Պոդքասթի մանրամասները

Պարզից պարզ

Ara Chalabyan, Artyom Zakaryan

Նկարագրություն

«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

106 դրվագները հասանելի են · Էջ 6 11-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Ի՞նչ տեսակ վարկ վերցնել կամ չվերցնել

Ի՞նչ տեսակի վարկատեսակներ են առաջարկում բանկերը, վարկային կազմակերպությունները: Ո՞ր տեսակի վարկն է նպատակահարմար վերցնել: Ո՞ր իրավիճակում է պետք խուսափել վարկերից: Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
be38e6f010ec5d7630eef0a6d8fdf8a4e591b13d5dacce522784a9c068b31195
2025-10-23 00:14:47 Լսիր
#45 Սևադա Բաղդյան․ «Առաջ չգնալու պատճառը փնտրեք ձեր մեջ, ոչ թե շուկայում»

Բոյդեն միջազգային ընկերության գործընկեր, Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների ղեկավար Սևադա Բաղդյանի հետ զրուցել ենք ղեկավարների իրավահաջորդության պլանավորման, հեթհանթինգի իրական արժեքի և հայկական բիզնեսներում մասնագիտական պատասխանատվության մշակույթի մասին։ Սևադան պատմում է՝ ինչն է տարբերում լավ «HR»-ին, ինչու բիզնեսը սոցիալական նախագիծ չէ։ Զրույցում անդրադարձել ենք նաև բիզնեսի կառավարման նոր միտումներին, խորհրդի անդամների պահանջարկին ու այն հարցին, թե ինչու է երբեմն առաջ չգնալու պատճառը հենց մեր մեջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
7dbb3b482d7f3b54d8729029e1206bcb541ab8f3decd17cc2acf58b71b79fb6a
2025-10-16 00:57:32 Լսիր
Ի՞նչ անել, եթե խնդիր եք ունեցել ֆինանսական կառույցների հետ

Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆինանսական հաշտարարը: Ֆինանսական հաշտարարի որոշումները պարտադիր են ֆինանսական կառույցների համար: Ո՞վ կարող է դիմել ֆինանսական հաշտարարին։ Ո՞րն է դիմելու ընթացակարգը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
3bf217aa9c7e6400c084306b2bb80d67cee71f9bc3206584be7b8796cc68107c
2025-10-09 00:10:13 Լսիր
#44 Անշարժ գույքը զարգանալու տեղ չունի. ներքին ու արտաքին շուկաները

Անշարժ գույքի ներդրումների խորհրդատվական ընկերության տնօրեն Գուրգեն Փոթիկյանի հետ զրուցել ենք Հայաստանի և աշխարհի անշարժ գույքի շուկայի մարտահրավերների ու հնարավորությունների մասին․ - Ինչպե՞ս է փոխվել պահանջարկը հյուրանոցային ու օֆիսային տարածքների, - Ինչու ՞է բազմաբնակարան կառավարման հարցը դառնում կարևոր, - Ի՞նչ գործիքներ ու մոտեցումներ կան ներդրումային պորտֆելի կառավարման համար։

Տեխնիկական մանրամասներ
GUID
b10cc101214cc3e1781cf9048d4d35ec1189ad538ee06cab8d8197c5031ed2dd
2025-10-02 01:11:41 Լսիր
Ի՞նչ պետք է իմանալ հիփոթեքային վարկի դիմելիս

Այս հաղորդման ընթացքում խոսել ենք հիփոթեքային վարկերի մասին։ Ի՞նչ նպատակով են վերցնում հիփոթեքային վարկ։ Ի՞նչ քայլեր պետք է իրականացնել վարկի դիմելիս։ Ի՞նչ ռիսկերի հետ գործ ունենք։ Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
772d2ee9bd831990bf7d6a9b8569b05c679ad2bcd5adf273c6a02ff942a4dd4a
2025-09-25 00:22:34 Լսիր
#43 Կենսաթոշակ կստանա՞նք, թե՞ ոչ․ ի՞նչ չգիտեք ֆոնդերի մասին

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ , ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի հետ զրուցել ենք կենսաթոշակային ֆոնդերի մասին․ ​Արդյո՞ք ապագայում բոլորը ստանալու են իրենց գումարը, ​Ինչու՞ այսօրվա սպառումը հետաձգելը կարող է շահավետ լինել հետո ​Ի՞նչ ռիսկեր ու երաշխիքներ կան։ Քննարկել ենք նաև ֆոնդի ծախսերի թափանցիկությունն ու մրցակցության աճի հնարավորությունները։

Տեխնիկական մանրամասներ
GUID
e659af8e158e6ccd3903a155b7955b315b7980df5648299a05d3d26e1e828086
2025-09-11 01:13:37 Լսիր
Ճամփորդական քարտեր. ինչպե՞ս չկորցնել գործարքների մեջ

Այսօր կխոսենք ճամփորդության ընթացքում անհրաժեշտ վճարման միջոցների մասին։ Ի՞նչ արժույթով վճարել։ Ի՞նչ անել, երբ չի գործում առկա վճարման քարտը։ Ինչպե՞ս խուսափել ավելորդ միջնորդավճարներից։ Կանխիկ թե՞ քարտ Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։ #travelcard #visa #master #paypal #gpay #nfc #financialliteracy #Armenia #Yerevan #businesspodcast #parzitsparz

Տեխնիկական մանրամասներ
GUID
965333715508ce13406007330f03f4226f6f773350bb03b423ec4bb843e30755
2025-09-04 00:15:47 Լսիր
#42 Ի՞նչ է գրագետ վաճառքը. նաղդե՞լ, թե՞ գնորդին հասկանալ

«Stamina» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանի հետ զրուցել ենք վաճառքի մասին թյուր պատկերացումների, «CRM» գործիքների, փողով ու գիտելիքով լուծվող խնդիրների և բիզնեսի առաջխաղացման տարբեր մոդելների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
577e501a2c42acd7e70c41a218d2f823191b3c048775bf634d1c9ac6ad1f051f
2025-08-28 01:12:30 Լսիր
Թվային դրամապանակներ․ ռիսկերը և առավելությունները

Այս տեսանյութում բացատրում ենք, թե ինչ են թվային դրամապանակները, ինչպես են դրանք աշխատում, ինչ առավելություններ կարող են առաջարկել առօրյա օգտագործման համար, և ինչ ռիսկեր է պետք հաշվի առնել։ Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ՝ արդյոք արժե օգտվել թվային դրամապանակից, դիտեք մինչև վերջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
7f4c4ea0af83de728e80fe97ae2ec4615c8fdea4446c84f1c5c7799e2e2dcb77
2025-08-21 00:11:56 Լսիր
#41 Թասք անողներ էլ պետք չեն, արարողներ են պետք

«ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք «AI» գրագիտության կարևորության և այսօրվա որոշումներից կախված ապագայի մասին։ Քննարկել ենք՝ ինչ է «AI» գրագետ լինելը, ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր սովորելու և աշխատելու ձևերը։ Զրուցել ենք նաև՝ արդյո՞ք ռոբոտները ապագայում կկայացնեն որոշումներ մարդկանց փոխարեն։ Մի բան պարզ է «AI»-ի զարգացումը կարող ենք կիրառել ի շահ մեզ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
81ee9e102eb703cac6f1e6f0185c2f21a838bfc4480e47af0aefc31b97d9e425
2025-08-14 01:28:23 Լսիր

Ավելին Ara Chalabyan, Artyom Zakaryan-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: