Պոդքասթի մանրամասները
Հին ջահելություն
Հին ջահելություն
Նկարագրություն
Հին ջահելություն — Հին ջահելություն
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
54 դրվագները հասանելի են · Էջ 6 6-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
80-ականներ | առօրյա
Բա չիմացաք` ինչ եղավ... Չէ-չէ, հեռախոսների մեջ մի փնտրեք, այնտեղ չեք գտնի: Ինչ եղել է, անցյալում է եղել: Կամ պետք է կրպակից 80-ականներից մնացած թերթ առնեք, կամ էլ ուղղակի միացրեք այս էպիզոդը: Հին ջահելների հետ գնում ենք զբոսանքի, բայց զգույշ կլինեք, խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար` դուք էլ միանաք ցույցերին: Տրամվայ-սրճարանում մի-մի բաժակ սուրճ կվայելենք, Մարկ Գրիգորյանի հետ Հին ջահելության օրագիրը կթերթենք ու վերջապես օրացույցից կպոկենք 80-ականների վերջին էջը: Գալիս եք, չէ՞: Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-08 | 00:15:56 | Լսիր |
|
80-ականներ | կինո
Հենց ասեմ երեք-չորս, բարձր կմիացնեք «Իմ ռադիոն» ... Կասետների դարակը շուռ ենք տվել գորգի վրա ու հատ-հատ մատիտով պտտում ենք: Եթե չհասկացաք` ինչի մասին է խոսքը, ապա շտապ լսեք այս էպիզոդը. հին ջահելության հետ կինո ենք գնում: Չմոռանաք ձեզ հետ փոփքորն ու լիմոնադ վերցնել, հյուրեր էլ ունենք, հա՜: Որպես պատվավոր հին ջահել Անահիտ Ղուկասյանին հարցուփորձ ենք արել` ում ժամանակ էր ավելի լավ: Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-01 | 00:15:58 | Լսիր |
|
80-ականներ | մշակույթ
Մաքրության օր է: Զինվեք թաց շորերով ու համբերությամբ. ուղևորվում ենք 80-ականների գրապահարան: Խաչիկ Դաշտենցի ու Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների խաչմերուկից կթեքվենք դեպի համաշխարհային գրականություն ու նկարչություն: Համ գրքերի փոշիները կսրբենք, համ մեր մտքերը «թափ կտանք»: Ճանապարհին պիտի անպայման Գրողների միություն մտնենք. Էդվարդ Միլիտոնյանը Հին ջահելությունից բան ունի պատմելու: Տեխնիկական մանրամասներ
|
2024-03-25 | 00:15:55 | Լսիր |
|
80-ականներ | երաժշտություն
Բարի գալուստ 80-ականներ: Մինչ ձեր ականջակալները գունավորվում են «Իմ ռադիոյի» հնչյուններով, Հին ջահելության երգացանկը պտտվում է «Կարուսելի» հետ ու բացում քաղաքի «Դռները»: Տեղափոխվում ենք 1980-ականներ, որ ծանոթ-բարեկամով Հեքիմյանի ձայնապնակ ճարենք ու գնանք Արամ Սաթյանից պարզելու` ում ժամանակ էր ավելի լավ: Տեխնիկական մանրամասներ
|
2024-03-18 | 00:15:54 | Լսիր |
Ավելին Հին ջահելություն-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: