Պոդքասթի մանրամասները
Պարզից պարզ
Ara Chalabyan, Artyom Zakaryan
Նկարագրություն
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
106 դրվագները հասանելի են · Էջ 7 11-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Գնաճ. չարիք թե՞ տնտեսական անհրաժեշտություն
Ի՞նչ է գնաճը: Ո՞րն է Կենտորնական բանկի դերը գների կարգավորման մեջ: Ի՞նչ է իրենից ներկայացնում սպառողական գների ինդեքսը: Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։ Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։ #inflation #prices #deflation #centralbank #Armenia #Yerevan #businesspodcast #parzitsparz Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-07 | 00:14:52 | Լսիր |
|
#40 Մեծ էինք մտածում ու կռիվ տալով օրենք փոխում. ՀԷՑ-ի ազգայնացումը խիստ բացասական է ներդրումների համար
«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վ արուժան Ավետիքյանի հետ խոսել ենք, թե՝ Ինչու՞ ժամանակին Կենտրոնական բանկը ավելի ուժեղացավ, քան Ֆինանսների նախարարությունը, Ինչպե՞ս էին կռիվ տալով օրենքը փոխում, Ինպե՞ս էին բանկերը մուտքից սկսած գրավում մարդկանց, Ինչու՞ եվրոպական օրենքները պիտի «մեր միջով անցնեն» ուղղակի ներդրվելու փոխարեն։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-31 | 01:39:25 | Լսիր |
|
Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր
Ի՞նչ է արտակարգ իրավիճակների ֆոնդը կամ ֆինանսական բարձիկը: Ինչպե՞ս խուսափել չնախատեսված ծախսերի արդյունքում առաջացած անհարմար իրավիճակներից: Ինչպե՞ս ստեղծել և ունենալ սեփական ֆինանսական բարձիկ: Այս էպիզոդի ընթացքում կքննարկենք այս հարցերի հնարավոր տարբերակները: Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։ #emergencyfund #financialcushion #financialliteracy #Armenia #Yerevan #businesspodcast #parzitsparz Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-24 | 00:09:11 | Լսիր |
|
#39 Ինչու՞ են պատերազմը հաղթում ուսուցիչները, ոչ թե` գեներալները
Բիզնես-խորհրդատու, քոուչ և գրքերի հեղինակ Արսեն Ավետիսովի հետ զրուցել ենք պատմողական մտածողության, թիմային մշակույթ ձևավորելու գաղտնիքների, երեխաներին կրթելու, պատմության ուժի, տեխնոլոգիաների ու մեդիագրագիտության մասին։ Խոսել ենք նաև, թե ինչպես մարդկանց միավորել ընդհանրությունների շուրջ, ինչու է ձեռքով գրելը կարևոր ուղեղի աշխատանքի համար ու ինչ է հանրության ինտելեկտուալ առողջությունը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-17 | 01:45:19 | Լսիր |
|
Հիմա գնել, հետո զղջա՞լ․ ի՞նչ է իրականում BNPL-ը և ի՞նչ ռիսկեր կան դրա հետևում։
Այս էպիզոդում պարզ ու մատչելի խոսում ենք «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) համակարգի մասին․ -Ի՞նչ պետք է իմանալ այս ծառայությունից օգտվելուց առաջ։ -Ի՞նչ թաքնված վտանգներ կան։ -Ինչպես է BNPL-ն ազդում ֆինանսական կայունության վրա։ Չտեղեկացված գայթակղությո՞ւն, թե՞ տեղեկացված և պատասխանատու հարմարավետություն։ BNPL-ը կարող է թվալ անվնաս, բայց իրականում հանգեցնել գերփոխառության և վարկային բեռի։ Մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը և կիսվել բարեկամների ու հարազատների հետ՝ օգտակար ֆինանսական խորհուրդները բաց չթողնելու համար։ Ֆինանսական գրագիտության այն շարքը պատրաստել ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ համագործակցությամբ։ #bnpl #mobilebanking #financialliteracy #Armenia #Yerevan #businesspodcast #parzitsparz Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-12 | 00:07:13 | Լսիր |
|
#38 Ուսանողը գրել պե՞տք է իմանա, թե՞ «AI»-ը կգրի իր փոխարեն
Հայաստանի ամերիկյան համալսարանի «MBA» ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանի հետ զրուցել ենք, թե ինչ է փոխվել կրթության մեջ, արդյոք դասախոսը պետք է լինի ամեն ինչ իմացող, թե՝ մոդերատոր, ինչու է կարևոր սովորել գրել և հասկանալ մշակութային շփման տարբերությունները։ Քննարկել ենք նաև՝ ինչու «IQ»-ն կապ չունի հաջողության հետ, ինչպես գրել «case», ինչն է որոշում դասավանդման որակը, ու ինչու արժեր անգամ տուն վաճառել սովորելու համար։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-03 | 01:17:01 | Լսիր |
|
Թվային մոբայլ ծառայությունների ռիսկերը և օգուտները
Ի՞նչ է մոբայլ կամ թվային բանկային ծառայությունը Այս էպիզոդում ներկայացնում ենք, թե ինչ է մոբայլ բանկինգը, ինչ հարմարավետություն է այն առաջարկում և ինչպես կարող եք արդյունավետ ու ապահով կերպով օգտվել այս ծառայություններից: Ինչի՞ մասին ենք խոսում․ -Մոբայլ բանկինգի առավելությունները -Ինչպես օգտվել թվային բանկային հավելվածներից -Ի՞նչ ռիսկեր կան՝ ֆիշինգ, սմիշինգ և այլ թվային խարդախություններ -Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալներն ու խուսափել վտանգներից Եթե օգտվում եք կամ ցանկանում եք սկսել օգտվել մոբայլ բանկային ծառայություններից, այս տեսանյութը Ձեզ համար է: Մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը և կիսվել բարեկամների և հարևանների հետ՝ ավելի շատ օգտակար տեղեկատվություն ստանալու համար ) Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-26 | 00:17:44 | Լսիր |
|
#37 Ինչպե՞ս դարձնել յուրաքանչյուր հայի ներդրող. 1 հարթակ բոլորի համար
«eqwefy» ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանի հետ զրուցել ենք հայկական ներդրումային էկոհամակարգի, ֆինանսական կրթության և տեխնոլոգիական լուծումների մասին: Սամսոնը պատմում է, թե ինչպես է «eqwefy» հարթակը փորձում հասանելի դարձնել բոլորին ներդրումներ կատարելը՝ ստուգված սթարթափերին աջակցելով։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-19 | 01:02:25 | Լսիր |
|
Ուզու՞մ ես բարելավել վարկային պատմությունդ: Պարզ քայլեր վարկունակությունը բարելավելու համար
Ի՞նչ է վարկային պատմությունը, ինչպես ստուգել այն ACRA-ում և ինչու՞ է կարևոր վերահսկել անգամ փոքր սխալը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-12 | 00:13:38 | Լսիր |
|
#36 Ամեն ինչ 1 կոճակով. Թվային ինքնությունը, քաղաքացու գործարքն ապահով դարձնելը
«imID» ընկերության պրոդուկտի և մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավակյանի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհի, Աֆրիկայում վաճառք իրականացնելու փորձի, մարքեթինգը ամուսնության նման ընկալելու, թվային նույնականացման, քաղաքացու վստահությունը ստանալու ու 1 կոճակով ցանկացած տեղում նույնականացվելու հնարավորության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-05 | 00:48:13 | Լսիր |
Ավելին Ara Chalabyan, Artyom Zakaryan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: