Պոդքասթի մանրամասները

Ինքնություն և արժեքներ / Identity and Values

Vem Radio

Նկարագրություն

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։ Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան - This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human iden

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

64 դրվագները հասանելի են · Էջ 1 7-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Մենություն / Loneliness

Մենության ինքնութենական հարցերը. մարդու ինքնընկալումն իբրև առանձին կամ սոցիալական էակ։ Մենության առիթի օգտագործումը խոկման և ինքնահասկացման համար։ Մենությունն իբրև մարդկության տարերային կուտակմանն ու համաշխարհային հաղորդակցմանն առաջարկվող առողջ այլընտրանք։ Ֆիզիկական և բարոյական մենություն։ Մենության վիճակի գնահատում և ապրում։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Identity issues of loneliness: the self-identification of humans as lone or social beings. The use of loneliness as an occasion for contemplation and self-comprehension. The suggestion of loneliness as a healthy alternative to the spontaneous accumulation of humans and to global communication. Physical and moral loneliness. Assessment and experience of the state of loneliness. Speaker: Anna Arakelyan Host: Deacon Vard

Տեխնիկական մանրամասներ
GUID
48e23ee1840efdfefb7f83703d1f1f82ef805bb7583c73639a74b5bb43f47ba1
2024-07-30 00:32:24 Լսիր
Բարեգործություն / Charity

Բարեգործության սկզբունքները և ուղեկցող արժեքները։ ՀԲԸՄ-ի ստեղծման գաղափարական դրդապատճառները։ Բարեգործության և ներդրումների ոլորտները. հեռահար և կարճաժամկետ ծրագրեր։ Կրթությունն իբրև բարեգործության առաջնային ուղղություն։ Սոցիալական հավասարության հաստատման փորձեր։ ՀԲԸՄ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու համագործակցության պատմական ուղին։ Խոսնակ՝ Մարինա Մխիթարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Principles of charity and the accompanying values. The ideological causes of AGBU’s creation. Areas of charity and investments: long-term and short-term programs. Education as a primary area of charity. Attempts of establishing social equality. The historical path of collaboration between the AGBU and the Armenian Apostolic Church. Speaker: Marina Mkhitaryan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
3a509db6cecda9b03c0f8f7012dc7fc8bbd367b2a4f83fbec9c023ca3b702bac
2024-07-23 00:30:50 Լսիր
Օժտված երեխաների հոգեբանություն / Psychology of Gifted Children

Օժտվածության բնութագիրը և դրա որոշման մեթոդները։ Անհամաժամ հոգեմտավոր և ֆիզիկական զարգացումը օժտված երեխաների դեպքում։ Սավանտիզմի երևույթը։ Օժտված երեխաների զարգացմանն ուղեկցող հոգեբանական բարդությունները և ծնողական դաստիարակության առանձնահատկությունները։ Մանկավարժական յուրահատուկ մոտեցման անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տաթևիկ Աբրահամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The character of giftedness and the methods of its identification. Non-synchronous psychological, mental and physical development of gifted children. The phenomenon of savantism. Psychological issues accompanying the development of gifted children and the peculiarities of their parenting. The necessity of a special pedagogical approach. Speaker: Tatevik Abrahamyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
6f90fff50e9ab2164259d5819c84583f88226c4e0155cb5025628def4b34f61b
2024-07-16 00:31:13 Լսիր
Homo laborans. աշխատանքի իմաստի մեկնաբանություն / Homo Laborans An Analysis of the Meaning of Work

Աշխատանքի էության վերաբերյալ դիտարկումները ամերիկացի հոգեբան Ալբերտ Թոմփսոնի «Homo laborans» հոդվածում։ Աշխատանք և հանգիստ։ Աշխատանքի կրոնական և փիլիսոփայական պատկերացումները։ Աշխատանքը սիրելու կամ ատելու, շահադրդման և խորթության դրդապատճառները։ Պրոֆեսիոնալիզմի և հասարակական դիրքի դերը աշխատանքից գոհունակություն ստանալու մեջ։ Մարդու աշխատանքային հեռանկարների կանխատեսումներ։ Խոսնակ՝ Անուշ Մանուչարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The notions about the essence of work in the article “Homo Laborans” by American psychologist Albert Thompson. Work and rest. Religious and philosophical perceptions of work. Incentives to love or hate the work, to be motivated and be disinclinated. The role of professionalism and social status in getting job satisfaction. Prognoses of job prospects. Speaker: Anush M

Տեխնիկական մանրամասներ
GUID
e76a80ebe626e1f909ee1901929e725327c724cf1c5247b650ce9e1307e3ad46
2024-07-09 00:40:37 Լսիր
Ինքնության վավերագրում / Documentation of Identity

Ինքնության բյուրեղացումը փաստավավերագրական ֆիլմաժանրի միջոցով։ Ֆիլմում ազգային ինքնության ամփոփ և սիմվոլիկ ներկայացման եղանակները։ Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վավերագրման հրատապ անհրաժեշտությունը։ Փաստավավերագրական ֆիլմն իբրև Հայաստանի դեսպան միջազգային հարթակներում։ Խոսնակ՝ Նարե Թադևոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Crystallization of identity through the documentary film genre. Methods of brief and symbolic representation of national identity in a film. The urgent need for documentation of historical and cultural heritage in the Republic of Armenia and neighboring countries. The documentary film as an ambassador of Armenia on international platforms. Speaker: Nare Tadevosyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
20a6696c3ec743664d891aa39ebff1e8231e6e367b094990c06d7d8849ea0bd1
2024-07-02 00:27:52 Լսիր
Սոցիալական աջակցություն / Social Support

Սոցիալական աջակցության՝ մարդկային ինքնությանն ու արժեքներին աղերսվող կողմը։ Սոցիալական ծառայության աշխատակիցն իբրև հասարակության իմունային բջիջ։ Ուժասպառության, հուսահատության և հոգեբանական ծանր ապրումների հաղթահարումը սոցիալական աշխատանքում։ Սոցիալական ծառայության շահառուներն ու գործընկեր կառույցները։ Տրամադրվող աջակցության տեսակները։ Սոցիալական ծառայության հիմնարար սկզբունքների փոխառումը վաղ Եկեղեցուց։ Խոսնակ՝ Օգիտա Ղուկասյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The aspect of social support that is related to human identity and values. The social service worker as an immune cell of a society. Overcoming the fatigue, despair and difficult psychological experiences in social work. Beneficiaries of social service and its partner structures. Types of support. The borrowing of the essential principles

Տեխնիկական մանրամասներ
GUID
db07d722bd9ef94f41f0489e19ddcceb75947a789e04bfdbd177e42ef81b2939
2024-06-25 00:29:05 Լսիր
Հայկական լեռնաշխարհ / Armenian Highland

Ազգային ինքնության աշխարհագրական սահմանները։ Պատմական հայրենիքի հետ ոգեղեն կապի հարատևությունը։ Մասիս լեռան խորհրդաբանությունը։ Պատմական Հայաստանի առանձին նահանգների խորացված հետազոտումը։ Հայկական լեռնաշխարհի բնությունն ու պատմամշակութային հուշարձանները։ Հայրենաճանաչությունը ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս։ Խոսնակ՝ Գևորգ Պետրոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The geographic boundaries of national identity. The infiniteness of the spiritual connection with historical homeland. Symbolism of Mount Ararat. The deep study of certain provinces of historical Armenia. The nature and historical-cultural monuments of the Armenian Highland. Knowledge of homeland in the RA and beyond its borders. Speaker: Gevorg Petrosyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
10f8c284ec907dd5580512ead3b15d7c70f4aec93923672a5feaee5965537394
2024-06-18 00:35:53 Լսիր
Վիրտուալ իրականություն / Virtual reality

Սոցիալական ցանցերն իբրև ինքնության դրսևորման և իրացման տիրույթ։ Իրական և վիրտուալ «ես»։ Հոգեբանական պահանջմունքների բավարարումը վիրտուալ տիրույթում։ Հաղորդակցման վիրտուալ եղանակների ազդեցությունը անձնային առանձնահատկությունների վրա։ Հասարակական և անձնային տարածքների խախտում։ Ինֆորմացիոն հոսքերի ազդեցությունը մարդկային գիտակցության և հույզերի վրա։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Social network as an arena for expression and realization of identity. Real and virtual egos. Satisfaction of psychological needs in virtual reality. Influence of virtual communication means on personal features. Violation of public and private spaces. Impact of information flows on human consciousness and emotions. Speaker: Anna Arakelyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
69b8cc5378a955913f584d9537e5612a4d9b551145368d3c67a72fa9d97a769b
2024-06-11 00:31:50 Լսիր
Ազգային ընկալումների ձևավորում / Formation of National Perceptions

Ազգային ընկալումների ձևավորումը կրթական համակարգում, ընտանիքում և հասարակության մեջ։ Ցանցային միջավայրի և գլոբալիզմի ազդեցությունը ազգային գիտակցության վրա։ Ազգային ընկալումների աղավաղում և ծայրահեղացում։ Ազգայնական պաթոս և փուչ հայրենասիրություն։ Քաղաքացիական գիտակցության ձևավորման և պատմության դասերի օբյեկտիվ ընկալման անհրաժեշտությունը։ Ազգային գիտակցության ձայնը երիտասարդ սերնդի սրտում։ Խոսնակ՝ Մեհրի Ղազարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Formation of national perceptions in education system, family, and society. The influence of networked environment and globalism on national consciousness. Distortion and exaggeration of national perceptions. Nationalistic pathos and empty patriotism. The necessity to form civic consciousness and objective perception of history lessons. The voice of nati

Տեխնիկական մանրամասներ
GUID
b11afc4d87e009683342bb48355fba7de460cfecbe7a141351f57cf5ea33d369
2024-06-04 00:32:13 Լսիր
Հայ ինքնության առանձնահատկությունները / Features of Armenian Identity

Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրության մեջ արտացոլված հայ ինքնության հիմնական բնութագրիչները. Սասունցի Դավիթ, քրիստոնեական ինքնություն, պետական մտածողության բացակայություն, ազգային բարդույթներ։ Գևորգ Էմին. «Զարմանալի հայ»։ Պատմական և իրական հայրենիքի շփոթումը։ Հայրենաճանաչության խնդիրը Ռաֆայել Պատկանյանի «Հայ և հայություն» բանաստեղծության մեջ։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The main characteristics of Armenian identity as reflected in the essay “The Armenian” by Derenik Demirchyan: David of Sassoun; Christian identity; absence of state mentality; national complexes. Gevorg Emin’s “Astonishing Armenian.” Mixing up the historical and real homelands. The problem of the knowledge of homeland in the poem “The Armenian and Armenians” by Rafayel Patkanyan. Speaker: Artur Ata

Տեխնիկական մանրամասներ
GUID
daf4940bf9beb2c36d9a5ea60d4a7299a5c751071f1dd7ac6bd469e01453e9d4
2024-05-28 00:27:19 Լսիր

Ավելին Vem Radio-ից

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: