Պոդքասթի մանրամասները

Ինքնություն և արժեքներ / Identity and Values

Vem Radio

Նկարագրություն

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։ Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան - This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human iden

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

64 դրվագները հասանելի են · Էջ 4 7-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Իմաստալից կյանք / Meaningful Life

Ամանորն իբրև նոր կյանք սկսելու առիթ։ Կյանքի հորձանուտից դուրս պրծնելու միջոցները։ Կյանքում գեղեցիկը, բարոյական արժեքներ, առաքինություններ և հոգևոր բաղադրիչ ավելացնելու անհրաժեշտությունը։ Ծառայություն հասարակությանը։ Մահաթմա Գանդի. «Եղի՛ր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում»։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան New Year as a chance to start a new life. The ways to escape the whirl of life. The necessity of adding beauty, moral values, virtues and a spiritual component to our lives. Service to society. Mahatma Gandhi: “Be the change you wish to see in the world.” Speaker: Fr. Mesrop Aramian Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
094ac8023fb75478dc5a849af9f5c475ba0d0007f997c66097004457e85f901d
2024-01-02 00:35:30 Լսիր
Ազատություն / Freedom

Ազատության ակունքներն ու հիմքերը։ Մտքի, անձնային և ազգային ազատություն։ Ազատությունը նպատա՞կ է, թե՞ միջոց։ Բացարձակ և հարաբերական ազատություն, հասարակական դաշինք։ Հայ ժողովրդի պայքարն ազատության համար։ Ազատության հռչակագրեր։ Ազատության գինը։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The sources and foundations of freedom. Freedom of the mind; personal and national freedom. Freedom: purpose or means? Absolute and relative freedom; social contract. The fight of Armenian nation for freedom. Declarations of independence. The price of freedom. Speaker: Artur Atanesyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
eed5bf1d51c45d669ac6c31243e015165fbbdf0e737ff0ca8781c38442a9ac82
2023-12-26 00:38:56 Լսիր
Դասական երաժշտություն / Classical Music

Երաժշտություն և ինքնություն։ Երաժշտության պատմական ակունքները։ Դասական և ազգային երաժշտություն։ Երաժշտությունը և մարդու ներաշխարհը։ Կրթության զուգորդումը դասական երաժշտության հետ։ Պետական քաղաքականությունը դասական երաժշտության ժողովրդականացման գործում։ Երաժշտական ճաշակի ձևավորումը։ Խոսնակ՝ Ինեսսա Խաչատրյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Music and identity. The historical origins of music. Classical and national music. Music and the inner world of a human being. Interlinking education and classical music. The role of state policy in the popularization of classical music. The formation of musical taste. Speaker: Inessa Khachatryan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
086fab40a0cced4b25ceea91a21ea2af48e0e1077ad99772c4af153a72e63151
2023-12-19 00:27:33 Լսիր
Կերպարվեստի ուսուցում / Teaching Visual Arts

Արվեստն ու գեղեցիկն իբրև մարդու ինքնության անբաժան մաս։ Կերպարվեստի ճյուղերը և դրանց ուսուցումը նախակրթարանի տարիքից։ Դրական արժեքների փոխանցումը արվեստի միջոցով։ Կերպարվեստն իբրև ինքնարտահայտման և հոգեբանական թերապիայի միջոց։ Տաղանդի՞, թե ջանադիր վարժանքի անհրաժեշտություն արվեստում։ Ուսուցչի ոգևորող և առաջնորդող դերակատարությունը։ Խոսնակ՝ Սևադա Պետրոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Art and beauty as inseparable parts of human identity. The branches of visual art and their teaching from preschool age. The transmission of positive values through arts. Visual arts as means of self-expression and psychotherapy. Does one need talent or diligent training to excel in art? The inspirational and leading role of the teacher. Speaker: Sevada Petrosyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
7fd5b92d9379b646b46297ebc5f243feee4dbf3fbcf6599aeb7d0b234bfc2372
2023-12-12 00:29:08 Լսիր
Ծառայություն հասարակությանը / Service to Society

Հասարակական հարաբերություններն իբրև փոխադարձ ծառայության մոդել։ Իր ծառայողական պարտքն ազնիվ և բարեխիղճ կատարող քաղաքացու կերպարը։ Ծառայասիրությունն իբրև քրիստոնեական առաքինություն։ Պաշտոնյայի հասարակական ընկալումը։ Պայքար ծառայողական դիրքի չարաշահման և կոռուպցիայի դեմ։ Խոսնակ՝ Նոյեմի Անդրեասյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Social relations as a model of mutual service. The image of the citizen who honestly and conscientiously fulfills service duties. Service as a Christian virtue. The perception of officials in social understanding. The fight against the abuse of authority and corruption. Speaker: Noyemi Andreasyan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
ded8b6721bceb2a6a81f9fb22bb5082f3f0cdc0645dde5d72cd03f630d988e90
2023-12-05 00:33:28 Լսիր
Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն / Gender Equality

Գենդերային հավասարության խնդիրը պատմա-մշակութային համատեքստում։ Սեռային-դերային բաժանումը հասարակության մեջ։ Ֆեմինիստական շարժման պահանջները։ Հայաստանում կանանց իրավունքների օրենսդրական ապահովումը։ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի և Հայաստանի կանանց հիմնադրամի գործունեությունը։ Հնարավո՞ր է արդյոք հասնել բացարձակ իրավահավասարության։ Խոսնակ՝ Գոհար Շահնազարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The issue of gender equality in historical-cultural context. Gender roles in society. Claims of feminism. The legislative regulations of women’s rights in Armenia. The activities of the YSU Center for Gender and Leadership Studies and the Women’s Fund of Armenia. Is it possible to reach an absolute gender equality? Speaker: Gohar Shahnazaryan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
9826cb08feaa04155436881cb51bc9e8cf32046a2c74c9d1308338ed3b360c4b
2023-11-27 00:32:35 Լսիր
Ուղղում և վերադարձ արժեքներին / Rectification and Return to Values

Մարդու կյանքում ինքնության և արժեքների սասանումը և դրա հետևանքները։ Ընտանիքի և կրթական համակարգի ուղղիչ և պաշտպանիչ դերակատարությունը։ Հասարակության մեջ արժեքների ու նորմերի պահպանումը, «իմունային բջիջների» անհրաժեշտությունը։ Մարդու ուղղմանը միտված մանկավարժական և հոգեբանական մեթոդները։ Քրեակատարողական հիմնարկների դերակատարությունը Հայաստանում և արտերկրում։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Identity and Values Rectification and Return to Values Shaking of identity and values during human life and its consequences. The protective and rectifying function of the family and educational system. Keeping the norms and values in society and the necessity of “immune cells.” The pedagogical and psychological methods of the rectification of humans. The function of penitentiary instit

Տեխնիկական մանրամասներ
GUID
af557b22bc46a466bcef88a89d250c95c5aa0e498b3ab3d59c757bdf3bcee532
2023-11-21 00:32:20 Լսիր
Նախակրթություն / Preschool Education

Նախադպրոցական կրթությունն իբրև կրթական համակարգի առաջին աստիճան։ Նախակրթության բովանդակությունը։ Ինքնութենական հարցերը երեխայի աչքերով և արժեքների ընկալումը մանկական գիտակցության մեջ։ Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառությունը։ Մանկավարժներին ներկայացվող պահանջները, ծնողների ներգրավումն ու խորհրդատվությունը։ Երեխայի ծանոթացումն արվեստին ու գրականությանը, անհատական և ստեղծագործական որակների խթանումը։ Խոսնակ՝ Նորա Սարգսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Preschool education as a first level of the education system. The content of preschool education. The questions of identity in the eyes of a child and the perception of values in the child consciousness. Applying modern teaching methods. Requirements for teachers, inclusion and counseling of parents. Introducing art and literature to kids, st

Տեխնիկական մանրամասներ
GUID
8664852fb3e9d683133c7e7f90b2bc9246df2cf4cf5938731b54df0535a9ef4c
2023-11-14 00:28:25 Լսիր
Լեզվամտածողություն / Language and Thought

Խոսքն իբրև բարձր մտածական գործընթաց։ Համեմատական լեզվաբանություն, ընդհանրական քերականություն։ Լեզուն իբրև ազգային և մշակութային նույնականացման գործոն։ Մարդու ինքնընկալումն ու ինքնարտահայտումը լեզվի միջոցով։ Լեզվաբանական գաղափարախոսություններ, լեզվամտածողության սոցիո-մարդաբանական և էթնոգրաֆիկ երեսը։ Խոսնակ՝ Լիլիթ Ղազարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Speech as a higher-order thinking process. Comparative linguistics and universal grammar. Language as a factor of national and cultural identification. The self-perception and self-expression of human through the language. Linguistic ideologies and socio-anthropological and ethnographic approaches to language. Speaker: Lilit Ghazaryan Host: Deacon Vardan Aslanyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
d896ebf36d9a915946f01e69a84bef59db3ca65bf7d0a780aab39201bb90fa83
2023-11-07 00:35:55 Լսիր
Հարգանք և հաղորդակցում / Respect and Communication

Հարգանքն իբրև մարդկային հաղորդակցման մեկնակետ։ Հարգանքի կանոնների և հաղորդակցման հմտությունների փոխանցումը կրթական գործընթացում։ Հարգանք շրջակա մարդկանց ու միջավայրի, հասարակական կառույցների և այլակարծության հանդեպ։ Հաղորդակցման խնդիրներ ունեցող աշակերտների հետ տարվող հոգեբանական աշխատանքը։ Ազգային հոգեբանության դրսևորումը ամենօրյա հաղորդակցման մեջ։ Խոսնակ՝ Սոլանժ Թամամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Respect as a starting point for human communication. The transmission of the etiquette and communication skills in the educational process. Respect towards people and environment surrounding us, towards social institutions and dissent. The psychological work with students having communication problems. The expressions of national psychology in our daily communication. Speaker: Solanzh Tamamyan

Տեխնիկական մանրամասներ
GUID
5bbd8117a5734a72f34a270551731c41fabd4ad9b57c7cd432a6b6b9426b2b16
2023-10-31 00:28:42 Լսիր

Ավելին Vem Radio-ից

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: