Պոդքասթի մանրամասները

Ինքնություն և արժեքներ / Identity and Values

Vem Radio

Նկարագրություն

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։ Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան - This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human iden

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

64 դրվագները հասանելի են · Էջ 2 7-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին / Youth Participation in Public Life

Ռոջեր Հարթի մասնակցության սանդուղքը։ Դեռահասներին ձայնից ու նախաձեռնությունից զրկելու արատավոր դրսևորումները՝ մանիպուլացիա, դեկորացիա, տոկենիզմ։ Երեխաների իրավունքների կոնվենցիայի հիմնարար դրույթները, դրանց կիրարկումը Հայաստանում։ Ծնողական ու կրթական բռնակալության դրսևորումները և դեռահասների ակտիվության վրա ազդող գործոնները։ Երիտասարդների ներգրավումը հասարակական կյանքում կամավորության, երիտասարդական ՀԿ-ների և ոչ ֆորմալ կրթության միջոցով։ Խոսնակ՝ Մարինե Մխիթարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Roger Hart’s Ladder of Participation. Fallacious manifestations of depriving the youth of their own voice and initiative: manipulation, decoration, tokenism. Essential provisions of the Convention on the Rights of the Child and their implementation in Armenia. Manifestations of parental and educational d

Տեխնիկական մանրամասներ
GUID
9d875887367509f2a7a157be2c85e2ec37ecd74069365135971f09a2355042af
2024-05-21 00:30:28 Լսիր
Երազանք / Dream

Ազգերին ու մարդկանց առաջնորդող և նրանց ինքնությունը սահմանող երազանքները, տեսիլքներն ու ավանդությունները։ Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը։ «Երկիր Նաիրիի» չարենցյան և տերյանական երազանքը։ Հենրի Դեյվիդ Թորո. «Կան ազգեր առանց երազի ու երևակայության»։ Փիլիսոփաների կողմից կառավարվող երկրի պլատոնյան երազանքը։ Մարտին Լութեր Քինգի արդար հասարակության տեսլականն արտացոլող «Ես երազանք ունեմ» ճառը։ Խոսնակ՝ Արփինե Մելքումյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The dreams, visions and traditions that lead nations and define their identity. The vision of St. Gregory the Illuminator. Charents and Teryan’s dream of the Country of Nayiri. Henry David Thoreau: “There are whole nations ... without fancy or imagination.” Plato’s dream of a country ruled by philosophers. Martin Luther King’s “I have a dream” speech that r

Տեխնիկական մանրամասներ
GUID
b4831752dccb944c9e705d8069ffc27419fef71ed24a0273def498adfdf3ac38
2024-05-14 00:30:05 Լսիր
Ապագայի տեսլականը / Vision of the future

Մշակույթի և քաղաքակրթության տարընթաց բնույթը։ Հայոց պատմության մեջ մշտապես կրկնվող շրջափուլերը։ Ապագայի սերումը անցյալի և ներկայի ընկալումից։ Ազգի և պետության ապագայի վերաբերյալ հասարակության և իշխանությունների տեսլականը։ Հայ ժողովրդի անցյալ, ներկա և ապագա ինքնության հարցերը։ Կրթական և սոցիալական ապագա մարտավարությունը։ Խոսնակ՝ Մարինա Մխիթարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Uncoordinated nature of culture and civilization. Constantly recurring cycles of the history of Armenians. Generation of the future from the perception of the past and present. The vision of the society and authorities about the nation and state. The past, present and future identity issues of Armenian people. The future educational and social tactics. Speaker: Marina Mkhitaryan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
01df20cec7c5afabc4085be790f888d796041c89b58c4a6c476c8805e477d8dc
2024-05-07 00:32:59 Լսիր
Սեր և ինքնություն / Love and Identity

Սիրո փիլիսոփայական և կրոնական ընկալումները։ Սիրո շնորհիվ մարդկային ինքնության ամբողջացումը և Արարչի հետ միավորումը։ Սերն իբրև «սրբազան անմտություն» և «մարդկային ակտիվ զորություն»։ Հասարակության կառուցումը եղբայրական սիրո հիմքի վրա։ Անանձնական և զոհաբերական սեր։ Քրիստոնեությունն իբրև ամբողջովին սիրո վրա կառուցված հավատքային համակարգ։ Խոսնակ՝ Արման Ղարագուլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Philosophical and religious perceptions of love. Completion of human identity through love, and unification with God. Love as a “holy foolishness” and an “active human power.” Building of a society on the basis of brotherly love. Selfless and sacrificial love. Christianity as a belief system entirely built on love. Speaker: Arman Gharagulyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
a54ffd0a97959142c5eca9c40b4c1d4aefc2c9457aad20e09b0bb384d93b67ea
2024-04-30 00:44:38 Լսիր
Հասարակության հիմունքներ / Essentials of Society

Արիստոտելի «Տնտեսություն» աշխատության երեք կենտրոնական գաղափարները՝ ընտանիք, տնտեսություն և հասարակություն։ Ընտանիքի կարևորումը հայ մտածողության մեջ և արդի վերափոխիչ գործընթացներն ընտանիքում։ Տնտեսվարման հմտություններ և ֆինանսական գրագիտություն։ Առողջ հասարակության կառուցման համար անհրաժեշտ մարդկային որակները։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The three central ideas in Aristotle’s “Economics”: family, economy and society. Significance of family in Armenian mentality and the modern transformative processes in family. Economic skills and financial literacy. Necessary human qualities for building a healthy society. Speaker: Artur Atanesyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
e84228fc67b934b757f54caa462d22b659a295bc2abc26cdf04230c975b060f7
2024-04-23 00:31:59 Լսիր
Ինքնություն և դավանանք / Identity and Confession

Սասունի դավանափոխ և քրիստոնյա արաբախոս հայերի մշակույթի, ազգային ու կրոնական գիտակցության օրինակը։ Քրիստոնեական հավատն ու հայոց լեզուն իբրև հայ ինքնության հիմնասյուներ։ Վերապրելու նպատակով հորինված «արաբական» ինքնությունը։ Սասունահայերի ամուր համայնքային կապերն ու կղզիացած կյանքը Թուրքիայում։ Խոսնակ՝ Սոֆիա Հակոբյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The example of the culture as well as the national and religious self-perception of Sassoun’s converted non-Christian and Arabic-speaking Christian Armenians. The Christian faith and Armenian language as pillars of Armenian identity. The “Arabic” identity invented for the purpose of survival. The strong community ties and isolated life of Sassoun Armenians in Turkey. Speaker: Sofia Hakobyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
ee2ba5b6bf976697b1117786d1d4c3a2b77c71d9d1d3a09ac072972ad306cda2
2024-04-16 00:28:44 Լսիր
Հայոց բանակի մարտական ոգին / The Fighting Spirit of the Armenian Army

Զինծառայողների հոգեբանական պատրաստությունը արդի զինատեսակների և մարտի վարման ռազմավարությունների պայմաններում։ Մարտական ոգու ձևավորում և բանակաշինություն։ Առաջնորդությունը զինված ուժերում։ Ռազմիկի մարտական ոգու և հասարակության վիճակի փոխկապակցվածությունը։ Հայոց բանակի մարտական ոգին ամրապնդող ազգային գործոնները։ Խոսնակ՝ Սվետլանա Բաղդասարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The psychological preparation of servicemen in conditions of modern weapons and combat strategies. Formation of a fighting spirit and building an army. Leadership in armed forces. Interrelationship between the fighting spirit of soldiers and the state of society. National factors strengthening the fighting spirit of the Armenian army. Speaker: Svetlana Baghdasaryan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
7e480602cf9c5dff566c7f539208f52ebd46c51c2aaedd41365dce00d54c3843
2024-04-09 00:30:00 Լսիր
Բնապահպանություն / Ecology

Արդյոք բնությունը մարդակենտրո՞ն է։ Մարդն իբրև արարչության պսակ, պահապան և մշակ։ Բնապահպանական ոլորտում հասարակության վատ իրազեկվածության խնդիրը, արժեհամակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Էկոկրթական ծրագրեր։ Երիտասարդ սերունդն իբրև համաշխարհային բնապահպանական շարժման լոկոմոտիվ։ «ՆԱԲՈՒ Հայաստան»-ի կամավորների և դեսպանների ցանցը։ Խոսնակ՝ Լուսինե Աղաջանյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Is nature human-centered? The human being as the crown, protector and cultivator of creation. The problem of society’s poor ecological awareness; the necessity of changes related to the system of values. Eco-educational programs. The young generation as a locomotive of global ecological movement. The network of NABU Armenia’s volunteers and ambassadors. Speaker: Lusine Aghajanyan Host: Deacon Vardan Asl

Տեխնիկական մանրամասներ
GUID
fb6c6aac19917fb6cc9c9d1032e5e4f5d70e17a9cdef6fd9ba7de5069d805baa
2024-04-02 00:32:09 Լսիր
Ավագ շաբաթվա ժողովրդական ծիսակարգերը / Folk Rituals of Holy Week

Ավագ շաբաթն իբրև Մեծ պահքի գագաթնակետ և հանգուցալուծում։ Եկեղեցական և ժողովրդական ծիսակարգերի առնչությունը։ Ծաղկազարդի և Սբ Զատկի ժողովրդական տոնակատարությունները։ Նահապետական կենցաղում կատարվող Ժողովրդական ծիսակարգերի համայնքային և ընտանեկան բնույթը։ Խոսնակ՝ Հասմիկ Բաղրամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Holy Week as the climax and finale of the Great Lent. Relationship between ecclesiastical and folk rituals. Folk celebrations of Palm Sunday and Easter. The communal and family nature of the folk rituals in patriarchal lifestyle. Speaker: Hasmik Baghramyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
e805390e7b3f6701ee85b613f6cad9e76712526acd9e5204556042db01b8f31f
2024-03-26 00:29:44 Լսիր
Մշակույթի ժողովրդականացում / Popularization of Culture

«Մշակութամետ» երիտասարդական նախաձեռնությունը և մշակույթի տարածումը մարզերում։ Հայաստանի մշակութային սահմանների ամրացումն իբրև նպատակ։ Մշակույթի անխոնջ «մշակ»-ը։ «Հանուն»-ի կարևորությունը մշակույթում և կրթական համակարգում։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Միջնաբերդ». «Մարդկանց մշակույթ նվիրել՝ նշանակում է մարդկանց ծարավ նվիրել»։ Խոսնակ՝ Ջեմմա Մանուկյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The Mshakutamet youth initiative and propagation of culture in marzes. Strengthening of the cultural borders of Armenia as a goal. The untiring “cultivator” of culture. The significance of the notion of “for the sake of something” in culture and in education system. "To make a gift of culture is to make a gift of thirst" (Antoine de Saint-Exupéry, “Citadelle”). Speaker: Jemma Manukyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
2f36bfc767e3578b7a6f8912a500ca678856e25fa7c6ad98f4f8ce3b81d9fd06
2024-03-19 00:22:04 Լսիր

Ավելին Vem Radio-ից

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: