Պոդքասթի մանրամասները

Պարզից պարզ

Ara Chalabyan, Artyom Zakaryan

Նկարագրություն

«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

106 դրվագները հասանելի են · Էջ 2 11-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
#65 Բանկային աուդիտի գաղտնիքները, թափանցիկությունը, կորպորատիվ պատասխանատվությունը.

Աուդիտոր, «Nexia Armenia» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արթուր Հարությունյան-ի հետ զրուցել ենք աուդիտորական ոլորտի զարգացման ու միջազգային ստանդարտների, «ESG» և կայուն զարգացման հաշվետվությունների ներդրման, պարտադիր աուդիտի օրենսդրական պահանջների ու խոշոր բիզնեսների չափանիշների, ինչպես նաև «IFRS» 18 նոր ստանդարտի և բանկային աուդիտի ռոտացիոն մեխանիզմների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
78593ac339311774190609f33dc24c4f94f6ad0405c1f34c636d8ada3112169e
2026-09-13 01:06:47 Լսիր
#64 Ինչպե՞ս է «AI»-ը 6 անգամ արագացնում աշխատանքը բանկային ոլորտում | Գարեգին Դարբինյան

Ֆինանսական համակարգի փորձագետ, «Ֆասթ» բանկի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի հետ զրուցել ենք իր երկարամյա բանկային կարիերայի, «Ակբա» բանկից «Ֆասթ» բանկ տեղափոխության և տրանսֆորմացիոն բարդ պրոյեկտի իրականացման, սեփական «IT» համակարգեր ունենալու առավելությունների, ղեկավարի պաշտոնից հեռանալու և ժամանակի վերաիմաստավորման որոշման, ինչպես նաև կրթության մեջ «AI»-ի կիրառման ու Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
d07522d68c7c86082e3e6f95c0d2cba672bb3a021440519d57851f76609d6c60
2026-09-03 01:04:09 Լսիր
Հաշիվների համալրման նոր մոտեցում․ ի՞նչ է պետք իմանալ

ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝ 1. ի՞նչ է ինքնանույնականացումը և ինչո՞ւ է այն պետք 2. ինչպե՞ս է Mobile ID-ն օգնում հաստատել ինքնությունը 3. ինչպիսի՞ բանկային ծառայություններից կարելի է օգտվել՝ առանց մասնաճյուղ այցելելու Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
1e9675f6e2dc39edbe26f899dba0790829b738676c2353fbdcb7f83d1a0f2890
2026-08-27 00:10:05 Լսիր
#63 Ինչու՞ են փոխվում բանկերի տնօրենները ռեկորդային շահույթների ֆոնին | Վախթանգ Աբրահամյան

Ֆինանսական համակարգի փորձագետ, «Արարատբանկ»-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի հետ զրուցել ենք բանկային ոլորտի տրանսֆորմացիայի և արհեստական բանականության բերած ռիսկերի, ռեկորդային շահույթների պարագայում տնօրենների փոփոխության պատճառների, տոքսիկ աշխատանքային միջավայրի հսկայական վնասների, ինչպես նաև երիտասարդ կադրերի պատրաստման և բանկային համակարգում սովորելու նոր մշակույթի ներդրման կարևորության մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
f1bdbf7bf6229c26d673a6463891414e597f63c1b3e5f36df3c5987a904faf5a
2026-08-20 00:56:08 Լսիր
Մի քանի վարկ՝ մեկ վճարում:

ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք 1. վարկատեսակները և դրանց տարբերությունները2. վարկային մարումների ուշացման հետևանքները3. ինչու՞ միավորել վարկերը և ինչի՞ն ուշադրություն դարձնել այդ գործընթացում Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
03b24589cfbc8ba7d9f0a203914ba77517857b4d051bbef107ca35b4dac68f20
2026-08-13 00:15:48 Լսիր
#62 200 միլիարդ դոլարի շուկա. ինչպե՞ս Հայաստանը դարձնել հարսանեկան զբոսաշրջության կենտրոն

Մշակութային ձեռներեց, «Կարոտա» հասարակական կազմակերպության և «Թոնիր հարսանիք» ընկերության համահիմնադիր Սիրարփի Խոջաբաղյանի հետ զրուցել ենք հայկական ավանդական հարսանեկան ծեսերի և տարազների վերականգնման, սփյուռքի և տեղացիների պատկերացումների տարբերությունների, հարսանեկան զբոսաշրջության զարգացման հեռանկարների, ինչպես նաև քավորի իրական դերի, ավանդական խոհանոցի առանձնահատկությունների և մշակույթի միջոցով տեղական տնտեսությունը զարգացնելու հնարավորությունների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
96553ec809c0dfe72848e7166ffa93d7d0230939871211d088efa2ac1cfb5ea1
2026-08-07 01:07:11 Լսիր
Քարտով վճարի, 2% հետ ստացի

Արարատ Բանկից Անիտայի հետ քննարկել ենք 1.բանկային քարտերի և դրանց միջոցով ստացվող հնարավոր այլընտրանքային եկամտի մասին, 2.ինչու՞ է ազգային վճարային համակարգ ունենալը կարևոր, 3. ո՞րն է առավելագույն հետվճարի գումարի չափը Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
11e9e1438d78601956229fd48e7c668bb98ac9117488b222d08db207e5c15aca
2026-07-30 00:14:27 Լսիր
Արագ փոխանցում թե՞ դանդաղ հերթ

ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք այս հարցին վերաբերող մանրամասներ:Մասնավորապես.ինչու՞ են արագ դրամական փոխանցումները հարմարարագ դրամական փոխանցումների ո՞ր համակարգից օգտվել և ինչու՞ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ արագ դրամական փոխանցում ստանալու համար և հնարավո՞ր է գումարը ստանալ մոբայլ հավելվածովարդյո՞ք ատացողը վճարում է միջնորդավճարՖինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
5aa2b27f1d4ba88370cab810aa83dabdcd30e05cf8215a45894c9573ce5b8910
2026-07-16 00:08:22 Լսիր
#61 Մտավոր աշխատանքը դարձել է հիբրիդային. մարդ ու «AI» հարաբերություններ

Տեխնոլոգիական ձեռներեց, «Lex AI» և «DMS» ընկերությունների հիմնադիր Անդրանիկ Երիցյանի հետ զրուցել ենք ֆինանսական և իրավական ոլորտներում արհեստական բանականության կիրառման, բանկային ռիսկերի ավտոմատացման, պետական կարգավորումների և անհատի ազատության միջև հավասարակշռության, ինչպես նաև գործարարի հոգեբանության, սնանկացման փորձառության և ժամանակակից աշխարհում մարդկային գործոնի անփոխարինելիության մասին

Տեխնիկական մանրամասներ
GUID
07915e9b566e4b23368f5c097c2eb224398942c03a8a160c65ecd078d43391e5
2026-07-10 01:08:43 Լսիր
Օդից փող, թե՞ զեղծարարություն

Այս հաղորդման ընթացքում ԱրարատԲանկի մարքեթինգի թիմից Անիտայի հետ զրուցել ենք զեղծարարություններից։ Մասնավորապես՝ Ինչու՞ է զեղծարարությունների քանակն ավելանում: Զեղծարարությունների ամենահայտնի և ամենաշատ կիրառելի տեսակները: Ինչպե՞ս լիարժեք իրազեկել մարդկանց, որ զգուշանան: Իրական պատմություններ, որ պատահել են նույնիսկ բանկի աշխատակիցների հետ: Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
18349658c28a8847f0ab6a53695541fa5bd454d14785dc6d7cf0240ea4c174f1
2026-07-02 00:18:38 Լսիր

Ավելին Ara Chalabyan, Artyom Zakaryan-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: