Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 15 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Podcast-Հարց բժշկին. մայիսը գլխուղեղի քաղցկեղի իրազեկման ամիսն է. բուժման ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանում
Մայիսը գլխուղեղի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Հայաստանի Հանրապետությունում տարեկան հայտնաբերվում է 170-ից 250 գլխուղեղի քաղցկեղի առաջնային դեպք: Ցավոք, վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կա ընդհանուր ուռուցքային հիվանդությունների աճ: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի բժիշկ-նեյրովիրաբույժ, վիրահատարանի ղեկավար Աննա Կիզոկյանի հետ զրուցել ենք գլխուղեղի քաղցկեղի տեսակների, առաջացման պատճառների, կանխարգելման և մի շարք այլ կարևոր հարցերի մասին: Մասնագետը նշեց, որ գլխուղեղի ուռուցքները լինում են բուն գլխուղեղում առաջացած ներուղեղային ուռուցքներ, արտաուղեղային ուռուցքներ, որոնք առաջանում են ուղեղի թաղանթներից և հարակից ոսկրային կառուցվածքներից։ Լինում են նաև երկրորդ Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-19 | 00:12:44 | Լսիր |
|
Podcast. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առաջարկած անգլերենի դասագրքերը երաշխավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից
Հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցման որակն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում տվյալ ժամանակներին համահունչ բովանդակային և տեխնիկական վերազինում իրականացնել։ Բարեփոխումը միտված է լեզվի տիրապետումը դպրոցահասակների համար ավելի մատչելի և գրավիչ դարձնելուն։ Երկրորդ տարին անընդմեջ ՔՈԱՖ-ի մշակած անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթում։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանի հետ «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում զրուցել ենք դասագրքերի առավելություններից ու ուսուցիչների վերապատրաստման ծրագրերից։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-16 | 00:12:09 | Լսիր |
|
Podcast-Sport. Հենրիխ Մխիթարյանն ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Հենրիխ Մխիթարյանը, կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք մարզական լրագրող ու մեկնաբան Արման Աբելյանին, որի հետ խոսել ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերից, «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիից, Հենրիխ Մխիթարյանից, որը երկրորդ անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:«Հենրիխ Մխիթարյանն ուղղակի սիրում է ֆուտբոլը: Գուցե, սա պարզ բան է թվում, բայց երբ նայում ես ֆուտբոլի շուրջ գտնվող մարդկանց, հասկանում ես, որ շատերն այդպիսի նվիրվածություն չունեն մարզաձևին»,-ասաց Աբելյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-15 | 00:14:04 | Լսիր |
|
Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայանի մոդելի ընտրությունն անել մինչև տարեվերջ. ՏԿԵ նախարարը՝ ծրագրերի մասին
Հայաստանն անում է ամեն ինչ՝ մինչև այս տարեվերջ նոր կառուցվելիք ատոմակայանի մոդելի ընտրության հարցն ամբողջականացնելու համար: Ուսումնասիրում են առկա առաջարկները, Հայաստանը բաց է նաև նոր առաջարկների համար: Նոր ատոմակայանը, նախատեսվում է, որ կկառուցվի այս պահին գործող Մեծամորի ատոմակայանի տարածքում: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նաև նախարարության կողմից իրականացվող այլ ծրագրերը, ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ից դուրս գալու ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սպասվող արդյունքները: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-14 | 00:18:05 | Լսիր |
|
Silicon Mountains 2025․ ՏՏ ոլորտի առաջատարները կհամախմբվեն մեկ հարթակում՝ նույն գաղափարի շուրջ
Հայաստանի առաջատար տեխնոլոգիական և նորարարական ֆորումը՝ «Silicon Mountains-ը, վերադառնում է՝ համախմբելով ոլորտի առաջատարներին Հայաստանից և ամբողջ աշխարհից: Silicon Mountains 2025 ֆորումի շրջանակում տեղական և միջազգային փորձագետները կկիսվեն իրենց տեսլականներով տնտեսության տարբեր ճյուղերում թվայնացման վերաբերյալ և արհեստական բանականության դարաշրջանում կիբեռանվտանգության աճող նշանակության մասին: Silicon Mountains-ի ստեղծման գաղափարի, հիմնական նպատակի, անցած ճանապարհի և 2025 թվականի մայիսի 15–ին Լոռիում անցկացվելիք ֆորումի ժամանակ քննարկվելիք թեմաների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության գործադիր տնօրեն, «Օնեքս» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մուսայելյանի հետ: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-14 | 00:09:20 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. բիոպսիա իրականացնելուց հետո ուռուցքը չի փոխում տեսակը և չափը
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում վերջին տարիներին ամենաշատ հանդիպող ուռուցքներից է, սակայն վաղ հայտնաբերման դեպքում այն հնարավոր է լիարժեք բուժել և բուժառուին վերադարձնել բնականոն կյանք: Կրծքագեղձի քաղցկեղը վաղ հայտնաբերելու լավագույն մեթոդն այսօր համարվում է մամոգրաֆիկ հետազոտությունը, իսկ գոյացության ճշգրիտ տեսակը ախտորոշելու մեթոդը՝ բիոպսիան: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Աստղիկ» ԲԿ-ի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար, ռադիոլոգ Նունե Մաշուրյանի հետ զրուցել ենք, թե ե՞րբ է պետք իրականացնել մամոգրաֆիա և ո՞ր տարիքից, ո՞րն է ուլտրաձայնային հետազոտության և մամոգրաֆիայի տարբերությունը, ո՞րն է նախընտրելի, ի՞նչ է բիոպսիան և ի՞նչ միֆեր կան այս հետազոտության շուրջ: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-12 | 00:15:36 | Լսիր |
|
Podcast-Sport. Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի ու ապագայում իր մոտիվացիայի մասին
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար մրցաշրջանի առաջին հատվածը եզրափակվեց Եվրոպայի առաջնությամբ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն, արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր ըմբիշ Արսեն Հարությունյանի հետ խոսել ենք Եվրոպայի առաջնության արդյունքների, հավաքականի ներուժի ու միջազգային խոշոր մրցաշարերում հայ մարզիկների բացթողումների մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-08 | 00:09:49 | Լսիր |
|
Podcast-Sport. Երևանն ընդունում է կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը
Երևանում մայիսի 7-11-ը կկայանա կարատեի Եվրոպայի մեծահասակների հոբելյանական` 60-րդ առաջնությունը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին, որի հետ խոսել ենք մրցաշարի նախապատրաստական աշխատանքներից, Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցներից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-01 | 00:07:06 | Լսիր |
|
Կսահմանվեն դատական գործերի քննության կոնկրետ ժամկետներ. Սրբուհի Գալյանը՝ բարեփոխումների և ծրագրերի մասին
Դատավարությունների՝ անգամ տարիներով ձգձգման խնդիրը լուծելու, դատական գործերը բեռնաթափելու նպատակով կառավարությունը պատրաստվում է սահմանել դատական գործերի քննության կոնկրետ ժամկետներ, տարբեր բարդության գործերի համար ժամանակահատվածը կլինի տարբեր: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները: Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-30 | 00:23:10 | Լսիր |
|
Աղքատության հաղթահարումը ոչ թե սոցիալական աջակցության, այլ աշխատանքի միջոցով. նախարարը՝ փոփոխությունների մասին
Պետությունն ամբողջությամբ վերանայում է անապահովության գնահատման համակարգը՝ նպատակ ունենալով հուսահատության հետ ասոցացվող «փարոսի» համակարգից անցում կատարել աշխատանքով ապահովման միջոցով աղքատության հաղթահարման տարբերակին: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները: Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-28 | 00:37:07 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: