Պոդքասթի մանրամասները
Deep Parenting
Anna Velitsyan
Նկարագրություն
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz ----------------------------- Parenting School Armenia parenting.am www.facebook.com/parentingarmenia instagram.com/parentingarmenia youtube.com/@ParentingSchoolArmenia
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
87 դրվագները հասանելի են · Էջ 1 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Ծնող դառնալուց հետո․ ինչպե՞ս ենք փոխվում մենք | Գոհար Ղումաշյան
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Գոհար Ղումաշյանն է։ Զրուցել ենք, թե ինչպես են երեխաները փոխում ծնողների կյանքը, ինչ են սովորեցնում մեզ և ինչպես են օգնում ավելի լավ հասկանալ սեփական ծնողներին։ Քննարկել ենք ծնողավարության դժվարությունները, երեխաների ստերը, ծնողական համբերությունն ու ընտանիքի կարևորությունը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-11-18 | 42:59 | Լսիր |
|
Երեխան չպե՞տք է տեսնի ծնողի արցունքները․ սիրո, ազատության սահմանը | Լիլիթ Մուրադյան | Deep parenting
Deep Parenting-ի այսօրվա հյուրն է Լիլիթ Մուրադյանը։ Խոսում ենք մայրության, ծնող-երեխա հարաբերությունների և երեխային ազատ մարդ մեծացնելու մասին։ Քննարկում ենք ծնողական վերահսկողության սահմանները, երեխայի հետ անկեղծ լինելու կարևորությունն ու այն, թե ինչպես սիրել՝ առանց սահմանափակելու նրա ազատությունը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-11-11 | 42:22 | Լսիր |
|
Շատ բաներ ծնողի համար էլ են նոր․ երեխայից առանձնանալը, ինքդ քեզ չկորցնելը | Փեփրոնե | Deep Parenting
Deep Parenting-ի այսօրվա հյուրն է Փեփրոնե Բադալյանը։ Զրուցում ենք ընտանիքի, սիրո և երեխաների դաստիարակության մասին։ Քննարկում ենք՝ ինչպես երեխային փոխանցել արժեքներ՝ առանց սեփական անձը կորցնելու, հաղթահարել գերազանցիկի սինդրոմը և կառուցել առողջ հարաբերություններ՝ հարգելով երեխայի անհատականությունն ու սեփական կյանքը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-11-04 | 54:30 | Լսիր |
|
Ինքնակրություն, սեփական երազանքներ, երեխաներ․ ինչպե՞ս գտնել հավասարակշռությունը | Deep Parenting
Deep Parenting-ի այսօրվա հյուրն է Հասմիկ Միրումյանը։ Զրուցում ենք մայրության իրական կողմի մասին՝ մեղքի զգացումից ու ամեն ինչ հասցնելու ցանկությունից մինչև սեփական երազանքները պահպանելն ու երեխայի հետ միասին զարգանալը։ Քննարկում ենք՝ ինչպես առաջնահերթություններ սահմանել, օգնություն խնդրել, հաղթահարել դեկրետի ընթացքում առաջացող դժվարությունները և մեծացնել լավ մարդ՝ առանց սեփական անձը մոռանալու։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-28 | 31:25 | Լսիր |
|
Երեխային հարգելու մշակույթը, նրան վստահելն ու բաց թողնելը | Լիլիթ Բլեյան | Deep Parenting
Deep Parenting-ի այս թողարկման մեր հյուրն է Լիլիթ Բլեյանը։ Զրույցի ընթացքում խոսում ենք մոր և երեխայի հարաբերությունների, անվերապահ սիրո, վստահության ու երեխային սեփական անհատականությամբ ընդունելու մասին։ Քննարկում ենք՝ ի՞նչ է ծնողը տալիս երեխային և ի՞նչ է ինքը ստանում երեխայից, ինչպես հարգել երեխային, չչարաշահել ծնողական իշխանությունը և ընկեր լինել՝ չկորցնելով ծնողի դերը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-21 | 44:56 | Լսիր |
|
Փափուկ ծնողավարություն. սահմաններ, համբերություն, կապ երեխայի հետ | Վիկա Մինասյան | Deep Parenting
Այս թողարկման մեր հյուրն է Վիկա Մինասյանը։ Զրույցում խոսում ենք ծնող լինելու, երեխայի հետ խորը կապ ստեղծելու և դաստիարակության տարբեր մոտեցումների մասին։ Քննարկում ենք փափուկ ծնողավարությունը, ծնողի գիտելիքի, ինտուիցիայի և վարքագծի հավասարակշռությունը, երեխայի հետ շփման մեջ տաբու թեմաները և այն, թե ինչ է ծնող լինելը տալիս ու խլում մեզնից։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-14 | 47:03 | Լսիր |
|
Երեխային հասցվող իրական վնասը մանկապարտեզում․ ինչին ուշադիր լինել | Նելլի Խաչատրյան | Deep Parenting
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Նելլի Խաչատրյանն է։ Զրուցում ենք երեխայի կրթության ու զարգացման միջավայրի մասին՝ սկսած մանկապարտեզից մինչև դպրոց և համալսարան։ Ինչպե՞ս հասկանալ՝ մանկապարտեզը լավ միջավայր է երեխայի համար, ինչպե՞ս նկատել, որ երեխան կարող է վնասակար վերաբերմունքի կամ միջավայրի բախվել, և ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-07 | 48:45 | Լսիր |
|
Չկորցնելով սեփական ես-դ․ երեխայի հետ մայրիկն էլ է մեծանում | Արևիկ Համբարձումյան | Deep Parenting
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Համբարձումյանն է։ Զրուցում ենք ծնող լինելու այն կողմերի մասին, որոնց մասին հաճախ քիչ են խոսում։ Ինչպե՞ս չստեղծել երեխայի համար արհեստական խնդիրներ, ինչո՞ւ ենք երբեմն փորձում մեր չլուծված հարցերը փոխանցել կամ «բուժել» երեխաների միջոցով և ինչպե՞ս չկորցնել սեփական կյանքը ծնող դառնալուց հետո։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-30 | 50:45 | Լսիր |
|
Երեխաներին մեծացնելը՝ սպասելիքներից մինչև իրականություն | Արևիկ Ուդումյան | Deep Parenting
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Ուդումյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխաների հետ առօրյայի, ամուսինների համար առանձին ժամանակ ունենալու և մեծ ընտանիքի գաղափարի մասին։ Անդրադառնում ենք դեռահասության տարիքին, ծնողների սպասելիքների ու իրականության տարբերությանը, տղա և աղջիկ երեխաների դաստիարակության առանձնահատկություններին և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցման կարևորությանը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-23 | 48:38 | Լսիր |
|
Ինչպե՞ս օգնել երեխային բացահայտել ինքն իրեն և ճիշտ ընտրություն անել | Աննա Սարգսյան | Deep Parenting
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Աննա Սարկիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի և մարդու ներուժի, ցավից ծնված մոտիվացիայի և դժվարություններից հետո կյանքը վերականգնելու մասին։ Անդրադառնում ենք նաև երեխային ճիշտ ընտրություններ կատարելու հարցում աջակցելուն, անձնական սահմաններին և սեփական կյանքը վերահսկողության տակ վերադարձնելուն։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես սկսել փոփոխությունները նույնիսկ ամենադժվար իրավիճակներում և ինչպես այդ ճանապարհին օգնել նաև երեխային։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-16 | 56:04 | Լսիր |
Ավելին Anna Velitsyan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: