղի ստեղծումը | Գեղամ Օհանյան | 10:30 Talks #47
🎙️«Բարձունք» ՀԿ հիմնադիր-անդամ, «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանի հետ խոսել ենք հանրային պայքարների, 44-օրյա պատերազմի, «Արարատյան մարդը» գրքի, հանրային գործունեության ու լեռների ֆենոմենի մասին։Այս էպիզոդում կգտնեք՝ Ինչպե՞ս Գագիկ Գինոսյանի հետ ծանոթությունը բեկեց նրա կյանքը, և ինչպե՞ս է սիրտն ուղեղին ծառայում անարդարության դեմ պայքարելիս։ Պատերազմի դաժան իրականությունը, «էժանացած մահն» ու ցավը, երբ քրտինքով պահված սարերը հանձնվեցին գրչի մի հարվածով։ Ի՞նչ է 36 արժեքներից կազմված Հայաստանի գաղափարական քարտեզը։ Ինչպե՞ս է Գեղամն ավելի քան 4000 մարդու ուղեկցել լեռներ, և ինչպե՞ս անել, որ մարդը իջնելիս զգա, որ իր սեփական սարից է իջնում։ Աջակցեք մեզ ⬇⬇⬇► «Patreon» - / membership ► «ռեԱրմենիա»- https://bit.ly/4rjRU66 ________________Մենք սոցցանցերում⬇⬇⬇Facebook - https://bit.ly/3M Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-04 | 01:33:07 | Լսիր |
|
Սպանությո՞ւն, աքսո՞ր, փախու՞ստ. Աբովյանի անհետացման վարկածները | Արևիկ Ստամբոլցյան | 10:30 Talks #46
🎙️Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանի հետ խոսել ենք Աբովյանի կյանքի, տիեզերագիտական ուսումնասիրությունների, գրականության ու անհետացման վարկածների մասին։Այս էպիզոդում զրուցում ենք հետևյալի մասին ՝ Սպանությո՞ւն, ինքնասպանությո՞ւն, թե՞ աքսոր. (կոշիկի ու գանգի պատմությամբ)։ Ինչո՞ւ որդին՝ Վարդանը, հրաժարվեց արտաշիրիմումից թրքուհու մատնանշած գերեզմանի վայրում, և արդյո՞ք Ամերիկայից ժամանած մարդիկ Աբովյանի «ժառանգներն» են։ Ինչպե՞ս Կոմիտասից առաջ Աբովյանը շարականներ նոտագրեց, ինչպես նաև 1 դար առաջ իր ձեռնարկներում խոսեց ատոմների ու մետագալակտիկայի մասին։ Ինչո՞ւ զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանող Աբովյանին եկեղեցին համարեց հերետիկոս։ Ինչպե՞ս Աբովյանի արձանը հայտնվեց Բաթումիում՝ որպես «անանուն եվրոպացի հեղափոխական», և ո՞վ ու ինչու՞ 90-ականներին 8 փամփուշտ արձակեց դրա վրա։ Աջակցեք մեզ ⬇ Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-28 | 01:14:34 | Լսիր |
|
Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում. հաշմանդամություն և նեյրոններ | Դավիթ Արսենյան | 10:30 Talks #45
🎙️Այս թողարկման հյուրն է կինեզիոլոգ և հայկական նորարարական սարքերի ստեղծող Դավիթ Արսենյանը։ Զրույցի ընթացքում քննարկում ենք՝ Անշարժության հետևանքները. ինչպես է անշարժ ապրելակերպը հանգեցնում 30+ ծանր հիվանդությունների և հաշմանդամության։ Ուղեղի ու նեյրոնային համակարգի աշխատանքը. ինչ է տեղի ունենում ուղեղում տրավմաների ժամանակ և որքանով են էմոցիաները կարևոր նեյրոնային պլաստիկության համար։ Հայկական «METAGATE» նորարարությունը. ինչպես է «VR» տեխնոլոգիաների միջոցով ակտիվանում ուղեղը՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող մարդկանց կատարել քայլքի իմիտացիա։ Ողնուղեղի տրավմաների վերականգնում. որքանով ենք մոտ կանգնած ողնուղեղի տրավմա ունեցող պացիենտների լիարժեք վերականգնմանը։ Տուրիզմ և խաղեր. զարգացնող նախագծեր և «VR» տիրույթում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերաստեղծման պլանները։ Աջակցեք մեզ ⬇⬇ Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-23 | 01:18:41 | Լսիր |
|
Ինչու՞ ենք ցանում օծանելիք. անվտանգություն, էթիկա | Ծովակ Ոսկանյան | 10:30 Talks #44
🎙️Այսօր մեր հյուրը «Voskanian parfumes»-ի հիմնադիր, օծանագործ Ծովակ Ոսկանյանն է։ Այսօր անդրադառնում ենք #օծանելիքի պատմությանն ու մարքեթինգային գաղտնիքներին՝ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի առաջին #բույրերից մինչև կնոջ ու տղամարդու օծանելիքներ։ Ծովակի հետ խոսում ենք բույրերի ճիշտ ընտրության, կետի արտազատուկից, էլեկտրալարերի ու երկաթի նոտաներով օծանելիք ստեղծելու մասին։ ► Ոգևորեք մեզ՝ աջակցելով փոդքասթին «ռեԱրմենիա»-ում 👇 https://bit.ly/4rjRU66 ________________Մենք սոցցանցերում ⬇⬇⬇Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-06 | 01:27:39 | Լսիր |
|
Գլխաշորը նախաքրիստոնեական սովորույթ է | Գայանե Պողոսյան 10:30 Talks #41
Ինչպե՞ս էին հագնվում 3000 տարի առաջ և ի՞նչ «նորաձևություն» էր թելադրում Վանի թագավորությունը։🎙️Այսօր մեր հյուրը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանն է։Զրուցում ենք կանանց, տղամարդկանց, երեխաների և զինվորների, վերնախավի ու հասարակ ժողովրդի տարազների տարբերությունների, ինչպես նաև կիրառվող գույների, գործվածքների և ձևվածքների մասին։ Անդրադառնում ենք գոտիների մոգական իմաստին, գլխաշորերի ու կոշիկների ավանդույթներին և քննարկում, թե ինչ կարող է ժամանակակից դիզայները սովորել մեր նախնիներից՝ առանց անցնելու ազգային հագուստի «կարմիր գծերը»։► Ոգևորեք մեզ՝ աջակցելով փոդքասթին «ռեԱրմենիա»-ում 👇 https://bit.ly/4rjRU66 ________________Մենք սոցցանցերում ⬇⬇⬇Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-30 | 01:16:21 | Լսիր |
|
Ի՞նչ են փորագրել մեր նախնիները. 10,000-ից ավել ժայռապատկեր | Կարեն Թոխաթյան | 10:30 Talks #42
🎙️Այսօր մեր հյուրը աստղաֆիզիկոս և ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյան. «Հայաստանի ժայռապատկերները» ուսումնասիրություն-գիրքը։Ինչպե՞ս է աստղագիտությունը ձևավորվել Հայաստանում և ինչու՞ է մեր նախնիների թողած ժայռապատկերների շնորհիվ հնարավոր եղել թվագրել հնագույն աստղային քարտեզները: Պարզել ենք, թե ինչ կապ ունի Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը հազարամյակներ առաջ քարերի վրա փորագրված նշանների հետ։ Քննարկել ենք հայկական ժայռապատկերների բացառիկ երևույթը՝ դրանցում դաժան տեսարանների բացակայությունը, ինչը խոսում է մեր նախնիների բարձր արժեհամակարգի մասին: Կարեն Թոխաթյանը ներկայացրել է «մամոնտի մեթոդը» պատկերների տարիքը որոշելու համար և թե ինչպես են աստղաֆիզիկայի գիտելիքները օգնում վերծանել քարեդարյան «ինտելեկտուալ գրադարանները»։ ► Ոգևորեք մեզ՝ աջակցելով փոդքասթին «ռեԱրմենիա»-ում 👇 https://bit.ly/4rjRU66 __ Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-30 | 01:37:43 | Լսիր |
|
Հայերենը ծաղրել, հերոսներ, հակահերոսներ, հայ գրողների լեզուն Արքմենիկ Նիկողոսյան | 10:30 Talks #40
🎙️Այսօր մեր հյուրը գրականագետ, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արքմենիկ Նիկողոսյանն է։ Խոսել ենք հայերենի 150,000 ակտիվ բառերից միայն 10,000-ը կիրառելու պատճառներից, դասական գրողների «ստեղծագործական աշխատանոցից» ու խմբագրական միջամտություններից, և այն թաքնված անձնական դրամաներից ու սերերից, որոնք ծնունդ են տվել #Թումանյանի , #Չարենցի ու Մուրացանի հանճարեղ տողերին։ Քննարկել ենք՝ ինչու՞ է մեր #գրականությունը «ֆետիշացնում» խեղճ ու աղքատ մարդուն՝ ատելություն սերմանելով հարուստի հանդեպ, ինչու՞ մինչ օրս չունենք ազնվականական էլիտա և էթիկետ, ու ո՞րն է հայ գրականությունը #միջազգայնացնելու «թուրքական մոդելն» ու դիվանագիտությունը։ ► Ոգևորեք մեզ՝ աջակցելով փոդքասթին «ռեԱրմենիա»-ում 👇 https://bit.ly/4rjRU66 ________________ Մենք սոցցանցերում ⬇⬇⬇ Facebook - https://bit.ly/3 Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-15 | 01:31:55 | Լսիր |
|
եր հետքն Ադրբեջանում, ոչնչացված հուշարձանները, փաստեր կեղծելը | Րաֆֆի Քորթոշյան | 10:30 Talks #38
🎙️Այսօր մեր հյուրը «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանն է։ ► Ոգևորեք մեզ՝ աջակցելով փոդքասթին «ռեԱրմենիա»-ում 👇 https://bit.ly/4rjRU66 ________________ Մենք սոցցանցերում ⬇⬇⬇ Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-13 | 01:08:41 | Լսիր |
|
Նարուտոյի և Քևինի հայերեն ձայները, ձայնային կրկնօրինակումը, թատրոնը | Տաթև Ղազարյան 10:30 Talks #39
🎙️Այսօր մեր հյուրը դերասանուհի, ձայնային կրկնօրինակող Տաթև Ղազարյանն է։ ► Ոգևորեք մեզ՝ աջակցելով փոդքասթին «ռեԱրմենիա»-ում 👇 https://bit.ly/4rjRU66 ________________ Մենք սոցցանցերում ⬇⬇⬇ Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-13 | 00:58:04 | Լսիր |
Ավելին Lil Arami-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: