Պոդքասթի մանրամասները

Պարզից պարզ

Ara Chalabyan, Artyom Zakaryan

Նկարագրություն

«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

106 դրվագները հասանելի են · Էջ 11 11-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
#7 Ապահովագրություն. Պատասխանատուները, կոռուպցիոն ռիսկերը, նորությունները

Վստահություն ունե՞ք ապահովագրականների նկատմամբ։ Բոլոր փակագծերը բացել ենք այս ոլորտի մասին։ Դիտեք և կիսվեք Ձեր կարծիքով։ Զրուցում են👇 Արա Չալաբյանը. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյանը. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն։ Արշակ Ղազարյանը. ապահովագրական ոլորտում 10-յակ տարիների փորձ ունեցող մասնագետ

Տեխնիկական մանրամասներ
GUID
761b17c74a054dfc3fe6cba640fd7a236b9743a1b07a97f3ae28e2090a4be773
2024-06-14 00:51:42 Լսիր
#5 Ինչպե՞ս պատրաստվել փոփոխություններին. դարն ապրած կրթությունից մինչև նոր մոդելներ

Այսօր խոսել ենք հասարակության վարքագծի փոփոխման, չինական ֆինանսական համակարգի, Սինգապուրի եռակի բարեփոխումների և առհասարակ նորարարությունների՝ կրիպտոարժույթի և «Web3»-ի մասին։ Արա Չալաբյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է, «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահը։ Արմեն Հարությունյանը «Global FinTech» ակադեմիական խորհրդի անդամ է, գյուղատնտեսության նախկին փոխնախարար։

Տեխնիկական մանրամասներ
GUID
db1c52fe8ba556be4d46738398515edaede344a91966cccf70518c2c81129ff3
2024-05-17 00:45:52 Լսիր
#1 Ինչու՞ է Ամերիաբանկը վաճառվում. բոլոր կողմերն էլ ուզում էին

Ահա և «Պարզից պարզ»-ի առաջին փոդքասթը։ Արա Չալաբյանն ու Արտյոմ Զաքարյանն անդրադարձել են ամենաքննարկվող հարցերին ✓ Որոնք են Հայաստանի ամենախոշոր 4 գործարքները, ✓ Ինչու՞ է Ամերիաբանկը վաճառվում, ✓ Ինչ բացահայտ պայմանավորվածություններ կան, ✓ Ի՞նչ պետականացված ներդրումներ ունենք, ✓ Ինչու՞ չի քննարկվում ԱԱԾ-ի կողմից մերժված գործարքը։ Արտյոմ Զաքարյանը՝ «Limitless Asset Management» հիմնադիրը և ներդրումային տնօրենը։ Արա Չալաբյանը՝ «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
e3ee9317258298c8bb7bb80b00b02aa0b2cc03851af64a6632a62ee45a5d955c
2024-04-26 00:32:34 Լսիր
#2 Անշարժ գույքի շուկան. գնորդների 99%-ը չգիտի

Ի՞նչ վիճակ է անշարք գույքի շուկայում և ի՞նչ չգիտի գնորների 99%-ը Եթե գնել եք բնակարան կամ պատրաստվում եք գնել, ապա այս փոդքասթը կտա ձեզ հուզող հարցերի պատասխանը։ «Art Group» ընկերության տնօրեն Դավիթ Աբովյանի և «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր Արտյոմ Զաքարյանի հետ քննարկել ենք այս հարցերը՝ ✓ Վաճառքների ի՞նչ մեխանիզմ կա, ✓ Ինչպե՞ս են ձևավորվում գները, ✓ Ի՞նչ ռիսկի տակ են գնորդները, ✓ Հին ու նոր շենքերի խնդիրներն ու առավելությունները, ✓ Հնդիկները՝ որպես աշխատուժ, ✓ Գնել կառուցումից առա՞ջ, թե հետո։

Տեխնիկական մանրամասներ
GUID
eeff5c874b0d8f5511691c8347157da0ff1b89d826bb208df45ace681363e70a
2024-04-26 00:49:29 Լսիր
#3 Ի՞նչ է մեզ սպասվում. բոլորիս եկամուտները հայտարարագրվելու են. Դավիթ Անանյան

Ինչու՞ և ինչպե՞ս պիտի հարկ վճարելը դառնա ազգային մշակույթ։ Այս փոդքասթում Արա Չալաբյանը և Դավիթ Անանյանը զրուցում են հարկային պարտավորությունների և տնտեսության զարգացման մասին։ Արա Չալաբյանը «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահն է։ Դավիթ Անանյանը տնտեսագետ է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
91fe586cc02124acfb9832a7bc10c2ea03b171f4a0541fec4ec93aaebe3a81a9
2024-04-26 01:05:32 Լսիր
#4 Գնաճ, փոխարժեք, պետական պարտք։ Մեգանախագծերի չսերտած դասերը։

Այս փոդքասթում անդրադաձել ենք շատ կարևոր թեմաների՝ գնաճի և գնանկման վտանգներին, դրամով խնայողություններին, մեր արտաքին պարտքին, Հյուսիս-հարավի ձախողմանը և նոր Ակադեմիական քաղաք ստեղծելու հարցերին։ Զրուցող կողմերն են՝ Արա Չալաբյան. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյան. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն։ Վարդան Արամյան. ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու։

Տեխնիկական մանրամասներ
GUID
60ed35c3c1f913cec788a7514cf7fc0e69890b5c11441d7c916f8097eb92c25d
2024-04-26 01:06:52 Լսիր

Ավելին Ara Chalabyan, Artyom Zakaryan-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: