Պոդքասթի մանրամասները
Պարզից պարզ
Ara Chalabyan, Artyom Zakaryan
Նկարագրություն
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
106 դրվագները հասանելի են · Էջ 5 11-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
#50 Ֆոնդեր և մասնավոր կապիտալ. ինչո՞վ են տարբերվում հասուն ու աճող ընկերությունները:
«Բալչուգ կապիտալ» ՓԲԸ-ի Միացումների և միաձուլումների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Խաչատուրյանի հետ զրուցել ենք՝ - ԱՄՆ-ում սովորելու փորձի, - ֆինանսական իրավունքի ընտրության, - իրավաբանական կարիերայում պրագմատիկ մոտեցումների՝ - «AI»-ի ազդեցության, - դրսի օրենսդրությունը տեղայնացնելու բարդությունների, ներքին օրենսդրության բացերի և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-01-15 | 01:00:26 | Լսիր |
|
Ինչու՞ են մարդիկ կայացնում տարբեր ֆինանսական որոշումներ։
Ի՞նչ է վարքագծային տնտեսագիտությունը կամ ֆինանսները Մարդու ուղեղի խաբկանքը և սխալ ֆինանսական որոշումները Ուղեղի խաբկանքներին չտրվելու հստակ խորհուրդներ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք Araratbank-ի հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-01-08 | 00:16:12 | Լսիր |
|
#49 ARCA ազգային վճարային համակարգ` մարտահրավերներ և հնարավորություններ
«ARCA» ազգային վճարային համակարգի տնօրեն Վարդան Խաչատրյանի հետ զրուցել ենք՝ վերահսկողությունից դեպի կառավարման անցման ճանապարհի, ԿԲ-ի «ավազատուփում» նոր գաղափարներ փորձարկելու, դինամիկ «ARCA QR»-ի ու ազգային «ARCA» քարտի զարգացման, Mastercard-ի լիիրավ անդամ դառնալու, AI-ի կիրառման և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-12-25 | 01:12:46 | Լսիր |
|
Ինչպե՞ս կառավարել Ամանորի անկառավարելի ծախսերը
Ի՞նչ է տեղի ունենում, երբ մոտենում են տոները Ծախսելու հիմնական տեղերը, զեղչեր, նոր տարվա սեղան Ինչպե՞ս պաշտպանվել առաջարկների գայթակղությունից Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-12-18 | 00:10:05 | Լսիր |
|
Ֆինանսական ներդրումներ. ավանդներ, պարտատոմսեր, բաժնետոմսեր
Ինչպե՞ս ավելացնել խնայած գումարները Որո՞նք են ֆինանսական ներդրումների հետ կապված ռիսկերը Ինչպե՞ս է կապվում ֆինանսական ներդրման տեսակը ռիսկի չափի և եկամտաբերության հետ Ավանդ, պարտատոմս, թե՞ բաժնետոմս Իսկ դուք ինչպե՞ս եք մեծացնում խնայված գումարները: Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-12-04 | 00:24:51 | Լսիր |
|
#48 Սպիտակ փղի մոդելը՝ պետբյուջեի հետ միանձնյա վարվելու վտանգները
Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի նախագահ Ելենա Խաչվանքյանի հետ զրուցել ենք՝ Ինչու՞ է կարևոր ունենալ կայուն և անկախ խորհուրդներ, Ինչպե՞ս կանխել միանձնյա սխալ որոշումները, Ի՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանի կառավարման մշակույթը, Ի՞նչ քայլերով կարող ենք կառուցել ավելի պատասխանատու, հաշվետու ու արդյունավետ ղեկավարում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-11-27 | 01:28:06 | Լսիր |
|
Վարկի երաշխավորություն. ռիսկերը և իրավունքները
Երաշխավորությունը որպես վարկի ապահովման միջոց։ Ի՞նչ ռիսկեր է կրում երաշխավորը։ Ո՞ր դեպքում են դադարում երաշխավորի պարտավորությունները: Տեխնիկական մանրամասներ
|
2025-11-20 | 00:07:23 | Լսիր |
|
#47 Գործատուից կախվածություն. ազգին կապեցին հիպոթեքին
«Rearrange» փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանի հետ խոսել ենք փողից, անշարժ գույքի շուկայից, պարտքերից, ներդրումներից, ՏՏ ոլորտից, ռիսկերը կառավարելուց, կրիպտոարժույթներից, մեդիաոլորտից և շատ այլ հետաքրքիր թեմաներից։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-11-13 | 01:23:20 | Լսիր |
|
Գրավը՝ որպես վարկի ապահովման միջոց
Ի՞նչ է գրավը Ինչու՞ են բանկերը վարկի տրամադրման դիմաց վերցնում գրավ Ի՞նչը կարող է հանդիսանալ որպես գրավ Կարո՞ղ է ուրիշի սեփականությունը դառնալ գրավ մեկ այլ անձի կամ կազմակերպության համար Ո՞ր դեպքում գրավի առարկան կարող է իրացվել Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-11-06 | 00:15:41 | Լսիր |
|
#46 Ինչպե՞ս է աշխատում մեր ուղեղը.քեզնից բացի որոշում են բոլորը
«TedxYerevan»-ի հիմնադիր, «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի հեղինակ Քրիստինե Սարգսյանի հետ զրուցել ենք ուղեղը գործածելու, մարզելու, կողմակալության, առաջնորդության, «TedxYerevan»-ի, ՏՏ-ում հոգեկան առողջության խնդիրների և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-30 | 00:59:10 | Լսիր |
Ավելին Ara Chalabyan, Artyom Zakaryan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: