Պոդքասթի մանրամասները
Պարզից պարզ
Ara Chalabyan, Artyom Zakaryan
Նկարագրություն
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
106 դրվագները հասանելի են · Էջ 9 11-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
#26 Մասնագիտական նեղացու՞մ, թե՞ լայնացում. ի՞նչպես դիրքավորվել տեխնոլոգիաների դարում
«Testing Art» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մկրտչյանի հետ զրուցել ենք մասնագիտական զարգացման, կրթության դերի, աշխատաշուկայի պահանջների, լեզվի կարևորության, թիմային աշխատանքի, տեխնոլոգիաների ոլորտի փոփոխությունների, թեստավորման մասնագետի աճի և անընդհատ կրթվելու անհրաժեշտության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-20 | 01:22:45 | Լսիր |
|
#25 Ապրելով ամենաերկար անկախությունը. նյութապաշտ չդառնալ ու հոգեպես պատրաստ լինել
Այս փոդքասթում հյուրընկալել ենք Արտավազդ Վարդանյանին՝ «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի հիմնադիր և նախագահ։ Խոսել ենք ռազմամարզության, զինվորական պատրաստվածության, հոգեբանական և արժեքային համակարգի, բանակի հանդեպ վերաբերմունքի, երիտասարդության գիտակցվածության, տուրիզմի և հանքարդյունաբերության, անվտանգության ոլորտի զարգացման և կառավարման կարևորության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-15 | 01:10:02 | Լսիր |
|
#24 Շինարարական բումից հետո. ի՞նչ է սպասվում անշարժ գույքի գնողներին այսօր
Այս փոդքասթում հյուրընկալել ենք «Արթգրուպ» ընկերության տնօրեն Դավիթ Աբովյանին։ Քննարկել ենք անշարժ գույքի շուկայի վերջին զարգացումները և միտումները։ Անդրադարձել ենք բնակարանների առաջնային և երկրորդային շուկաներին, որտեղ նկատվում է որոշակի դանդաղում։ Խոսել ենք կառուցապատման ոլորտի մարտահրավերների, շինարարական լիցենզիաների բարդեցման, կոմերցիոն անշարժ գույքի շուկայի և էներգետիկ ոլորտի զարգացման մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-07 | 01:19:05 | Լսիր |
|
#23 Ինչպե՞ս և ինչու՞ մեծ մտածել. թռչող մեքենաները, ԱԲ-ն, միլիոնավոր դոլարներ հավաքելը
«TCF» ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանի հետ զրուցել ենք գաղափարներ բերող մարդկանց, այսօրվա շուկայում նորարարությամբ ներկայանալու հնարավորությունների, Հայաստանից «crowdfunding»-ի շուկան գրավելու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-25 | 00:51:27 | Լսիր |
|
#22 Ինչու՞ լինել համայնքի մաս․ թանկ հետկարծիքներ, որակյալ շփումներ, շարունակական կրթություն
Այսօրվա հյուրը Երևանից Ստեփանավան տեղափոխված Մայիս Մարգարյանն է, ով համայնքների կառավարման մասնագետ է։ Մայիսի հետ զրուցել ենք մարզերի երեխաների միջև ցանց ձևավորելու, համայնքներ ստեղծելու մոդելների ու կարիքների, դպրոցից դուրս ազդեցություն ունենալու, շարունակական կրթության և շատ այլ թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-15 | 01:03:35 | Լսիր |
|
#21 Կրթության մեջ ներդրումը, գյուղ գնացող 100+ ուսուցիչները. ճկուն լինելը նոր միջավայրում
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նոր միջավայրում ճկուն լինելու, կրթության մեջ ներդրում անելու, ուսուցիչներ պատրաստելու և անգամ զբաղվածության մեջ անձնային աճ ապահովելու մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-04 | 00:58:53 | Լսիր |
|
#20 Վանաձոր- Գյումրի- ԱՄՆ. ինչպե՞ս է մշակութային շոկն ազդում անձի զարգացման գործում
«Rearrange» փոդքասթի հեղինակ, «ԼԼԼ համայնք»-ի համահիմնադիր Նարեկ Ամիրխանյանի ու «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր Արտյոմ Զաքարյանի հետ զրուցել ենք Վանաձորից, Գյումրիից դուրս գալու, ԱՄՆ-ում սովորելու, դրսի ազդեցության, մշակութային շոկի, անհարմարությունից անձնային աճ գրանցելու, թիմային լինելու, մարզվելու մշակույթի, կարգապահության և շատ այլ թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-21 | 01:23:55 | Լսիր |
|
#19 Անձնային աճը՝ համարձակ որոշումներով. Հայաստանից դեպի Օքսֆորդ
«HSBC Հայաստան» բանկի նախկին ֆինանսական տնօրեն Մարիաննա Ամիրբեկյանի հետ խոսել ենք անձնայի աճի, Օքսֆորդի և Հայաստանի կրթության, միջավայրը փոխելու, հանրային խոսք ունենալու և շատ այլ թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-09 | 00:57:25 | Լսիր |
|
#18 «AI»-ի առավելությունները և ծուլացող մարդիկ. ինչպե՞ս մնալ մրցունակ
«Krisp» և «10web» ընկերությունների հիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ զրուցել ենք գիտության և բիզնեսի, ռոբոտիզացիայի, «AI»-ի բերած փոփոխությունների, սթարթափերի, կապեր և միջավայր ձևավորելու, մրցակցային լինելու, էգոյի և շատ այլ թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-28 | 00:53:24 | Լսիր |
|
#17 Ինչպես Ֆոնդային բորսաների ֆեդերացիան Թուրքիայից տեղափոխվեց Հայաստան
Արմենուհի Հովակիմյանի հետ զրուցել ենք հարստանալու նոր ձևերի, կապիտալի շուկայի, հայկական բորսայի զարգացման, կորպորատիվ կառավարման, գովազդի և ֆինանսական կրթության դերի, երեխաներին փողի հետ վարվեցողություն սովորեցնելու և շատ այլ թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-19 | 01:07:36 | Լսիր |
Ավելին Ara Chalabyan, Artyom Zakaryan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: