Պոդքասթի մանրամասները
Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո
Նկարագրություն
Գնա՞նք կինո — Գնա՞նք կինո
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
75 դրվագները հասանելի են · Էջ 8 8-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Fleabag. Ֆլիբեգ
Ի՞նչ կլինի եթե դժբախտ, արտասովոր ու սարկաստիկ Ֆլիբեգը սիրահարվի քահանային։ Կամ ի՞նչ կլինի եթե գլխավոր հերոսուհին սերիալի ընթացքում զրուցի հենց ձեզ հետ։ Համաձայն եմ՝ հարցերը կարող են տարօրինակ թվալ, բայց մենք համոզված ենք, որ 12 էպիզոդից բաղկացած բրիտանական տրագիկոմեդիան ձեզ անտարբեր չի թողնի։ Ասում են՝ երկրորդ եթերաշրջանում հետաքրքիր սիրո պատմություն կա, բայց մեզանից մեկը խիստ համաձայն չէ։ Հրավիրում ենք լսելու մեր նոր էպիզոդը և ասելու՝ ում հետ եք համաձայն։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-20 | 00:21:04 | Լսիր |
|
Dead poets society. Մեռյալ պոետների ընկերակցություն
«Մեռյալ պոետների ընկերակցություն» ֆիլմը միշտ հայտնվում է ճիշտ ժամանակին, երբ ունենում ես կարիքը լսելու՝ քո մտքերը կարող են փոխել աշխարհը և անհնարին ոչինչ չկա, երբ հավատում ես ինքդ քեզ։ Պարոն Քիթինգն ու իր ուսանողները այսօր ձեզ հրավիրում են Վելթոն ակադեմիա, որ լսեք պոեզիա, կտրվեք իրականությունից ու միգուցե գտնեք շատ հարցերի պատասխաններ։ «Պոեզիան, գեղեցկությունը, ռոմանտիկան,սերը ահա թե հանուն ինչի արժե ապրել»։ Carpe Diem Պատրաստեք անձեռոցիկներ ու գնանք կինո։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-13 | 00:20:31 | Լսիր |
|
How to Lose a Guy in 10 Days. Ինչպե՞ս ազատվել տղամարդուց 10 օրում
Պատկերացնենք, որ դուք չեք տեսել գլխավոր պոստեռը, չգիտեք ֆիլմի անունն ու թե ինչ ենք ներկայացնելու այս էպիզոդում։ Հիմա տալիս ենք ձեզ բանալի բառեր՝ պայման կապել, լրագրող, գովազդային գործակալ, տասը օր, ֆիկուս, հոդված, հայտնի դեղին զգեստ, Composure ամսագիր։ Միացրեք «Ի՞նչպես ազատվել տղամարդուց 10 օրում» ռոմանտիկ կոմեդիան, վերցրեք համեղ քաղցրավենիք, հետո միացեք մեր քննարկմանը, որ միասին վերհիշենք ֆիլմի ամենատպավորիչ ու ծիծաղելի դրվագները։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-06 | 00:20:47 | Լսիր |
|
Euphoria. Էյֆորիա
Լաբրինթի երգերը,տիկտոկում տարածված խոսքերն ու վառ դիմահարդարումները ձեզ հաստատ պետք է հիշեցնեն Gen-z-ի ամենադիտված սերիալի՝ Էյֆորիայի մասին: Չնայած նրան,որ սերիալը շատ սուր ու զգայուն թեմաների է անդրադառնում,շատ կինոքննադատներ մեղադրել են սերիալի ստեղծողներին այն ռոմանտիզացնելու մեջ։Ի՞նչ հաղորդագրություն ուներ ֆիլմը և արդյո՞ք կերպարները կարողացան փոխանցել այն,կհասկանաք երբ լսեք այս էպիզոդը Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-29 | 00:19:10 | Լսիր |
|
One day . Մեկ օր
2011 թվականին էմմա Մորլիի և Դեքսթեր Մեյհուի սիրո պատմությունը գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերը։ 13 տարի անց Նեթֆլիքսը անակնկալ ուներ ֆիլմի սիրահարների համար՝ դուրս եկավ սերիալ համանուն վեպի հիման վրա ։ Սիրելի կինոմաններ, այս էպիզոդում ձեզ տանելու ենք էդինբուրգ՝ «Մեկ օր» ֆիլմի ու սերիալի աշխարհ, քննարկելու ենք վերջիններիս տարբերություները, սիրելի դրվագները և նույնիսկ հասցնելու ենք անդրադառնալ բրիտանական ակցենտին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-22 | 00:19:58 | Լսիր |
Ավելին Գնա՞նք կինո-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: