Պոդքասթի մանրամասները

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

Նկարագրություն

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 1 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Podcast-Հարց բժշկին. գերտաքացումից մինչև ձիգ բարուրում․ ինչի՞ց զգուշանալ նորածնի խնամքում

Նորածնի խնամքի վերաբերյալ ավանդական պատկերացումները միշտ չէ, որ անվտանգ են։ Երեխային չափազանց տաք հագցնելը, ոտքերը ձիգ բարուրելը, մանկական քայլակների օգտագործումը և մի շարք այլ տարածված սովորություններ կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Ինչպե՞ս տարբերել նորածնի բնական, անցողիկ վիճակները վտանգավոր ախտանշաններից, ի՞նչ պետք է իմանալ անվտանգ քնի մասին, և արդյո՞ք հաճախ հիվանդացող երեխան անպայման թույլ իմունիտետ ունի։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում Մանկաբույժների միջազգային օրվա առիթով մանկաբույժ-նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հետ զրուցել ենք նորածինների խնամքի, երեխաների առողջության, պատվաստումների և ծնողներին հուզող ամենատարածված հարցերի շուրջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
3239deb21b2caf39916a88ce6d4e36b1d27699b0ff3b4a41e23b6e2643f64ad2
2026-11-23 00:27:54 Լսիր
Podcast-Sport. Անի Հովսեփյանը՝ պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտի ու Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին

Անկախ Հայաստանի կանանց բռնցքամարտի միակ չեմպիոն Անի Հովսեփյանն օրեր անց պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի իր 3-րդ մենամարտը, որը կկայանա Անգլիայում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հովսեփյանին, որի հետ խոսել ենք պրոֆեսիոնալ ռինգում ունեցած նախորդ ու գալիք մենամարտերից, սիրողականից պրոֆեսիոնալ բռնցքամարտին անցմանը, Լոս Անջելեսի 34-րդ Օլիմպիական խաղերին նրա հնարավոր մասնակցությունից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
f8ad712ec1f0e1d9528a7261783f2b821e478b3d738b5c3f194b3e184e480d58
2026-11-19 00:12:49 Լսիր
Podcast. e-work.am հարթակում գրանցված է 2004 գործատու, հրապարակվել է 3187 թափուր հաստիք

e-work.am-ը Հայաստանի Հանրապետության պետական զբաղվածության առաջին միասնական հարթակն է, որը ստեղծվել է աշխատանք փնտրողների և գործատուների միջև կապն ապահովելու նպատակով։ Հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողներին գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք, իսկ գործատուներին՝ հրապարակել թափուր հաստիքներ և գտնել համապատասխան աշխատակիցներ։ e-work.am միասնական հարթակի, դրա ընձեռած հնարավորությունների, աշխատանքի որոնման, աշխատաշուկայի թվայնացման և այլ հարցերի շուրջ «Արմենպրես Փոդքաստ»-ի տաղավարում զրուցել ենք Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանի հետ։ Նրա խոսքով՝ բարեկեցության հասնելու միակ և ուղիղ ճանապարհն աշխատանքն է։ «Մեր զբաղվածության ոլորտում բարեփոխումներն ակտիվ փուլում են։ Ներկայում ունենք զբաղվածության բազմ

Տեխնիկական մանրամասներ
GUID
950fd0848f6db72128f6cda673125dbdce02e0b23f9a6e2b2c2fb44f46947db4
2026-11-09 00:16:10 Լսիր
Podcast-Sport. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` աշխարհի գավաթի ոսկե մեդալի ու վարկանիշային աշխարհի առաջնության մասին

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում ոսկե մեդալ նվաճելու հետո մասնակցելու է հրաձգության աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է նոյեմբերի 1-14-ը, Կատարի մայրաքաղաք Դոհայում։ «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Էլմիրա Կարապետյանին, որի հետ խոսել ենք երկրորդ անգամ մայր դառնալուց հետո կրկին մարզումներին վերադառնալու, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալի, հրաձգության հավաքականի, Երևանում կայացած Եվրոպայի առաջնության արձագանքների, ինչպես նաև աշխարհի առաջիկա առաջնությունից նրա ակնկալիքների մասին, որը վարկանիշային է 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար

Տեխնիկական մանրամասներ
GUID
855767f03283409bbb59f58070b068d9c44fcf59ab0de6dc8308a240dcdab60b
2026-10-29 00:12:00 Լսիր
Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրը կվերածվի ժամանակակից արվեստի կենտրոնի. նախագծի մեկնարկը տրված է. Podcast

2023 թվականին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացրել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու նախագիծը, որը հավանության է արժանացել։ Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցն օրեր առաջ փոդքասթի ձևաչափով զրուցել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանի հետ։ -Կխնդրեմ մի փոքր բացել նախագծի փակագծերը․ ինչպե՞ս է ծնվել գաղափարը։ Նախագծի հիմքում ի՞նչ առաջնահերթություններ են ընկած։ -Շնորհակալ եմ, որ «Արմենպրես»-ի ուշադրության կենտրոնում է այս նախագիծը, քանի որ սա ոչ միայն արվեստի ոլորտում ստեղծագործող և գործող մարդկանց համար է կարևոր, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար։ Մեր գործունեության ընթացքում փաստեցինք, որ արվեստային և մշակութային կյանքը շատ է կեն

Տեխնիկական մանրամասներ
GUID
0701fadf61dcb8f598e1aaf3e1ed1d47f656f347f644842c9e32ee8a4277f963
2026-10-23 00:20:51 Լսիր
Podcast-Sport. «Արարատ-Արմենիա»-ի պատմական մրցաշրջանը Եվրոպա լիգայում

Հայկական ակումբային ֆուտբոլի համար այս տարին բացառիկ է. Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն դարձավ առաջին ակումբը, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբի անդամ Գևորգ Ղազարյանին, որի հետ խոսել ենք մարզչական ոլորտում իր ապագայի, «Արարատ-Արմենիա»-ի պատմական նվաճման, Եվրոպա լիգայում ընթացիկ մրցաշրջանի, «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի, հայկական Պրեմիեր լիգայում առկա մրցակցության ու հայ ֆուտբոլիստների հեռանկարների մասին:

Տեխնիկական մանրամասներ
GUID
a46249e3815716f522e29e1bb22540e9588675eabe7194427551f90527b22cc9
2026-10-22 00:16:09 Լսիր
Podcast.Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Տեխնիկական մանրամասներ
GUID
8a25acfc639c1063129e19ef4bb7d858b1d4c0e965beb88ada4ba331b0b19781
2026-10-21 00:20:04 Լսիր
Podcast. Հայ մասնագետները COP17 համաժողովում շահագրգիռ կողմերին ներկայացնելու են կենսաբազմազանության պահպանման Հայաստանի արդյունավետ օրինակը

Երևանում կայանալիք COP17 միջազգային համաժողովին հավուր պատշաճի նախապատրաստվում են հատկապես կենսաբազմազանության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունները, որոնցից մեկն էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցի ընթացքում հիմնադրամի ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանը և բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը ներկայացրին, թե ինչ ծրագրերով են մասնակցելու COP17 համաժողովին և ինչ առաքելություն են ունենալու այդ կարևոր միջոցառման ընթացքում։

Տեխնիկական մանրամասներ
GUID
cb446b98e2349ec753732b55b5e944a19cfb384002fcb143c328c4f7191a31d8
2026-10-09 00:16:26 Լսիր
Podcast. Գիտաֆանտաստիկ պատմվածքների «Հորիզոնից անդին» մրցույթի ամփոփումը

Գիտության շաբաթ. Հայաստան 2025-2026 Զրույց < < Գիտուժ>>- ի ծրագրերի համակարգող Ֆլոռա Բաբաջանյանի հետ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
a5e846d7f9fac94e20e77e87985c6d2ae5d9b6ae7ad26b043b988c7158852a37
2026-09-28 00:24:50 Լսիր
Podcast. Արհեստական բանականության ներկան ու ապագան

Գիտության շաբաթ. Հայաստան 2025-2026 Արհեստական բանականության ներկան ու ապագան։Հարցազրույց արհեստական բանականության ոլորտի գիտնական Վազգեն Հակոբջանյանի հետ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
d796d6ed0e914ae141ad537fd8d5a8a9d0dbaf5c38ded7cce4fd25d0aafe55e6
2026-09-25 00:24:47 Լսիր

Ավելին Armenpress State News Agency-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: