Պոդքասթի մանրամասները

Փոդքասթ. Նորագույն պատմություն

«Ազատություն» ռ/կ

Նկարագրություն

Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագիրը՝ փոդքասթ Հայաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ էջերի մասին:

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

34 դրվագները հասանելի են · Էջ 2 4-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Հայ - թուրքական հաշտեցման փորձերը 2000-ականների սկզբին

Գրեթե 15 տարի առաջ Երևանն ու Անկարան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց նախաձեռնեցին, որը պատմության մեջ մնաց որպես «Ֆուտբոլային դիվանագիտություն»։ Քչերն են, սակայն, հիշում, որ «Ֆուտբոլային դիվանագիտությանը» նախորդել էր շուրջ մեկ տասնամյակ շարունակված մեկ այլ բանակցային գործընթաց, որում ներգրավված էին թե՛ հայ և թուրք դիվանագետները և թե՛ երկու երկրների քաղաքացիական հասարակությունները:

Տեխնիկական մանրամասներ
GUID
77f2f26fe5fa75b39e9ae46c13b65b73a9b82c645e6063551cc411e18a61d9f9
2022-10-29 00:32:38 Լսիր
1988-ի մայիսի 28-ը. Երևանում ծածանվեց Եռագույնը՝ 67 տարվա արգելքից հետո

Ուղիղ 34 տարի առաջ՝ 1988 թվականի մայիսի 28-ին, գրեթե յոթ տասնամյակի դադարից, իսկ ավելի ճիշտ՝ խստագույն արգելքից հետո, Երևանի կենտրոնում՝ ներկայիս Ազատության, այն ժամանակ՝ դեռ Թատերական հրապարակում, ծածանվեց Հայաստանի անկախության գլխավոր խորհրդանիշը՝ Եռագույնը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
5d32913e9a2cfaed76af2639bb3d187943ec0fc2b654ee5830695de6eceebb17
2022-05-28 00:33:21 Լսիր
Նախագահական ընտրություններ - 2003. Երկրորդ փուլ

Այն, որ 2003-ի նախագահական ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի, հայտնի դարձավ քվեարկության ավարտից գրեթե 24 ժամ անց, երբ երկարատև լռությունից հետո վերջապես խոսեց ԿԸՀ նախագահը: Արտակ Սահրադյանի հայտարարությունը հնչեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքից ու երթից ընդամենը մի քանի ժամ անց, և բնական էր, որ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները երկրորդ փուլի անցկացումը որպես իրենց ճնշման արդյունք ընկալեցին:

Տեխնիկական մանրամասներ
GUID
3838059f3807760a1eca429389afe8d36f661290849c03497a950f6ca6a7daf6
2022-03-26 00:37:06 Լսիր
Նախագահական ընտրություններ - 2003. Առաջին փուլ

Երրորդ Հանրապետության չորրորդ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2003 թվականի հունվարի 21-ին: Վերընտրվել ցանկացող Ռոբերտ Քոչարյանից բացի ընտրարշավին ևս տասը թեկնածու էր մասնակցում:

Տեխնիկական մանրամասներ
GUID
256078ef1a2b4f914599128ab04dac11db2f80142547a1a88bdb3dc32259401c
2022-02-26 00:35:58 Լսիր
2003-ի նախագահական ընտրությունները. Ընտրարշավի մեկնարկը

19 տարի առաջ՝ 2003 թվականի ձմռանը Հայաստանում կայացան Երրորդ Հանրապետության պատմության 4-րդ նախագահական ընտրությունները՝ առաջին համապետական ընտությունները «Հոկտեմբերի 27»-ից հետո: Դրանց առանցքային ինտրիգը մեկն էր՝ կկարողանա՞ արդյոք վերընտրվել Ռոբերտ Քոչարյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
e58d29b22f3f6a0f910148f0bf1c321aa3dfcc432b7a8020899bb612b29ba003
2022-01-29 00:29:24 Լսիր
Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման շուրջ 1997-ի սկանդալը

Գրեթե քառորդ դար առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին այսօր քչերն են հիշում: 1997-ին հայ հանրությունն իր համար բավական անսպասելիորեն պարզեց, թե ինչ ջանքերով է իշխանությունը զինում հայկական բանակը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
9f919845b117bd83f97af80abc0246289507d23c9545b7a8b7f7d1e02ff2ba9c
2021-09-25 00:34:13 Լսիր
2003. Երրորդ հանրապետության ամենամոռացված խորհրդարանական քարոզարշավը

18 տարի առաջ Հայաստանում կայացան Երրորդ Հանրապետության ամենաքիչ ուշադրության արժանացած և այսօր արդեն շատերի կողմից մոռացված համապետական ընտրությունները: 2003 թվականի մայիսին ՀՀ քաղաքացիները 3-րդ գումարման Ազգային ժողովն էին ընտրում:

Տեխնիկական մանրամասներ
GUID
997bb51428b5fa842bd3046668fd5ee7b96467e7be878fe261b0851d11a847af
2021-05-29 00:35:05 Լսիր
1997. Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի վեցերորդ վարչապետ

Ուղիղ 24 տարի առաջ՝ 1997 թվականի գարնանը, Հայաստանի վարչապետ նշանակվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
45cab4387e9443a191e65821a625fd615f2d6c822745ae275f3577bfd22273ca
2021-04-25 00:41:09 Լսիր
Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպանությունները

Վահրամ Խորխոռունի և Արծրուն Մարգարյան՝ այս անունները 1990-ականների վերջին Հայաստանում ծանոթ էին գրեթե բոլորին։ Այսօր, սակայն՝ երկու բարձրաստիճան զինվորականների սպանություններից ավելի քան երկու տասնամյակ անց, մոռացվել են նրանց մահվան հանգամանքներն ու դրանց նախաքննությունն ուղեկցած բազմաթիվ տարօրինակություններն ու հակասությունները։

Տեխնիկական մանրամասներ
GUID
e1c5d639d3a2a845ffb6c0cd5897c2022c2c6989982dc5e332aae2c264d8c1a0
2021-02-27 00:33:44 Լսիր
Վանո Սիրադեղյան. Նախարարից՝ տարագիր

22 տարի առաջ՝ 1999 թվականի հունվարին, սկիզբ դրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի քրեական հետապնդմանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
458271fff7952cb0ca3de330a3f00c3b29edb02592b103f99bc111afd9fe313c
2021-01-30 00:36:11 Լսիր

Ավելին «Ազատություն» ռ/կ-ից

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: