Պոդքասթի մանրամասները
Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո
Նկարագրություն
Գնա՞նք կինո — Գնա՞նք կինո
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
75 դրվագները հասանելի են · Էջ 1 8-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Sense and sensibility. Զգացմունք և բանականություն
Ջեյն Օսթինի աշխարհում սերն իր հետ բերում է սպասումներ, կասկածներ ու երբեմն՝ ցավոտ ընտրություններ։ «Զգացմունք և բանականություն» ֆիլմում երկու քույր փորձում են հասկանալ՝ արդյոք երջանկության ճանապարհը սրտին հետևե՞լն է, թե՞ բանականությանը վստահելը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-11-16 | 00:16:29 | Լսիր |
|
Once Upon a Time… in Hollywood. Մեկ անգամ Հոլիվուդում
🎥 Իրական Հոլիվուդը միայն կարմիր գորգերն ու փառքի պատմությունները չեն։ 🍿 «Once Upon a Time… in Hollywood»-ը մեզ տեղափոխում է 1969 թվականի Լոս Անջելես՝ բացահայտելու Հոլիվուդի փայլի հետևում թաքնված մարդկային պատմությունները, մարող երազանքներն ու անսպասելի արկածները։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-11-11 | 00:19:34 | Լսիր |
|
Ոչինչ չի մնա
Մարդկային հարաբերությունները, չասված խոսքերն ու ճակատագրական ընտրությունները՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի քննարկման առանցքն են: «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդի հյուրը թատրոնի և կինոյի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, որի հետ անդրադարձել ենք ֆիլմի կերպարներին, նրանց բարդություններին ու ֆիլմի բարձրացրած հարցերին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-27 | 00:20:52 | Լսիր |
|
Dirty dancing․ Կեղտոտ պարեր
Ջոնիի և Բեյբիի համար պարը դառնում է ավելին, քան շարժումների համադրություն․ այն ինքնարտահայտվելու, միմյանց հասկանալու և ազատ զգալու հնարավորություն է։ Նրանց հանդիպումը հիշեցնում է, որ կյանքը սեփական ռիթմով ապրելու մասին է։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-20 | 00:20:26 | Լսիր |
|
Black swan. Սև կարապ
Բալետի բեմում ամեն ինչ պետք է կատարյալ լինի, բայց այդ կատարելության գինը կարող է շատ ավելի բարձր լինել, քան թվում է։ «Սև կարապ»-ը այն վտանգավոր սահմանագծի մասին է, որտեղ արվեստին ամբողջությամբ նվիրվելը վերածվում է սեփական անձի կորստի։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-13 | 00:18:11 | Լսիր |
|
Mr. & Mrs. Smith․ Միստր և միսիս Սմիթ
Երբ հարաբերություններում ամեն ինչ սկսում է չափազանց կանխատեսելի թվալ, երբեմն դա կարող է նշանակել, որ կողքիդ մարդը բոլորովին այն չէ, ում պատկերացնում էիր: «Mr. & Mrs. Smith» ֆիլմը միավորում է սերը, գաղտնիքներն ու ադրենալինը մի պայթյունավտանգ պատմության մեջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-10-06 | 00:20:36 | Լսիր |
|
Eternal Sunshine of the Spotless Mind. Անբիծ մտքի հավերժական փայլը
«Անբիծ մտքի հավերժական փայլը» ֆիլմ է այն սիրո մասին, որից հնարավոր չէ պարզապես հրաժարվել, նույնիսկ երբ հիշողություններն այլևս գոյություն չունեն։ Ջոելի ու Կլեմենտինի պատմությունը վերածվում է հիշողության ու զգացմունքի բարդ խաղի, որտեղ մոռանալը ոչ թե վերջակետ է դառնում, այլ նորից գտնելու սկիզբ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-30 | 00:20:01 | Լսիր |
|
Spider-Man: Brand New Day. Սարդ Մարդ․ Նոր օր
«Սարդ Մարդ․ Նոր օր»-ը Փիթեր Փարքերի կյանքի նոր փուլն է, որտեղ նա ստիպված է անցյալի հետքերն իր մեջ կրելով՝ շարունակել առաջ շարժվել։ Ֆիլմը կրկին Սարդ մարդուն կանգնեցնում է նույն դժվար հարցի առաջ՝ ի՞նչ գին ունի հերոս լինելը: Այս էպիզոդի կինոքննարկմանը մեզ միացել է ռեժիսոր Սամվել Թադևոսյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-22 | 00:27:02 | Լսիր |
|
Erin Brockovich. Էրին Բրոկովիչ
«Էրին Բրոկովիչ» ֆիլմը այն մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկ մարդու համառությունը դառնում է շատերի արդարության պայքարը։ Այս պատմության հիմքում ճշմարտությունը բացահայտելու համարձակությունն է, սեփական համոզմունքներին հավատարիմ մնալն ու այն վճռականությունը, որը չի թողնում անտեսել ուրիշների ձայնը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-15 | 00:20:22 | Լսիր |
|
Eyes wide shut. Լայն փակված աչքերով
Մի խոստովանությունը բավական է, որպեսզի Բիլի համար ծանոթ թվացող աշխարհը սկսի այլ կերպ երևալ։ «Լայն փակված աչքերով» ֆիմը տանում է ցանկությունների, գայթակղությունների ու գաղտնիքների մի աշխարհ, որտեղ իրականության և երևակայության սահմանները մշուշվում են։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-08 | 00:20:30 | Լսիր |
Ավելին Գնա՞նք կինո-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: