Պոդքասթի մանրամասները
Պարզից պարզ
Ara Chalabyan, Artyom Zakaryan
Նկարագրություն
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
106 դրվագները հասանելի են · Էջ 3 11-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
#60 100 միլիարդ դոլարի շուկա. ինչու՞ է քոչինգը դառնում համաշխարհային թրենդ
«Քոուչինգի միջազգային ֆեդերացիա»-ի հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր Նանա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք քոչինգի և մասնագիտական ստանդարտների, ղեկավարների համար հարցեր տալու հմտության կարևորության, կարիերայի վերափոխման և երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու հեռանկարների մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-06-25 | 00:57:42 | Լսիր |
|
Գրավով վա՞րկ։ Տեղափոխի'ր
Այս անգամ ԱրարատԲանկի մարքեթինգի թիմից Անիտայի հետ զրուցել ենք անշարժ գույքի գրավով ապահոված վարկերի մասին։ Մասնավորապես՝ Արժե՞ վախենալ անշարժ գույքի գրավով ապահոված վարկից Ի՞նչ առավելություններ ունի անշարժ գույքի գրավով ապահոված վարկը Վարկերի միավորում և տեղափոխում ԱրարատԲանկ արտոնյալ պայմաններով Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-06-18 | 00:10:35 | Լսիր |
|
#59 Հալեպից Երևան. ինչպե՞ս ստեղծել հաջողակ բիզնես Հայաստանում
Գործարար, «Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Մասրելյանի հետ զրուցել ենք 90-ականներին Սիրիայից Հայաստան տեղափոխվելու մարտահրավերների, տեղական արտադրողների և սուպերմարկետների միջև անհավասար մրցակցության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման ստրատեգիական նշանակության, ինչպես նաև «Մատենա» կրթական միջավայրի միջոցով նոր էլիտա ձևավորելու հեռանկարների մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-06-11 | 00:48:01 | Լսիր |
|
Հիփոթեք թե՞ չհիփոթեք։
ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք այս հարցի տարբեր նրբությունները:Մասնավորապես.1. Ինչու՞ են որոշ մարդիկ խուսափում հիփոթեքային վարկ ձեռք բերելուց2. Ձեռք բերել անշարժ գույք կանխիկ գումարով թե՞ հիփոթեքային վարկով3. Հարևաններից հետ չմնալու նուրբ արվեստը4. Տոկոսադրույքը և անշարժ գույքի շուկան5. Հիփոթեքային վարկի տեղափոխման առավելությունները Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-06-04 | 00:10:17 | Լսիր |
|
#58 Երևանի գինու օրեր. 180,000 այցելու, աշխարհի թոփ 3 փառատոններից մեկը
Իրադարձային զբոսաշրջության մասնագետ, «Երևանի գինու օրեր» փառատոնի համահիմնադիր Մերի Բադալյանի հետ զրուցել ենք փառատոնի ստեղծման բարդ ճանապարհի, միջազգային շուկայում Հայաստանի դիրքավորման, խոհարարների ներգրավման, ինչպես նաև տնտեսական այն հսկայական ազդեցության մասին, որն ունենում է այս մասշտաբային միջոցառումը: Տեխնիկական մանրամասներ
|
2026-05-28 | 01:02:32 | Լսիր |
|
Ճամփորդական քարտ ունես, աշխարհով մեկ եղի՛ր
Ճամփորդական, թե՞ սովորական քարտ: ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք այս հարցի տարբեր նրբությունները: Մասնավորապես՝ 1. Արժե՞ ունենալ ճամփորդական քարտ 2. Ի՞նչ առավելություններ ունի ճամփորդական քարտը 3. Խորհուրդներ ճամփորդներին Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-05-21 | 00:13:46 | Լսիր |
|
#57 «LinkedIn»-ի գաղտնիքները. ինչպես ստեղծել վստահելի անհատական բրենդ
Ինչպե՞ս դառնալ տեխնոլոգիական ինֆլուենսեր 40 տարեկանից հետո Բանկի աշխատողից՝ բլոգեր. նեթվորքինգի ուժը Հայաստանի ՏՏ ոլորտում «LinkedIn»-ի գաղտնիքները. ինչպես ստեղծել վստահելի անհատական բրենդ 1000-ավոր կապերով անձնական բրենդ ստեղծելն ու վաճառելը Ի՞նչ է անում տեխնոլոգիական բլոգերը. մոնետիզացիա և վարկանիշ Տեխնիկական մանրամասներ
|
2026-05-08 | 00:48:04 | Լսիր |
|
#56 Ինչպե՞ս գրավել ներդրողների ուշադրությունը. փիչինգի գաղտնիքները
«Plug and Play»-ի տնօրեն Սոնա Գրիգորյանի հետ զրուցել ենք ստարտափների աքսելերացման փուլերի, «MVP»-ի ստեղծման կարևորության, վենչուրային ներդրումների ներգրավման և Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հեռանկարների մասին: Քննարկել ենք նաև «բաց նորարարության» մոդելը, ստարտափների ընտրության խիստ չափանիշները և կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-30 | 00:48:43 | Լսիր |
|
Եթե այսօր դադարեցնեք բիզնեսը, ի՞նչ կունենաք։
1. Հաշվեկշիռի դերը բիզնեսի իրական վիճակը գնահատելու գործում։ 2. Ի՞նչ է մերը և ի՞նչն է պարտավորություն։ 3. Բարձր իրացվելիություն ունեցող ակտիվները բիզնեսի շարժիչի վառելիքն են։ 4. Ի՞նչ կապ ունեն պարտավորությունները սեփական կապիտալի հաշվարկի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-16 | 00:13:04 | Լսիր |
|
#55 Բիզնեսը որպես առաքելություն. ինչպե՞ս մրցակցել համաշխարհային հսկաների հետ
Գործարար, «gg» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ զրուցել ենք «gg»-ի ստեղծման ճանապարհի, սննդի առաքման ծառայությունների, բիզնեսը որպես ծառայություն և պատասխանատվություն ընկալելու, ինչպես նաև հայկական լեռնաշխարհում սեփական պետությունն ու երջանկությունը կառուցելու կարևորության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-09 | 01:18:33 | Լսիր |
Ավելին Ara Chalabyan, Artyom Zakaryan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: