Պոդքասթի մանրամասները
Հին ջահելություն
Հին ջահելություն
Նկարագրություն
Հին ջահելություն — Հին ջահելություն
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
54 դրվագները հասանելի են · Էջ 5 6-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
90-ականներ | մշակույթ
Այ այստեղից էլ լավ երևում է` մշակութային հանգստի կարիք ունեք: Թողեք բանուգործն ու եկեք մեզ հետ ցուցահանդես: Պատկերացրեք` աուդիոգիրք եք լսում, որտեղ հավաքված են 90-ականների ամենակարևոր տողերը` Հրաչյա Թամրազյանից մինչև Հուսիկ Արա ու Վանո Սիրադեղյան: Մոռացանք ասել` ուր ենք ձեզ տանում: Գնում ենք ՆՓԱԿ` դեռ 90-ականներից ամենանորարական արվեստի կենտրոն: Եթե այս ճամփորդությունից հետո էլի հարցեր մնան, Գուրգեն Խանջյանը անպայման կգտնի դրանց պատասխանները: Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-17 | 00:16:03 | Լսիր |
|
90-ականներ | երաժշտություն
Հիշու՞մ եք` ինչպես էինք փոքր ժամանակ ծածկոցներից ու աթոռներից տներ պատրաստում: Կառուցապատման աշխատանքներին վերադառնալու ժամանակն է, բայց այս անգամ մեզ հետ տանելու ենք 90-ականների մագնիտոֆոնը: Միսթեր X-ի ու Լիլիթ Կարապետյանի ձայներիզներն էլ կվերցնենք ու Արտավազդ Բայաթյանին կխնդրենք` պատմի «Արձագանքի» արձագանքից: Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-10 | 00:15:29 | Լսիր |
|
60-ականներ | առօրյա
Վերջապես եղանակը տրամադրող է, օրերը երկարել են ու մինչև ուշ գիշեր կարելի է զբոսնել։ Առաջարկում ենք գնալ 60-ականների Երևանով զբոսնելու։ Տիեզերական էպիզոդով կայցելենք Գագարինին ու Միկոյանին, Երևանի ժամացույցի գործարանից կճշտենք մեր ժամադրության հստակ ժամն ու կգնանք Սարգիս Նաջարյանի հետ «Կռունկ» սրճարանում զրուցելու։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-03 | 00:15:31 | Լսիր |
|
60-ականներ | կինո
Զանգը հնչեց։ Նստեք ձեր տեղերում, ու սկսենք 60-ականների կինոդասը։ Աշխարհագրությանը Մենք կծանոթանանք Մեր սարերով։ Թվաբանության դասը վստահված է ընկեր Սարոյաններին, իսկ նկարչությանը պարոն Փարաջանովի հետ կոլաժներ ենք պատրաստելու։ Ու էլ ինչ Հին ջահելություն առանց կինոերաժշտության դասի, մաեստրո Վարդազարյանը թարմ-թարմ պատմություններ է բերել Հին ջահելությունից։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-27 | 00:15:38 | Լսիր |
|
60-ականներ | մշակույթ
Հոգնե՞լ եք, հավատացրե՞լ, հավատացե՞լ.... Դե լավ, այդ ամենը թողեք ու եկեք մեզ հետ ապրել-ապրել-ապրելու, այնպես ապրելու, որ Հին ջահելությունը մեզ պետքական համարի: Սևակի ու Զորյանի հետ կզբոսնենք ու կզրուցենք Մայր Հայաստանից, իսկ հետո Երվանդ Քոչարին կբարևենք ու վերջապես կգնանք շատ կարևոր գործի. Լևոն Թոքմաջյանը թույլ է տվել իր արձանի վրա մի երկու շտրիխ անել: Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-20 | 00:14:42 | Լսիր |
|
60-ականներ | երաժշտություն
Հին ջահելությանը պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենանք․․․․ բայց մեր ժամանակի մեքենան մեզ հասցրեց «Չքնաղ երազին»՝ 60-ականների երաժշտությանը։ Արամ Խաչատրյանի հետ «Դիմակահանդես» գնացինք, իսկ հետո թռանք «Գարնան թևերով» ու վայրէջք կատարեցինք Ռուբեն Մաթևոսյանի մոտ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-13 | 00:15:48 | Լսիր |
|
70-ականներ | առօրյա
Ու՞ր են ձեր փայլփլուն շորերն ու կլյոշ տաբատները... ինչու՞ դեռ պատրաստ չեք: Հին ջահելության հետ դիսկոտեկա ենք գնում, բայց ճանապարհին պիտի դարի կողոպուտը քննարկենք ու «Արարատի» պատմությանը ծանոթանանք: Ռադիոն, ինչպես միշտ, միացրած ենք պահելու. առանց Վարուժան Օլքինյանի ի՞նչ Հին ջահելություն: Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-06 | 00:15:08 | Լսիր |
|
70-ականներ I կինո
Հագնվեք, գնում ենք կինոթատրոն` 70-ականների կինոթատրոն: 50 կոպեկ, և մեր տեղերը պատրաստ են: «Երևանյան օրերի խրոնիկայով» կայցելենք «Հայրիկին» ու «Կապրենք երկար»: Կարևորը չմոռանանք «Տղամարդկանց» հետ «Թթենին» թափ տալ ու Արուսին հետներս տանել: Իսկ երբ գտնենք երազն ու պապիկի կորցրած քունը, կգնանք Միքայել Դովլաթյանի մոտ` տեսնենք` Հին ջահելության կինոաշխարհում ինչ էր կատարվում: Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-29 | 00:16:01 | Լսիր |
|
70-ականներ | մշակույթ
Հին Ջահելությունը գարնանային տրամադրություն է բերում 70-ականներից։ Մանուշակներ մեր ոտքերին ու շուշաններ ձեռքերին՝ ձեզ տանում ենք Շիրազի, Սահյանի ու Կապուտիկյանի ժամանակներ։ Հետո մեր տատիկ-պապիկների հետ կզբոսնենք հին Երևանով ու Մինաս Ավետիսյանին հաջողություն կմաղթենք ցուցահանդեսի կապակցությամբ։ Շենքերին ուշադիր կնայեք․ ճանապարհին ուրիշ Հին Ջահելներ էլ են միանալու․ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կպատմի ճարտարապետական գաղտնիքների մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-22 | 00:15:55 | Լսիր |
|
70-ականներ | երաժշտություն
Ժամանակի մեքենան վարպետի մոտից նոր ենք վերցրել, գնա՞նք փոքրիկ ճամփորդության: Միայն մի պայմանով . այսօր դիջեյը Հին ջահելությունն է: Դե նստեք, երկար չի տևի, 70-ականների երաժշտական Երևանով կպտտվենք, «Արգիշտի» սրճարանում մի-մի հատ պաղպաղակ կուտենք ու հետ կգանք Հանրային ռադիո. պարոն Երզնկյանը այսօր ջազային տրամադրության մեջ է, առթից օգտվենք ու մի քանի հարց էլ իրեն տանք: Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-15 | 00:14:59 | Լսիր |
Ավելին Հին ջահելություն-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: