Պոդքասթի մանրամասները
Պարզից պարզ
Ara Chalabyan, Artyom Zakaryan
Նկարագրություն
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
106 դրվագները հասանելի են · Էջ 1 11-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
#70 Ինչու՞ են բիզնեսները վախենում օրենքներից
Փաստաբան, «Ֆիդելիս» փաստաբանական ընկերության համահիմնադիր Վարազդատ Հարությունյանի հետ զրուցել ենք բանկային համակարգից դեպի սեփական իրավաբանական ընկերություն անցման, սնանկության ինստիտուտի և ֆիզանձանց պարտքերից ազատվելու հնարավորությունների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի իրավական ու տնտեսական ռիսկերի, ինչպես նաև հարկային վարչարարության պատժողական քաղաքականության և բիզնես միջավայրի անկանխատեսելիության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-11-19 | 01:02:35 | Լսիր |
|
Ակցիա՞, թե՞ գայթակղություն
ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք՝* ինչո՞վ են տարբերվում զեղչերը, քեշբեքը և խաղարկությունները* ո՞ր պայմաններին է պետք ուշադրություն դարձնել մինչև ակցիային մասնակցելը* ինչպե՞ս օգտվել առաջարկներից՝ առանց լրացուցիչ ծախսեր անելուԽոսել ենք նաև այն մասին, թե որ վճարումները կարող են չհաշվարկվել ակցիայի շրջանակում, ինչ տարբերություն կա երաշխավորված քեշբեքի և շահելու հնարավորության միջև, և ինչպես չընկնել կեղծ «շահումների» ծուղակը։Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-11-12 | 00:13:50 | Լսիր |
|
#69 Ինչու՞ են մարդիկ փոխում աշխատավայրը
Կառավարման խորհրդատու, «Սիվիտա Արմենիա» ընկերության գործընկեր Անահիտ Ադամյանի հետ զրուցել ենք Հայաստանում գործատուի բրենդի առաջին հետազոտության արդյունքների, աշխատատեղ ընտրելու, բանկային համակարգում «Mystery Shopping»-ի ու պրոցեսների օպտիմալացման, խորհրդատվական շուկայի առանձնահատկությունների, ինչպես նաև կանանց ձեռներեցության աջակցման և Երևանի մարաթոնի ստեղծման պատմության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-11-05 | 01:07:19 | Լսիր |
|
Ուսանող և փող․ ծախսե՞լ, խնայե՞լ, ներդնե՞լ
Արարատ Բանկից Անիտայի հետ քննարկել ենք՝ * ինչպե՞ս են ձևավորվում փողի հետ մեր առաջին սովորությունները ուսանողական տարիներին * խնայե՞լ, ծախսե՞լ, թե՞ սկսել նաև ներդնել * ինչպե՞ս գտնել այն հավասարակշռությունը, երբ և՛ վայելում ես այսօրը, և՛ մտածում վաղվա մասին Խոսել ենք նաև ժամանակակից ուսանողների ֆինանսական հնարավորությունների, բանկային պրոդուկտների, փոքր գումարով ներդրումներ սկսելու և այն մասին, թե ինչու ֆինանսական գրագիտությունը միայն «քիչ ծախսելը» չէ։ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-29 | 00:20:45 | Լսիր |
|
Բիզնես վարկ․ ծախս, թե՞ աճի գործիք
ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝ *ինչո՞վ է բիզնես վարկը տարբերվում սպառողականից, և ե՞րբ է այն ճիշտ գործիք բիզնեսի համար * ե՞րբ արժի վերցնել նոր վարկ կամ գործող վարկը տեղափոխել այլ բանկ *ինչո՞ւ տոկոսադրույքից բացի կարևոր են սպասարկումը, արտոնյալ ժամանակահատվածը և բիզնեսի ֆինանսական հոսքերը Խոսել ենք նաև այն մասին, թե ինչու կարող է պարտքը երբեմն ավելի արդյունավետ ֆինանսավորման աղբյուր լինել, քան միայն սեփական միջոցներով աշխատելը, և ինչու վարկ չվերցնելը նույնպես կարող է ռիսկ լինել բիզնեսի համար։ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-22 | 00:28:32 | Լսիր |
|
#68 Կարծրատիպեր, կին ղեկավարի մարտահրավերներ և կարիերա | Անի Մակարյան
Ֆինանսական համակարգի փորձագետ, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի նախկին տնօրեն Անի Մակարյան-ի հետ զրուցել ենք Կենտրոնական բանկում իրականացված իրավական ռեֆորմների, Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական գործառույթների և կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության, կորպորատիվ պարտատոմսերի շուկայի աճի ու ներդրումային ռիսկերի գնահատման, ինչպես նաև կանանց ղեկավար դերի, կարծրատիպերի հաղթահարման և աշխատանքային հիմնարար սկզբունքների մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-15 | 01:04:42 | Լսիր |
|
#67 Ինչու՞ են ձախողում տեխնոլոգիական ստարտափները
Տեխնոլոգիական ձեռներեց, «GTM IO» և «Impact Ladder» ընկերությունների հիմնադիր Սիդնեյ Մինասյանի հետ զրուցել ենք տեխնոլոգիական ստարտափները գլոբալ շուկաներ դուրս բերելու ռազմավարությունների, առաջնորդության ձևավորման և «IQ»-ն ընդդեմ «EQ»-ի հարցի, «Human Dynamics» և «Impact Ladder» անձնային աճի համակարգերի, ինչպես նաև Ավստրալիայի ու Սիլիկոնային հովտի փորձառությունը հայկական էկոհամակարգում կիրառելու հնարավորությունների մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-08 | 00:55:45 | Լսիր |
|
ԿԲ-ն որոշում է. գնաճ, փոխարժեք, տոկոսադրույք և ոչ միայն
ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝ *ի՞նչ է իրականում անում Կենտրոնական բանկը * արդյո՞ք ԿԲ-ն է որոշում դոլարի փոխարժեքը և ինչպե՞ս է ազդում գնաճի ու տոկոսադրույքների վրա *ինչո՞ւ է գների և ֆինանսական կայունությունը կարևոր մեզանից յուրաքանչյուրի համար Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-01 | 00:18:37 | Լսիր |
|
#66 Ինչպե՞ս է փողերի լվացումը և կոռուպցիան ազդում բիզնեսի վրա | Սանդրո Բոերի
Այս էպիզոդում ֆինանսական և աուդիտորական փորձագետ Արա Չալաբյանն ու «Behavioral Lens» փոդքասթի հեղինակ Սանդրո Բոերին զրուցում են բիզնեսում էթիկայի և ազնվության սկզբունքների, փողերի լվացման դեմ պայքարի և համակարգային խնդիրների, Հայաստանում բիզնես մշակույթի և հարստության ընկալման, ինչպես նաև կրթության, քրիստոնեական արժեքների և հասարակության զարգացման գործում անհատական պատասխանատվության մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-24 | 00:34:54 | Լսիր |
|
Բաժանորդագրություններ. ինչպե՞ս չվճարել այն բանի համար, որ չես օգտագործում։
ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք՝ 1. ինչպե՞ս free trial-ը կարող է վերածվել անսպասելի վճարման 2. ինչո՞ւ հավելվածը ջնջելը դեռ չի նշանակում բաժանորդագրության չեղարկում 3. ինչպե՞ս վերահսկել բաժանորդագրությունները և չվճարել այն բանի համար, ինչն այլևս չես օգտագործում Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-17 | 00:15:06 | Լսիր |
Ավելին Ara Chalabyan, Artyom Zakaryan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: