Պոդքասթի մանրամասները
Deep Parenting
Anna Velitsyan
Նկարագրություն
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz ----------------------------- Parenting School Armenia parenting.am www.facebook.com/parentingarmenia instagram.com/parentingarmenia youtube.com/@ParentingSchoolArmenia
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
87 դրվագները հասանելի են · Էջ 3 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Հայաստանում այսօր ընտանիքը ինֆլյացիայի է ենթարկվել | Արամ Փախչանյան | Deep Parenting
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արամ Փախչանյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք դպրոց ընտրելու հարցը, դպրոց փոխելու ազդեցությունն ու երեխայի միջավայրի կարևորությունը։ Խոսում ենք ծնող-երեխա-դպրոց փոխհարաբերության, երեխային ծանրաբեռնելու և միաժամանակ նրա մանկությունը պահպանելու բալանսի մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-10 | 58:51 | Լսիր |
|
Եթե ուզում ես երեխադ լինի երջանիկ, ինքդ եղիր երջանիկ | Արուսիկ Տիգրանյան | Deep Parenting
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արուս Տիգրանյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի հոգեբանական առողջության, ապահով միջավայր ստեղծելու և էմպատիայի կարևորության մասին։ Քննարկում ենք մայր լինելու փորձը, հղիության ընթացքը և այն ներքին փոփոխությունները, որոնք բերում է երեխայի ծնունդը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-03-25 | 55:44 | Լսիր |
|
Առանց սմարթֆոն երեխա, զրույց երեխայի հետ, հայրը որդու կյանքում | Նարեկ Մարգարյան | Deep Parenting
Deep Parenting-ի նոր եթերաշրջանի այս թողարկման հյուրը Նարեկ Մարգարյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք հայր լինելու պատասխանատվության և այն կարևոր պահերի մասին, որոնք ձևավորում են երեխայի աշխարհը։ Քննարկում ենք երեխայի հետ ժամանակ անցկացնելու արժեքը, նրա սիրելի խաղերին մասնակցելու կարևորությունը, ինչպես նաև այն վախերն ու մտքերը, որոնք ծնվում են ծնող դառնալուց հետո։ Անդրադառնում ենք նաև երեխայի հետ անկեղծ զրույցներին, դաստիարակության բնույթին և այն հարցին, թե ինչ ապագա ենք պատկերացնում մեր երեխաների համար արագ փոխվող աշխարհում։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-03-16 | 1:05:52 | Լսիր |
|
ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «Մենք այն ենք, ինչ ստացել ենք մանկությունից»
Այս թողարկման մեր հյուրն է հաղորդավարուհի, 3 երեխաների՝ Էվայի, Սառայի և Ռոբի մայր Մերի Ներսիսյանը։ Իր մայրության ու կնոջ ճանապարհի ամենահուզիչ ու անկեղծ կողմերից նա պատմում է անկեղծ, բաց, լուսավոր։ Խոսել ենք ծնողների մեղքի զգացումից, մանկության փորձի ազդեցությունից մեր հասուն կյանքի վրա, երեխա ունենալու խորքային պատճառներից ու ծնողի խոցելի կողմերից։ Մերին պարզ պատմում է, թե ինչ ռեսուրսներ է ստանում երեխաներից, ինչպես է հաղթահարում հյուծված պահերը, ինչպես է փոխվում ինքն ու ինչպես է սովորում լինել անկեղծ՝ թե՛ իր, թե՛ երեխաների հետ։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nm Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-27 | 58:11 | Լսիր |
|
ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ. «Իմ տարածքում ես եմ դնում սահմանները»
Այս թողարկման մեր հյուրն է դերասանուհի Անի Խաչիկյանը՝ 6-ամյա Տեսլայի մայրը։ Տեսլայի ծննդի պատմությունը ինքնին եզակի է, որին կծանոթանաք պոդքասթի ընթացքում։ Անին անկեղծորեն կիսվում է միայնակ մայրության փորձառությունից՝ ազատություն, բայց պատասխանատվություն որոշումներ կայացնելու մեջ, սոցիումի ազդեցություն ընտանեկան հարցերում, ներքին պայքար՝ ընտանիքի գաղափարի շուրջ։ Մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում ժամանակակից մայր լինել, ինչպես համադրել կարիերան ու մայրությունը, և ինչպես փոխանցել երեխային ոչ միայն սեր ու հոգատարություն, այլև արժեհամակարգ, որն օգնում է նրան մեծանալ առողջ ու վստահ «ես»-ով։ Այս թողարկումը պատմություն է ուժի, նվիրվածության ու սիրո մասին։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube ht Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-27 | 45:05 | Լսիր |
|
ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Այրվող մայրը չի տաքացնում»
Այս թողարկմանը մեր հյուրն է «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր, ReOpen Studio-ի տնօրեն, Just Black բրենդի հիմնադիր, դիզայներ, պրոդյուսինգ, մարքեթինգի և հաղորդակցման մասնագետ և ամենակարևորը՝ Միայի կամ ինչպես ինքն է սիրում ասել` Միակի մայր Գայանե Մանուկյանը։Գայանեն պատմում է իր մանկության, իր՝ որպես մոր ու կնոջ վերածնման ճանապարհի, դերասան Վաչե Թովմասյանի հետ բաժանությունից հետո պահպանած առողջ հարաբերությունների ու երեխային մեծահասակների խնդիրների մեջ չխառնելու սկզբունքի մասին։ Խոսել ենք լիարժեք ընտանիք ստեղծելու հնարավորության, կնոջ անկախության, սխալվելու և նորից սկսելու իրավունքի մասին։ Այս զրույցը հատկապես կմոտիվացնի մայրերին, բայց նաև կտա նյութ բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է ձևավորվում կնոջ ուժը՝ ցավի, ընտրության և սիրո միջով անցնելու ընթացքում։ Deep Parenting․ Ծնողո Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-11 | 46:48 | Լսիր |
|
ՄԱՄԻԿՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ․ «Մենք այնքան ստախոս ենք»
Այս թողարկմանը մեր հյուրն է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը՝ 13-ամյա Հայկի հայրը։ Այս հանդիպումը վստահ կարող եմ դասել Deep Parenting-ի ամենաանկեղծ և սրտամոտ զրույցների թոփ 3 շարքում։ Մամիկոնն անկեղծորեն պատմում է իր և որդու՝ «հայր և որդի» հարաբերության մասին՝ կիսվելով կյանքի այն դրվագներով ու հարցադրումներով, որոնք շատ հայրեր բարձրաձայնելու համարձակություն չեն ունենում։ Ինչպես են ձևավորվել իրենց հարաբերությունները, ինչ հիշվող խոսակցություններ են ունեցել, արդյոք հայ հայրերը սիրում են այնպես, որ դա ընկալվի ու զգացվի երեխայի կողմից։ Խոսել ենք նաև հարգանքի մասին՝ ինչ է նշանակում հարգել երեխային, երբ է անհրաժեշտ արգելքներ դնել, և ինչպես տալ իրական ընտրության հնարավորություն՝ առանց վերահսկման կամ վախեցնելու։ Զրույցն ընդգրկում է նաև ծնողական ներգրավվածության, հոգեպես առողջ երեխա մեծացնելու և առողջ « Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-30 | 55:28 | Լսիր |
|
ՄԵԼԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Բժիշկն ինձ ասաց՝ պատրաստվիր ամենավատին»
Այսօր Deep Special-ի մեր հյուրն է Մելինե Ավետիսյանը՝ մայր, ով բախվել է արյան քաղցկեղին։ Քովիդի փակված տարիներին, երբ աշխարհը անհանգստության մեջ էր, նրա փոքրիկի մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։ Մելինեն պատմում է՝ ինչպես է կրել այդ ցավը, ինչպես է ուժ գտել ապրելու և ապրեցնելու։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-23 | 17:22 | Լսիր |
|
ՍԵՐԳԵՅ ԹԱՆԹՈՒՇՅԱՆ․ «Ամենամեծ վախս երեխաներիս միջակությունն է»
Այս թողարկմանը մեզ հետ է Սերգեյ Թանթուշյանը՝ բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, 16-ամյա Ալեքսի և 13-ամյա Դանիելի հայր։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում երեխայի ինքնուրույնությունը դեռ մանկությունից, որը պետք է լինի ծնողի դերը՝ երեխայի որոշումներին վստահելու հարցում, և ինչպես սովորեցնել մտածել գլոբալ, երբ հաճախ փակված ենք մեր սեփական (ոչ միշտ ճիշտ) պատկերացումների մեջ։ Խոսել ենք նաև այս դարի համար առանցքային՝ ունիվերսալ հմտություններից, որոնք պետք է զարգացնել երեխայի մեջ վաղ տարիքից։ Սերգեյը շատ պարզ ու մարդկային է ներկայացնում իր հայրության փորձը՝ միաժամանակ մտածելով կրթության, ապագա մասնագիտությունների, մտածողության ձևավորման ու ապագայի մարտահրավերների մասին։ Շատ սիրեցի Սերգեյի մտքերը՝ երեխաներին վստահելու, ոչ թե հնազանդ, այլ մտածող ու ուժեղ անհատներ դաստիարակել Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-21 | 53:13 | Լսիր |
|
ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Երեխան պետք է իմանա, որ մենք անթերի չենք»
Այս թողարկմանը մեզ հետ է տաղանդավոր դերասահունի Նարինե Պետրոսյանը՝ երեք չքնաղ աղջիկների հետաքրքիր մայր։ Զրուցել ենք Նարինեի մանկության հիշողությունների, իրեն ձևավորած դաստիարակության և այդ արժեքների՝ մայրության մեջ արտացոլվելու մասին։ Ինչպես է նա, շատ երիտասարդ տարիքում ընտանիք կազմելով, կարողացել միաժամանակ լինել նվիրված մայր, սիրող կին ու կայացած մասնագետ։ Խոսել ենք նաև երեք տարբեր տարիքի աղջիկների հետ նրա հարաբերություններից, նրանց կարիքներին արձագանքելու և մայրության ընթացքում իրեն նորովի բացահայտելու մասին։Նարինեն անկեղծորեն պատմում է իր փորձի մասին՝ առանց զարդարելու կամ չափազանցնելու։ Նրա պատմություններում կտեսնեք թե՛ կյանքի բնական հունը, թե՛ պայքարը ինքնության ու կարիերայի համար մայրությանը զուգահեռ։ Շատ սիրեցինք Նարինեի խաղաղ, խորը վերաբերմունքը ծնողական ճանապարհի, արժեքների փոխանց Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-16 | 49:28 | Լսիր |
Ավելին Anna Velitsyan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: