Պոդքասթի մանրամասները

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

Նկարագրություն

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 6 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Podcast.ՀՀ-ում ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք, ծաղկի արտահանումը զգալիորեն ավելացել է. փոխնախարարը՝ գյուղոլորտի մասին

Հայաստանից 2025-ին արտահանվել է 1320 տոննա ծաղիկ՝ 2024-ի 566 տոննայի համեմատ, ծաղկի արտադրության ուղղությունը ինտենսիվ կերպով զարգանում և մեծ կշիռ է կազմում երկրից արտահանման ծավալներում: Այս տարի նաև ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք՝ 2025-ի աշնանը աշնանացան ցորենի ավել ցանքով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, պետական աջակցության ծրագրերին ու անելիքներին:

Տեխնիկական մանրամասներ
GUID
530529c52301940a99a155dc9459098e1bec8504e6c1836faf55cbd9c6bc3c13
2026-03-10 00:22:56 Լսիր
Podcast-Հարց բժշկին. միզարձակման խանգարումները կարող են վկայել լուրջ խնդիրների մասին․երբ է պետք դիմել բժշկի

Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնականում պայմանավորված են միզուղիների ինֆեկցիաներով կամ գերակտիվ միզապարկով։ Դրանք կարող են արտահայտվել ցավոտ, անհետաձգելի կամ հաճախակի միզումով և հաճախ պահանջում են մասնագիտական խորհրդատվություն՝ ճիշտ ախտորոշման և բուժման համար։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայի ղեկավար Մհեր Ջավախյանի հետ զրուցել ենք միզարձակման խանգարումների, ախտանշանների կանխարգելիչ զննման և ժամանակին դիմելու կարևորության մասին: Մասնագետի խոսքով՝ միզարձակման խանգարումները հանդիպում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, սակայն առավել հաճախ նկատվում են 50 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։ Նրա տվյալներով՝ այ

Տեխնիկական մանրամասներ
GUID
5bfc9cf4d76cfa8c26dc2b53ba142f968909c9193e0a698f5749cfe9264046bb
2026-03-09 00:10:12 Լսիր
Podcast. M.A.M հայկական օնլայն դպրոցի շնորհիվ հազարավոր սփյուռքահայ երեխաներ յուրացրել են մայրենի լեզուն և ծանոթացել Հայաստանին

Հատուկ սփյուռքահայ երեխաներին հայերեն ուսուցանելու և Հայաստանի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով ստեղծված M.A.M հայկական օնլայն դպրոցը տոնում է իր գործունեության 5-ամյակը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում M.A.M հայկական օնլայն դպրոցի համահիմնադիր Մարինա Ղազարյանը պատմեց, որ սփյուռքի համար հայկական առցանց կրթական հարթակի ստեղծման գաղափարը ծագել է 2020 թվականից հետո, երբ որոշակի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սփյուռքում հայերեն սովորելու ցանկություն ունեցողների համար չկա այնպիսի հարթակ, որն իր հստակ մոտեցմամբ, ծրագրերով, մեթոդիկայով համապատասխանեցրած կլիներ հատուկ այդ նպատակին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
d6e5af1b1523948e37440537e86571511343230e53046eacb98dffc2fc2c66bf
2026-03-06 00:28:44 Լսիր
Podcat. Հավասարակշռելով պարտապանի և պարտատիրոջ շահերը. արգելադրված գույքը տնօրինելու ինչ հնարավորություններ են ընձեռվել

Հայաստանում 2026 թվականից պարտապանը կարող է արգելադրված գույքը, օրինակ՝ բնակարանը, մինչև հարկադիր էլեկտրոնային աճուրդը վաճառել կամ տալ վարձակալության: Սահմանվել են նաև էլեկտրոնային աճուրդը վիճարկելու հիմքերը, փոխվել է կատարողական ծախսի հատուցման չափը: Նոր օրենքի կարմիր թելն է՝ հարկադրանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, բարեխիղճ ու կարգապահ քաղաքացին չպետք է տուժի: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով սահմանված փոփոխություններն է ներկայացրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կատարողական վարույթի մասին» օրենքի համահեղինակ Տիգրան Մարկոսյանը: Նախկինում արգելանքի առկայությունը ենթադրում էր տնօրինման բացարձակ սահմանափակում, այսինքն՝ պարտապանը, որի գույքի վրա արգելանք էր կիրառվել, այդ առնչությամբ որևէ հնարավորություն չուներ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
ce17d60af5328f4ceb20151e57d72d6ccf6550a259e40bfbe9be1a2e3c079f77
2026-03-05 00:20:22 Լսիր
Podcast.Պետական պարտքը՝ որպես ապագայի մեջ ներդրում. փոխնախարարը՝ պարտքի ու գնումների ուղղություններով փոփոխությունների մասին

Կառավարությունը, պետական գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը սահմանափակելով, նպատակ ունի գնումների գործընթացը դարձնել ռիսկերից զերծ ու առավել ճկուն: Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն կաճի տնտեսությանն ու պետական պարտքի սպասարկման կարողություններին համահունչ, իսկ պարտքով վերցրած միջոցներն ուղղվում են ապագայի մեջ ներդրումների իրականացմանը: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է պետական գնումների ոլորտին ու պետական պարտքին: Պետական գնումների ոլորտում արձանագրած խնդիրները, առաջարկվող նոր օրենքի նախագիծը Ներկայացված նոր օրենքի նախագծով բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին, լինելու են սահմանափակումներ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
4f65df1430bf60225bed90cbf0e05beedb639fcbbb634722148fb46076a0a8c7
2026-03-03 00:35:39 Լսիր
Podcast-Հարց բժշկին․ երբ հղիությունն ու քաղցկեղը համընկնում են․ ախտորոշում, ռիսկեր և ժամանակակից բժշկության հնարավորությունները

Հղիությունը կնոջ կյանքի ամենալուսավոր շրջանն է, սակայն, երբ այն համընկնում է քաղցկեղի ախտորոշման հետ, սկսվում է բարդ ու պատասխանատու պայքար։ Քաղցկեղը հղիության ընթացքում դեռևս շատերի համար հնչում է որպես անհամատեղելի իրականություն։ Սակայն արդի բժշկությունը փոխել է մոտեցումները։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հետ զրույցում փորձել ենք պարզել՝ արդյոք հղիությունն ու քաղցկեղը համատեղելի են, ի՞նչ ռիսկեր կան պտղի համար, ի՞նչ է փոխվել վերջին տարիներին, ե՞րբ է թույլատրելի քիմիոթերապիան և ինչո՞ւ է տարբեր մասնագետներից կազմված թիմի աշխատանքը վճռորոշ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
39db4ade2b19c3c8193f695ff1b8747b93f628a70de13f38edb8e6108521857a
2026-03-02 00:18:04 Լսիր
Podcast-Sport. «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն ու առաջին խմբի մրցաշարը

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն առաջնության առաջին հատվածի արդյունքներով Արմավիր քաղաքի «Սարդարապատ» թիմն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին: «Մրցաշրջանի առաջին հատվածը թեժ ստացվեց մեզ համար, քանի որ մենք բավականին ուշ սկսեցինք նախապատրաստվել մրցաշրջանի մեկնարկին: Մեզ համար մրցաշրջանի մեկնարկային ամիսները բավականին հաջող էին, սակայն նույն դրական նոտայով չավարտեցինք առաջին հատվածը»,-ասաց նա:

Տեխնիկական մանրամասներ
GUID
067df45d081dcab52c9a1211234d8f89c38dc2917d0cc290c2421530c274c12a
2026-02-26 00:14:05 Լսիր
Podcast. Հայրենի գիտությանը նոր շունչ հաղորդելու ռազմավարություն. Ժաննա Անդրեասյանի հարցազրույցը

Հունվարի վերջին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց Գիտության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը դառնալու է առաջիկա հնգամյակում ոլորտի զարգացման ուղենիշը: Ընդգրկուն այս փաստաթղթում ներկայացված են տարբեր դրույթներ և գործողություններ, որոնց իրականացումը պետք է որակապես նոր մակարդակի հասցնի հայկական գիտությունը: «Արմենպրես» -ին տված հարցազրույցում ծրագրի հիմնական կետերին և հետաքրքիր այլ մանրամասների է անդրադարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
74fe2370fcf1a03df5e0a225e876d62a53434e03bad9ef05b3d6cb833e309b73
2026-02-25 00:30:08 Լսիր
Podcast. «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»․ «ԱՊԱԳԱ» հիմնադրամն այս տարի կաջակցի 100 ուսանողի

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մինչ օրս աջակցել է ավելի քան 100 ուսանողի՝ նրանց ապահովելով մասնագիտական պրակտիկայով, ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ և աշխատանքի տեղավորման հնարավորությամբ։ Այս տարի հիմնադրամը պատրաստվում է աջակցել ևս 100 ուսանողի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն ընդգծեց, որ կառույցի առաքելությունը մեկանգամյա աջակցությունը չէ, այլ երկարաժամկետ և կայուն զարգացումը։ Նրա խոսքով՝ հիմնադրամը նպատակ ունի մարդկանց տալ գործիքներ՝ սեփական ապագան կառուցելու համար՝ ձևավորելով ինքնաբավ հասարակություն և ամուր պետություն։ «Մեր ծրագրերը միտված են ոչ թե կարճաժամկետ օգնությանը, այլ կայունության ապահովմանը։ Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն ունենան ապագայի տեսլական և զարգացման հստակ

Տեխնիկական մանրամասներ
GUID
e77f65473d24389aff82ff2012c4e533e24aa2e4f12c8f3c2f614a472b3e90ec
2026-02-24 00:15:27 Լսիր
Podcast-Հարց բժշկին. ինչ ազդեցություն և կիրառություն ունի բոտուլինատոքսինը բժշկության մեջ, ժամանակավոր լուծո՞ւմ, թե՞ արդյունավետ բուժում

Բոտուլինատոքսինը հաճախ ընկալվում է երկակի՝ որպես վտանգավոր թույն և միաժամանակ բարձր արդյունավետ բժշկական գործիք։ Մասնագիտական դաշտում, սակայն, այն վաղուց արդեն դիտարկվում է որպես հստակ չափաբաժնով և վերահսկելի պայմաններում կիրառվող միջոց, որը կարող է ծառայել ինչպես բուժական, այնպես էլ էսթետիկ նպատակների։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում «Հերացի» հիվանդանոցային համալիրի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պողոսյանը ներկայացնում է, որ արդեն անվանումից պարզ է՝ խոսքը տոքսինի մասին է։ Այն ստացվում է թույնից, սակայն ժամանակակից բժշկությունը և դեղարտադրական ինդուստրիան նյութը մշակել ու ձևափոխել են այնպես, որ այսօր այն կիրառվում է անվտանգ և վերահսկելի պայմաններում։ Մասնագետի խոսքով՝

Տեխնիկական մանրամասներ
GUID
5af3e9c3d9622d463f183c9e2559422a6cd272a1cef1aca989de40ee6129dd6e
2026-02-23 00:13:20 Լսիր

Ավելին Armenpress State News Agency-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: