Պոդքասթի մանրամասները

Nzhar Podcast

Angelnina

Նկարագրություն

Նժարը փոդքասթ է կրթության մասին: Էստեղ մենք խոսում ենք կրթական հաստատություններից, ոլորտի խնդիրներից, կարծրատիպերից ու հնարավորություններից։ Հյուրերը ամենատարբեր մարդիկ են՝ փորձառու մասնագետներից մինչև ուսանողներ ու աշակերտներ, քանի որ մեզ համար կարևոր է խնդիրները դիտարկել բոլորիս տեսանկյունից։ Միացեք մեզ, որ միասին լուծենք առկա խնդիրները ու բարելավենք կրթությունը Հայաստանում, չէ՞ որ Նժարին մեր ապագան է։

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

58 դրվագները հասանելի են · Էջ 6 6-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Նժար #7 Մասնագիտական կողմնորոշման ու դրա կարևորության մասին | Շահանե Բեգլարյան

Շահանեն «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ծրագրերի համակարգողն ա, կենտրոնը պատկանում ա Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարությանը. Փոդքասթում պատմել ա առաջիկայում դպրոցներում մասնագիտական կողնորոշման առարկան ներդնելու պլանների մասին: Քննարկել ենք` ինչի համար ա կարևոր կողմնորոշումը, ոնց ա դա ազդում մարդու կյանքի որակի վրա, ու թե ինչ կարող ա անել անհատը՝ իրեն համապատասխան մասնագիտություն գտնելու համար Ձեզ բարի դիտում/ունկնդրում💛 Նորությունները բաց չթողնելու համար կարող եք հետևել ինձ այլ հարթակներում` https://linktr.ee/angelninahh

Տեխնիկական մանրամասներ
GUID
2e66cd2b121a0251472e15f00fe34b7fc34839c9d34b698837dd1dc0b6ab18df
2023-10-30 00:54:29 Լսիր
#00 Ինչի՞ մասին ա Նժար Փոդքասթը

Կրթության մասին փոդքասթ սկսելու ամենաառաջնային պատճառն էն էր, որ հասարակությունում շատ շատ կարծրատիպեր եմ նկատել, որոնք մարդկանց խանգարում են իրոք վայելել սովորելու պրոսցեսը Եկել եմ էստեղ, որ միասին վերացնենք էդ կարծրատիպերը ու ընտրենք մեր սրտի ճանապարհը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
e4b773a2fc658ae3d9de3258d51658ef60964fd68b5f4b3abac9300eeb2b32b1
2023-10-23 00:00:38 Լսիր
Նժար #6 Աննա Բաղդասարյան | ԱՄՆ-ում սովորելու, առաջին միլիոնն աշխատելու ու սեփական անձը սիրելու մասին

Աննան բլոգեր ա, ով Ֆլեքս ծրագրով մեկ տարի սովորել ա ԱՄՆ-ում, ետ ա վերադարձել, հիմնել ա սեփական բիզնեսը, որով էլ աշխատել ա առաջին միլիոնը Փոդքասթում պատմել ա ԱՄՆ-ում ունեցած իր փորձից, խոսել ենք էնտեղի ու հայկական դպրոցների տարբերությունների մասին Շատ անկեղծ կիսվել ենք ինքնագնահատականի մասին, ու քննարկել ենք, թե ոնց են կրթական ոլորտի հաջողություններն ու ձախողումներն ազդում դրա վրա։ Ձեզ բարի ունկնդրում💛 Նորությունները բաց չթողնելու համար կարող եք հետևել ինձ այլ հարթակներում` https://linktr.ee/angelninahh

Տեխնիկական մանրամասներ
GUID
3c4e2c8fcc0079f0046f53b52c0f250516464127427e0367c8fecf751316e947
2023-10-23 01:32:55 Լսիր
Նժար #5 Ստենֆորդի համալսարան դիմելու ու 16-ում ստարտափ սկսելու մասին | Վերա Բոշնաղյան

Վերան Ամերիկյան Համալսարանի ուսանող ա, ով 2-րդ կուրսից հետո ակադեմիական արձակուրդ (gap year) ա վերցրել ու կենտրոնացել սեփական ստարտափի վրա, իսկ հիմա արդեն գնում ա Ստենֆորդի համալսարան՝ ուսումը շարունակելու: Փոդքասթում պատմել ա ստարտափային կյանքի մասին, կիսվել ա իր փորձով, սխալներով ու սկսնակ ստարտափերների համար օգտակար ռեսուրսներով ու թե ինչու ա ընտրել հենց Ստենֆորդը՝ ուսումը շարունակելու համար: Քննարկել ենք մենթորների հետ աշխատանքի իր փորձը ու սխալները, թե ինչ ա սովորել էդ ամենից ու ոնց ա պատրաստվում սովորածը կիրառի Ստենֆորդում: Ձեզ բարի ունկնդրում💛 Նորությունները բաց չթողնելու համար կարող եք հետևել ինձ սոցիալական կայքերում՝ https://linktr.ee/angelninahh

Տեխնիկական մանրամասներ
GUID
c7929d340806bf4cb90fc1dffb05c794c90ebe3c003a86a98d5bee7b2e000599
2023-10-16 00:37:22 Լսիր
Նժար #1 Անժելա Պողոսյան | Թատերականի կրթությունը, համալսարանի մյուս կողմը, աշխատաշուկան

Անժելան արդեն 5 տարի է Թատերական համալսարանի ուսանող է, ունի սեփական բլոգն ինստագրամում, և ալիքը յութուբում։ Փոդքասթում խոսել ենք մասնագիտություն ու համալսարան ընտրելուց, այլընտրանքային կրթությունից, համալսարանի առավելություններից ու թերություններից, աշխատանքն ու կրթությունը համատեղելուց, դերասանի աշխատավարձից, համալսարանի կենցաղային խնդիրներից ու էլի շատ բաներից։ Ձեզ լավ ունկնդրում 💛

Տեխնիկական մանրամասներ
GUID
1b28f262f05a9985c179352052e2801616cd4024145f3694e69f8fd121543fe9
2023-10-15 00:45:03 Լսիր
Նժար #2 Եվա Ղարիբյան | 25-ում կրթությունը նորից սկսելու ու արտերկրում կրթություն ստանալու մասին

Եվան կիսվել ա համալսարանական կրթության իր փորձով, պատմել ա դպրոցական ու ուսանողական կյանքից, մասնագիտություն ընտրելուց, կամավորական ծրագրերից ու դրանց ազդեցությունից։ Քննարկել ենք նաև, թե հասուն տարիքում ուսումը նորից սկսելուց ինչ վախեր ու խնդիրներ են առաջանում, ոնց ա Եվան փորձում հաղթահարել դրանք։ Ձեզ բարի ունկնդրում 💛 Նոր էպիզոդները բաց չթողնելու համար ինձ կարող եք հետևել սոցիալական հարթակներում՝ https://linktr.ee/angelninahh

Տեխնիկական մանրամասներ
GUID
1ba1e56a868bf6f3b611e2904ab14fc06b85afd292d3deb5887a240811d963f8
2023-10-15 00:42:21 Լսիր
Նժար #3 Գևորգ Պողոսյան | Իդրամի հիմնադրումից Արցախի տեխնոդպրոց ու ինքնակրթություն

Գևորգը Իդրամի հիմնադիրն ա, ով երկար տարիներ արդեն զբաղվում ա բիզնեսով, իսկ վերջին 3 տարին սոցիալական նախագծով՝ reArmenia-ով, որը լուծում ա հայության համար գերկարևոր խնդիրներ։ Փոդքասթի նպատակն ա ծանոթանալ ձեռներեցի/բիզնեսմենի կարծիքին՝ կրթության մասին, և հասկանալ ինչքանո՞վ ա կարևոր դիպլոմը աշխատակից կամ թիմակից ընտրելիս։ Գևի հետ խոսել ենք համալսարանական կրթության ֆորմատից ու ակտուալությունից, ինքնակրթության համար էֆֆեկտիվ մոտեցումներից, ինչպես նաև՝ Արցախի տեխնոդպրոցից, որը հիմնադրել են 14-19 տարեկան երեխաներ։ Ձեզ բարի դիտում/ունկնդրում 💛 Փոդքասթը այլ հարթակներով լսելու համար հղում կթողնեմ մեկնաբանություններում Նորությունները բաց չթողնելու համար կարող եք հետևել ինձ սոցիալական կայքերում՝ https://linktr.ee/angelninahh

Տեխնիկական մանրամասներ
GUID
c7b75e37fbdd85602bf195a17311ae06a1d164ae5a8949962c226e9fb273dad2
2023-10-15 01:00:27 Լսիր
Նժար #4 Այբ դպրոցի ու Gap Year (Ակադեմիական արձակուրդ) վերցնելու մասին | Լիան Պողոսյան

Լիանը Այբ դպրոցի շրջանավարտ ա, ով որոշել ա դպրոցն ավարտելուց հետո gap year (ակադեմիական արձակուրդ) վերցնել, որ կողմնորոշվի, թե ինչ մասնագիտությամբ ու որտեղ ա ուզում շարունակել կրթությունը։ Խոսել ենք Այբ դպրոցից ու դրա առաջարկած հնարավորություններից. պարզվում ա պարտադիր չի հարուստ լինել՝ էնտեղ սովորելու համար։ Լիանը նաև պատմել ա, թե ոնց ա պատրաստվում անցկացնել իր gap year-ը, ես էլ կիսվել եմ իմ ունեցած արձակուրդի փորձով։ Քննարկել ենք նաև կրթական համակարգը, թե ինչ սովորություններ են ձևավորվել մեզ մոտ դրա արդյունքում ու ոնց են դրանք արտահայտվում արդեն հասուն կյանքում։ Ձեզ բարի ունկնդրում 💛 Նորությունները բաց չթողնելու համար կարող եք հետևել ինձ սոցիալական կայքերում՝ https://linktr.ee/angelninahh

Տեխնիկական մանրամասներ
GUID
0de85e355b474772b61031c2a86cefbf5e20d9c60791fb7585cb9092c58e7bbe
2023-10-15 01:01:15 Լսիր

Ավելին Angelnina-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: