Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 7 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Podcast-Sport. Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանի երկրորդ հատվածը
Օրեր անց կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանի երկրորդ հատվածը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք առաջնությանը մասնակցող թիմերի, նրանց ներուժի, մրցաշրջանի երկրորդ հատվածում չեմպիոնության մրցավազքի մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-19 | 00:14:42 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. Օվիեդոյի կոնվենցիան՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին» կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Օվիեդոյի կոնվենցիա, առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության միակ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող միջազգային փաստաթուղթն է։ Այն ամրագրում է պացիենտի իրազեկված համաձայնության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, բժշկական գաղտնիքի և մարդու գերակայության սկզբունքները։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանն ընդգծեց՝ այն առաջին և մինչ օրս միակ միջազգային փաստաթուղթն է, որը սահմանում է կիրառելի օրենսդրական շրջանակ ինչպես ամենօրյա բժշկական պրակտիկայի, այնպես էլ առողջապահության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-16 | 00:17:07 | Լսիր |
|
Podcast.Հայտարարագրման ոչ ենթակա գործարքների 300 հազար դրամի շեմը կարող է բարձրանալ. փոխնախարարը՝ փոփոխությունների մասին
Հայաստանում եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում չհարկվող և հայտարարագրման ոչ ենթակա միանվագ գործարքների շեմը 300 հազար դրամից կարող է բարձրացվել: Ինչ վերաբերում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, ապա ֆինանսների նախարարության վստահեցմամբ՝ շատ տնտեսավարողների համար հարկային բեռը ոչ միայն չի բարձրացել, այլ նաև նվազել է՝ ծախսերը փաստաթղթավորելու արդյունքում: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նաև հարկային քաղաքականությանը, շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունքում արձանագրած արդյունքներին ու սպասվող նորություններին: Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-13 | 00:26:23 | Լսիր |
|
Podcast-Sport. Երևանը պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի հրաձգության Եվրոպայի առաջնությունը
Երևանը փետրվարի 27-ից մարտի 5-ը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանին, որի հետ խոսել ենք այդ պատմական իրադարձության նախապատրաստական աշխատանքներից, հավաքականի հնարավորություններից: Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-12 | 00:11:19 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. սրտի բնածին արատները երեխաների մոտ․ որ դեպքերում է անհրաժեշտ շտապ դիմել բժշկի
Փետրվար ամիսը նվիրված է սրտի բնածին արատների իրազեկմանը։ Սա մի թեմա է, որը հուզում է հազարավոր ընտանիքների, քանի որ վերաբերում է երեխաների առողջությանը, կյանքի որակին և վաղ հայտնաբերման կարևորությանը։ Ինչպե՞ս կարելի է ժամանակին բացահայտել սրտի խնդիրները, ի՞նչ հնարավորություններ կան այսօր բուժման համար և ինչպե՞ս կարող ենք օգնել փոքրիկներին ունենալ լիարժեք ու առողջ կյանք։ Այս և այլ կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական և պերինատալ սրտաբան Ասյա Գրիգորյանի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-09 | 00:14:24 | Լսիր |
|
Podcast-Sport. Գագիկ Վանոյանը` մարմնամարզության ֆեդերացիայի աշխատանքների մասին
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Գագիկ Վանոյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Գագիկ Վանոյանը խոսել է ֆեդերացիայի ապագայի պլաններից, Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունից, մարմնամարզիկների ներուժից ու Ալբերտ Ազարյանի անվան նոր կառուցվող մարզահամալիրից: Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-05 | 00:11:45 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին, որոնք են հոդացավարի պատճառները և երբ է անհրաժեշտ դիմել ռևմատոլոգի
Հոդացավն ամենատարածված գանգատներից մեկն է, որը շատերը կապում են տարիքի, եղանակի փոփոխության կամ այլ խնդիրների հետ։ Սակայն իրականում հոդացավերը կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ՝ սկսած սովորական գերհոգնածությունից մինչև լուրջ ռևմատոլոգիական հիվանդություններ։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանի հետ զրուցել ենք հոդացավերի հիմնական պատճառների, ախտորոշման մոտեցումների, բուժման հնարավորությունների և ամենատարածված միֆերի մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-02 | 00:17:08 | Լսիր |
|
Podcast. Հայաստանի մարզերում մինչև 2026-ի ավարտը երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի 25-ի. Արթուր Մարտիրոսյան
Երիտասարդական քաղաքականության նոր օրենքով և Կառավարության ծրագրերով Հայաստանը մտնում է երիտասարդների համար նոր հնարավորությունների փուլ․ մարզերում երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի 25-ի, կխթանվի երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին, կխթանվեն միջազգային կրթական ծրագրերը և կուժեղացվի սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ Կառավարության մինչև 2026 թվականի ծրագրով նախատեսված է 25 երիտասարդական կենտրոնի ստեղծում։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-01-30 | 00:33:04 | Լսիր |
|
Podcast-Sport. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` հավաքականի, շախմատիստների խնդիրների ու Կարլսենի հետ պարտիայի մասին
Շախմատային մեկնարկած մրցաշրջանը բացառիկ է, քանի որ 2026 թվականի սեպտեմբերին կայանալու է շախմատային օլիմպիադան: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանին, որի հետ խոսել ենք շախմատիստների արդիական խնդիրներից, հավաքականի ներուժից, Մագնուս Կարլսենի հետ հաղթական պարտիայից: «Հայաստանում պրոֆեսիոնալ շախմատիստների խնդիրն այն է, որ մենք չունենք մարզիչներ: Ամեն ինչ միայն մեզ վրա է: Եվ իմ օրինակով ասեմ, որ ավելորդ շատ էներգիա եմ ծախսում այդ պատրաստության վրա»,-ասաց Մարտիրոսյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2026-01-29 | 00:16:04 | Լսիր |
|
Podcast. Արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելի է. ինչ պետք է իմանա յուրաքանչյուր կին
Հունվարը արգանդի վզիկի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հայաստանում տարեկան շուրջ 260–270 կնոջ մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը, որը ամեն տարի խլում է ավելի քան 100 կնոջ կյանք։ «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Բենիկ Մխիթարյանի հետ զրուցել ենք հիվանդության առաջացման հիմնական պատճառների, կանխարգելման և բուժման ժամանակակից հնարավորություններից։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-01-26 | 00:10:58 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: