Պոդքասթի մանրամասները
Ինքնություն և արժեքներ / Identity and Values
Vem Radio
Նկարագրություն
Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։ Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան - This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human iden
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
64 դրվագները հասանելի են · Էջ 5 7-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Պատանեկան վարք / Adolescent Behavior
Մարդկային վարքը ձևավորման վաղ փուլերում։ Պատանեկան էքսցենտրիկ վարքը պայմանավորող գործոնները։ Դեռահասի վրա ազդեցություն գործող միջավայրերը՝ ընտանիք, դպրոց, ընկերական միջավայր, վիրտուալ ոլորտ։ Դպրոցում պիտակավորվող բացասական վարքը։ Խմբային և անհատական աշխատանք դեռահասների հետ։ Կա՞ն արդյոք վարքային դրսևորումներ, որոնք փոփոխման ենթակա չեն։ Խոսնակ՝ Մարիամ Գրիգորյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Human behavior in its early formation stages. The factors contributing to the eccentric adolescent behavior. Environments which have an influence on teenagers–family, school, friends’ circle, virtual world. Negative behavior being labeled at school. Group and personal work with teenagers. Are there any behavioral manifestations that are not subject to change? Speaker: Mariam Grigoryan Host: Deacon Vardan A Տեխնիկական մանրամասներ
|
2023-10-24 | 00:27:26 | Լսիր |
|
Հայրենիք և սփյուռք / Fatherland and Diaspora
Հայկական սփյուռքի ձևավորման պատմական առանձնահատկությունները։ Արտերկրում ավետյաց երկիր որոնելու հայ ժողովրդի ձգտումը։ Սփյուռքի ռեսուրսների ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը հայրենաշինության և արտաքին քաղաքականության մեջ։ Սփյուռքի հայ ազգային կառույցների գործունեությունը։ Հայրենադարձության նպատակները և ազգային պետության քաղաքականությունը։ Խոսնակ՝ Դավիթ Հակոբյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Historical peculiarities of the formation of the Armenian diaspora. The striving of the Armenian nation to find a Promised Land abroad. The necessity of more intense involvement of the Diaspora resources in the foreign policy and in the state-building. The activities of Armenian national organizations in the Diaspora. The purpose of repatriation and the policy of national state. Speaker: Davit Hakoby Տեխնիկական մանրամասներ
|
2023-10-17 | 00:35:17 | Լսիր |
|
Իշխանություն, պետականություն, հայրենիք / Government, State, Fatherland
Հայրենիքի և ազգային պետականության ընկալումների խեղաթյուրումը հասարակության գիտակցության մեջ։ Գործող իշխանությունների փորձերը՝ նույնացվելու հայրենիքի և պետականության հետ։ Քաղաքացիների աչքում հայրենիքի նույնացումը վարկաբեկված իշխանությունների հետ։ Քաղաքացիական անհնազանդության դրսևորում ոչ ի վնաս պետականության։ Անհատի և ազգի մասնակցությունը հայրենաշինությանը, ծառայություն հայրենիքին։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The mutilation of the notions of fatherland and nation-state in the social consciousness. The attempts of the ruling administration of being identified with the fatherland and state. The identification of the fatherland and discredited administration in the eyes of citizens. Showing civil disobedience without a harm to the state. The participation of a person a Տեխնիկական մանրամասներ
|
2023-10-10 | 00:37:48 | Լսիր |
|
Քննադատական մտածողություն / Critical Thinking
Քննադատական մտածողության դերը հայաստանյան կրթական համակարգում։ Տեղեկույթ և գիտելիք, Բլումի տաքսոնոմիա։ Ինդոկտրինացիայի վտանգները։ Sapere aude – «խիզախի՛ր ճանաչել»։ Անկախ մտածողության ուսուցման մեթոդները։ Ուսուցիչների վերապատրաստման խնդիրը։ Խոսնակ՝ Սերոբ Խաչատրյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The role of critical thinking in Armenian education system. Information and knowledge, Bloom’s taxonomy. The danger of indoctrination. Sapere aude – “dare to know.” The teaching methods of independent thinking. The problem of teacher training. Speaker: Serob Khachatryan Host: Deacon Vardan Aslanyan Տեխնիկական մանրամասներ
|
2023-10-03 | 00:36:29 | Լսիր |
|
Փիլիսոփայության ուսուցում / Teaching Philosophy
Փիլիսոփայության դասընթացը հայաստանյան և համաշխարհային կրթական համակարգում։ Ճշգրիտ և հումանիտար գիտությունների անջատումը փիլիսոփայությունից։ «Փիլիսոփայություն երեխաների համար» շարժումը։ Փիլիսոփայական խոկում պատանեկան հասակում, ինքնութենական և գոյաբանական հարցեր, սկեպտիցիզմ։ Փիլիսոփայական էթիկան և աստվածաբանությունը որպես արժեհամակարգի, աշխարհայացքի և կենսակերպի ձևավորման հիմք։ Խոսնակ՝ Լիլիյա Խաչատրյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The course of philosophy in Armenian and global education system. The separation of humanities and exact sciences from philosophy. The movement “Philosophy for children” (P4C). Philosophical meditation in adolescence, questions of identity and ontology, scepticism. The philosophical ethics and theology as a foundation for the value system, worldview and the way of l Տեխնիկական մանրամասներ
|
2023-09-26 | 00:38:31 | Լսիր |
|
Մասնագիտական էթիկա / Professional Ethics
Արժեհամակարգային մոտեցում մասնագիտական գործունեությանը։ Հասարակության մեջ բարոյական նորմերի պահպանման կարևորությունը։ Մասնագիտական էթիկան իբրև անձի բարոյական հրամայական։ Մասնագիտական երդում, հասարակության առջև ստանձնված պարտավորություններ։ Տարածված խախտումներն ու օրենսդրական կարգավորումները։ Աշակերտների և ուսանողների ծանոթացումը մասնագիտական էթիկայի սկզբունքներին։ Խոսնակ՝ Վարդուհի Պետրոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան A value-based approach to professional activities. Keeping moral norms in society and its importance. Professional ethics as a moral imperative of a person. Professional oath, responsibilities to society. Common violations and the law regulations. Introducing the principles of the professional ethics to schoolchildren and university students. Speaker: Varduhi Petrosyan Host: Տեխնիկական մանրամասներ
|
2023-09-19 | 00:28:04 | Լսիր |
|
Անձի հասունացում / Personal Development
Անձի հոգեսոցիալական զարգացման փուլերը։ Մանկության և պատանեկության շրջանում տեղի ունեցող փոփոխությունները և դրանց բնորոշ դժվարությունները։ Սեփական ինքնության գիտակցման մակարդակները։ Արժեհամակարգի ձևավորում, արժեքային ուսուցում։ Դեռահասի գիտակցության մեջ հիմնարար գաղափարների ամրապնդումը։ Դպրոցական ծրագրում հոգեբանական միջամտության պատեհ առիթները։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The stages of person’s psychosocial development. Changes occurring in childhood and adolescence and common difficulties. The levels of realization of self-identity. The formation of the value system, values education. Firming of the fundamental ideas in the consciousness of the teenager. The right opportunities for the psychological intervention in the school program. Speaker: Anna Arakelyan Host: D Տեխնիկական մանրամասներ
|
2023-09-12 | 00:25:55 | Լսիր |
|
Ուսուցչի առաքելությունը /Teacher’s Mission
Կրթական ճգնաժամը Հայաստանում։ Ուսուցչի կերպարը տարբեր մշակույթներում և ժամանակաշրջաններում։ Մաշտոցյան դպրոցի և հայ ուսուցչության ավանդույթները։ Առաջնորդության ինստիտուտը որպես արժեքային ուսուցման մոդել։ Ուսուցչական էթիկա։ Հավասար կրթական իրավունքներ մարզերում։ Կրթական համակարգի բարենորոգման ծրագրեր։ Խոսնակ՝ Հռիփսիմե Խանզադյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The education crisis in Armenia. The character of a teacher in various cultures and ages. The traditions of Mashtots’ school and Armenian pedagogy. The institute of leadership as a model of values education. Pedagogical ethics. Equal educational rights in provinces. Reformation projects of the educational system. Speaker: Hripsime Khanzadyan Host: Deacon Vardan Aslanyan Տեխնիկական մանրամասներ
|
2023-09-06 | 00:31:28 | Լսիր |
|
Վստահություն / Trust
Վստահության անկյունաքարային կարևորությունը մարդկային կյանքում։ Ինքնավստահությունն ու դրա վտանգները։ Հասարակությանը մատուցվող առասպելներ և դրանց հերքումը․ «Հավատա՛ ինքդ քեզ», «Դու կարող ես լինել այն, ինչ կցանկանաս», «Գործող համակարգը վստահելի է»։ «Մենք վստահում ենք Տիրոջը» կարգախոսը։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The fundamental importance of trust in human life. Self-confidence and its dangers. Myths spoon-fed to society and their refutation: “Believe in yourself,” “You can be whatever you want to be,” “The existing system is trustworthy.” The motto “In God we trust.” Speaker: Fr. Mesrop Aramian Host: Deacon Vardan Aslanyan Տեխնիկական մանրամասներ
|
2023-07-25 | 00:35:49 | Լսիր |
|
Հայրենաճանաչություն / Patridognosia (Knowledge of One’s Fatherland)
Աշխարհի ճանաչողությունն իբրև ինքնակրթության բաղադրիչ։ Հնարավո՞ր է սիրել հայրենիքն առանց ճանաչելու այն։ Այլ երկրների և մշակույթների ճանաչողության անհրաժեշտությունը։ Ազգային ինքնության և արժեքների պահպանումը հայրենի բնության և մշակութային հուշարձանների հետ մշտական հաղորդության շնորհիվ։ Խոսնակ՝ Վարսենիկ Մելքումյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Knowing the world as part of self-education. Can humans love their fatherland without knowing it? The necessity of learning foreign countries and cultures. Preserving the national identity and values through perpetual contact with the native nature and the cultural monuments of fatherland. Speaker: Varsenik Melkumyan Host: Deacon Vardan Aslanyan Տեխնիկական մանրամասներ
|
2023-07-18 | 00:30:28 | Լսիր |
Ավելին Vem Radio-ից
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: