Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 17 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Doing Digital Forum-ը նպատակ ունի դառնալ Հայաստանում ծնված միջազգային միջոցառում
Միջազգային Doing Digital Forum-ն արդեն երրորդ տարին անընդմեջ ապրիլի 3-ին Հայաստանում կհամախմբի աշխարհում առաջատար կազմակերպությունների, թվային փոխակերպումների ոլորտի հայտնի դեմքերի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ Doing Digital Forum-ը հավակնում է դառնալ միջազգային միջոցառում, որը ծնունդ է առել Հայաստանում։ «Հիմնադրելով Doing Digital Forum-ը, մենք նպատակ ունեինք ստեղծել Հայաստանում ծնված միջոցառում, որը կդիրքավորվի որպես միջազգային և կնպաստի միջազգային փորձը մեր երկիր բերելուն և լուսաբանելու մեր փորձը տարբեր երկրներում ու Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու որպես թվային փոխակերպման հաբ»,- ասաց Սիմոնյանը: Նա կարևորեց Հայաստանում առկա տեխնոլոգիական, նորարական լուծումների փորձին, խնդիրներին, մարտահրավերներին Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-26 | 00:32:03 | Լսիր |
|
Podcast. «Հայկական գանձեր» հիմնադրամը Սյունիքում ավելի քան քառասուն հուշարձան կթվայնացնի
Հայաստանի դարավոր մշակութային ժառանգությունը պահպանելու, այն սերունդներին փոխանցելու նպատակով «Հայկական գանձեր» հիմնադրամը հուշարձանների թվայնացման գործընթաց է սկսել։ Թվայնացման ենթակա է Սյունիքի մարզի ավելի քան 40 հուշարձան: Թվայնացումը կատարվում է լազերային սքանավորման և ֆոտոգրամետրիայի տեխնոլոգիաներով: Յուրաքանչյուր հուշարձանի համար ստեղծվել է 3D վիրտուալ շրջայց, իրականացվում են անօդաչու օդային նկարահանումներ, թվային գծագրեր, պատկերներ և տեսանյութեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հնարավորություն կտա պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, ստեղծել հուշարձանների թվային մոդելների ամենամեծ պահոցը և պատմական վայրերը հասանելի դարձնել աշխարհին։ Մասնագետների խումբը, որն արդեն 10 տարի զբաղվում է այդ գործով, թվայնացման ու սքանավորման աշխատանքներ է իրականացրել Հայաստանում, Արցախում, Երո Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-25 | 00:16:15 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. ծխախոտի օգտագործումը երիկամաբջջային քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է
Մարտ ամիսը երիկամաբջջային քաղցկեղի իրազեկման ամիսն է: Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է: Ավելի հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում, տղամարդկանց մոտ՝ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ: Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է առանց ախտանիշների: Հիվանդության հետ կապված մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկ-ուռուցքաբան Նունե Կարապետյանի հետ: Մասնագետը նշեց՝ երիկամաբջջային քաղցկեղը չեն դասում առավել հաճախ հանդիպող չարորակ հիվանդությունների շարքին, այնուամենայնիվ, այն նաև չի համարվում հազվադեպ հանդիպող հիվանդություն: Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-24 | 00:11:41 | Լսիր |
|
Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական նվաճումը
Հայաստանի ֆուտզալի հավաքականը վերջերս պատմական հաջողության հասավ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Սա առաջին դեպքն է, որ Հայաստանից թիմային որևէ մարզաձևի հավաքական նման հաջողության է հասնում։ «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Fastsport-ի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ խոսել ենք ֆուտզալի պատմական հաջողության, ազգային ընտրանու կազմի, ֆուտզալի հեռանկարների և թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-20 | 00:14:10 | Լսիր |
|
Podcast- ՍոցUp. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ
Անապահովության գնահատման նոր համակարգով սպասվող փոփոխությունները սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների առանցքային մասն են կազմում։ Այս մասին «Արմենպրես»-ի «Podcast- ՍոցUp» նախագծի շրջանակներում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ հավելելով, որ այդ շրջանակներում կարևոր ռազմավարական փոփոխություններ են նախատեսվում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-18 | 00:28:20 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. երեկոյան ժամերին սմարթֆոնների և տարբեր տեսակի գաջեթների երկարատև օգտագործումը կհանգեցնի քնի որակի վատացման
Առողջ և լիարժեք քունը մարդու կյանքում ունի շատ կարևոր և անփոխարինելի դեր: Պետք է հիշել, որ քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ: Բոլորը՝ այդ թվում մասնագետները, կփաստեն, որ ոչ լիարժեք քնած մարդը չի կարող առույգ, առողջ և լիարժեք առօրյա ունենալ: Մեր կյանքում քնի դերի կարևորության և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք Հերացի համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության նյարդաբան Հասմիկ Մանուչարյանի հետ: Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-17 | 00:09:39 | Լսիր |
|
Podcast-Sport. «Կովկասյան դերբին». Վրաստանի դեմ Հայաստանի հավաքականի անցումային խաղերը
ՈՒԵՖԱ- Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների դիմակայությունից հետո պարզ կլինի, թե որ հավաքականը դուրս կգա Ազգերի լիգայի B ենթախումբ։ «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ և երիտասարդական ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանին, ում հետ խոսել ենք «Կովկասյան դերբի»-ից, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպից, հավաքականի կորուստներից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-13 | 00:13:19 | Լսիր |
|
Podcast. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց սոցիալական բնակարաններով ապահովման ծրագրից
Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականությունը հեռանկարային իմաստով մշակման կամ զարգացման փուլում է։ Այս մասին«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ «Այսօր էլ սոցիալական բնակարանային ֆոնդում կան որոշակի բնակտարածքներ, բնակարաններ, որոնք հասանելի են մեր որոշակի խոցելիությամբ ընտանիքների համար»,-նշեց նա։ Փոխնախարարի խոսքով՝ նախ 2020 թվականի պատերազմից, իսկ այնուհետև 2023-ին Լեռնային Ղարաբաղի հայրենակցիների բռնի տեղահանումից հետո մարդկանց կացարանով ապահովելու խնդիր է առաջացել։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-12 | 00:07:49 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. Հայաստանում վահանաձև գեղձի քաղցկեղը շատ տարածված է, բայց գրանցվում են նաև բուժման բավականին լավ արդյունքներ
Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կանանց շրջանում առավել տարածված և հիմանական հանդիպող չարորակ ուռուցքային հիվանդություններն են համարվում կրծքագեղձի, արգանդի և վահանաձև գեղձի քաղցկեղները: Կանանց միամսյակի շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկմանը հյուրընկալել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Հայկ Սարգսյանին, որի հետ խոսել ենք կանանց առողջության և նրանց մոտ առավել հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակների մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-10 | 00:11:23 | Լսիր |
|
Podcast-Sport. Երևանում կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը
Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլին կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանին, որի հետ խոսել ենք Հայաստանում տափօղակով հոկեյի զարգացվածության մակարդակի, երկրում առկա մարզադպրոցների ու Երևանում ապրիլի 13-19-ը կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարի մասին: https://armenpress.am/hy/articles/podcast-spo Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-06 | 00:09:40 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: