Պոդքասթի մանրամասները

Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո

Նկարագրություն

Գնա՞նք կինո — Գնա՞նք կինո

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

75 դրվագները հասանելի են · Էջ 6 8-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
The Truman Show. Թրումանի շոուն

Թրումանի շոուն յուրահատուկ կինոնկար է, որը մեզ ստիպում է մտածել մեր իրականության սահմանների մասին: Ինչպե՞ս ենք մենք գիտակցում, որ մեր կյանքը վերահսկվում է, և ի՞նչ է տեղի ունենում, երբ ճշմարտությունը բացահայտվում է: Այս էպիզոդում կքննարկենք, թե ինչպես է ֆիլմը շոշափում մարդկային ինքնության, վերահսկման և իրականության խեղաթյուրման հարցերը

Տեխնիկական մանրամասներ
GUID
0dacab2e848c86d6efab82170b1fd964241f54bfd735a6f97dc92c268585e6b0
2024-10-21 00:18:42 Լսիր
It ends with us. Այն ավարտվում է մեզանով

Աիրելի կինոմաններ, վերցրեք ձեր պոպքորն ու հարմար տեղավորվեք. միասին գնում ենք երկրորդ եթերաշրջան, որտեղ ձեզ սպասվում են հետաքրքիր էպիզոդներ ու թեժ քննարկումներ։ Առաջին էպիզոդում քննարկել ենք «Այն ավարտվում է մեզանով» | «It Ends with Us» ֆիլմը, որը սիրո, ցավի և ինքնաճանաչման մասին է։ Ֆիլմը վերլուծում է ընտանեկան բռնության ազդեցությունը և բռնության միջավայրից դուրս գալու ուժ գտնելու կարևորությունը։ Այս հուզիչ պատմությունը խորապես դիպչում է յուրաքանչյուրին, ով երբևէ պայքարել է իր կյանքի խաղաղության համար։

Տեխնիկական մանրամասներ
GUID
75d0c043f5c06a90c2e8c52ce165c043e95c18c0d9738e27ec065fcdb66bf748
2024-10-15 00:19:42 Լսիր
Fight Club. Մարտական ակումբ

Մարտական ակումբ ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որտեղ գլխավոր հերոսը՝ հասարակության ճնշումների մեջ ապրող անհատը, փորձում է գտնել ազատություն և իմաստ կյանքում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա հանդիպում է Թայլեր Դուրդենին՝ անհնազանդ և խիզախ մի մարդու, որը հիմնում է գաղտնի մարտական ակումբ։ Այդ ակումբում տղամարդիկ դուրս են գալիս իրենց առօրյայի ճնշումներից՝ բռնցքամարտի միջոցով։ Սակայն ակումբի տարածվելուց հետո իրադարձություններն անկառավարելի են դառնում՝ վերածվելով քաոսի։ Ֆիլմը խորապես անդրադառնում է ինքնության, վերահսկման և ժամանակակից հասարակության արժեքների հարցերին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
1ef0a38571a0144d0ff713812136295ff8bcd0f71f71758b4859b192f18d5071
2024-10-07 00:19:55 Լսիր
13 reasons why. 13 պատճառ` ինչու

«13 պատճառ` ինչու» (13 Reasons Why) սերիալը ներկայացնում է դպրոցական աղջկա՝ Հաննա Բեյքերի պատմությանը, որը իր մահվանից առաջ թողնում է 13 ձայներիզ՝ բացահայտելով իր ծանր որոշման պատճառները։ Յուրաքանչյուր ձայներիզ բացահայտում է նոր մանրամասներ և բարձրացնում հարցեր, որոնք վերաբերում են երիտասարդների կյանքի խնդիրներին։ Սերիալը թողարկվել է 2017 թվականին և արագորեն դարձել քննարկման առարկա՝ ստիպելով երիտասարդներին ու մեծահասակներին ավելի բաց խոսել բուլլինգի, հոգեկան առողջության և ավելի պատասխանատու լինելու մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
4b1628f9b7a72a857724a7f836538631de51a5abd6ea7c35fe9bcf0ab17ca7a3
2024-09-30 00:20:42 Լսիր
EMMA. Էմմա

«Էմմա» ֆիլմը Ջեյն Օսթինի հայտնի վեպի ժամանակակից վերածնունդն է: Ֆիլմը մեզ տեղափոխում է անգլիական բարձր հասարակության աշխարհ, որտեղ երիտասարդ և հարուստ Էմման փորձում է միջամտել իր ընկերների սիրային կյանքին՝ հաճախ անսպասելի հետևանքներով: Գունեղ դեկորացիաները, հումորն ու նրբագեղ կերպարները ստեղծում են վառ և հաճելի մթնոլորտ: Ֆիլմը հմայում է իր վիզուալ դիզայնով և ժամանակակից մոտեցմամբ՝ նոր շունչ հաղորդելով դասական սիրո պատմությանը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
825eea874f1e0f0db344997802d48600ec43932f098c5fb8dc94de5b2d48cd08
2024-09-23 00:21:51 Լսիր
Don't Worry Darling. Մի՛ անհանգստացիր, սիրելիս

«Մի անհանգստացիր, սիրելիս» (Don't Worry Darling) ֆիլմը լարված և հուզիչ թրիլեր է, որը պատմում է իդեալական, բայց տարօրինակ կյանքի մասին։ Ալիսը հանկարծ սկսում է կասկածել իր քաղաքի կատարյալ իրականությանը, և շուտով պարզվում է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է։ Ինչպիսի՞ գաղտնիքներ են թաքնված հերոսների կյանքերի հետևում։ Դե եկեք գնանք կինո ու միասին բացահայտենք բոլոր գաղտնիքները։

Տեխնիկական մանրամասներ
GUID
25f4e908e45ced0af3342cb00335c0505a876ff2d2c810b81d6f28060d9310a7
2024-09-17 00:18:49 Լսիր
500 Days of Summer. Ամռան 500 օրերը

«Ամռան 500 օրը» (500 Days of Summer) անսովոր սիրային պատմություն է, որտեղ սերը ավելի շատ փորձություն է, քան երջանկություն: Թոմը, ով հավատում է ճակատագրին և մեծ սիրուն, հանդիպում է Սամմերին, ով սիրո հանդեպ սկեպտիկ վերաբերմունք ունի և չի հավատում հավերժական հարաբերություններին: Ֆիլմը կոտրում է ռոմանտիկ կլիշեները՝ հարաբերությունները ներկայացնելով ոչ թե որպես դասական հեքիաթ, այլ իրական կյանքի պատմություն: Թոմի համար այս 500 օրերը դառնում են ոչ միայն սիրո պատմություն, այլև ինքնաճանաչման ուղի: Դե գնանք կինո ու միասին բացահայտենք Թոմի ու Սամմերի հարաբերություները։

Տեխնիկական մանրամասներ
GUID
e7818249c0a060134b1813a3b1a05d6deac3a5d5eec0ef76a929c2fe34a773ae
2024-09-11 00:20:40 Լսիր
Past Lives. Անցյալ կյանքեր

«Past Lives» | «Անցյալ կյանքեր» ֆիլմը հուզիչ պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են ճակատագիրը և ժամանակը բաժանել մարդկանց՝ միևնույն ժամանակ թույլ չտալով մոռանալ այն ամենը, ինչ կապում է իրենց: Երբ մանկության երկու ընկերներ, տարիներ շարունակ հեռու մնալով միմյանցից, կրկին հանդիպում են Նյու Յորքում, հին զգացմունքներն ու չարտահայտված հույզերը վերակենդանանում են: Ֆիլմի սյուժեն պտտվում է սիրո, կորուստի և այն անավարտ պատմությունների շուրջ, որոնք հաճախ մեզ հետապնդում են ամբողջ կյանքում: «Անցյալ կյանքեր» ֆիլմը հուշում է՝ կա ընկերություն, որ վեր է ժամանակի և տարածության սահմաններից ու երբեք չի մարում:

Տեխնիկական մանրամասներ
GUID
635f836d9a1bb933bcb162e8bab85dd5f953e06a5d860d36a43c9c69ee84368c
2024-09-02 00:20:01 Լսիր
Inside Out. Գլուխկոտրուկ

Հիմա պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր մտքերի ու զգացմունքների ամենօրյա պայքարն իրականություն է ու դարձել է հեքիաթային, հետաքրքիր ու զվարճալի մուլտֆիլմ: Իհարկե, խոսքը Գլուխկոտրուկի մասին է։ «Գլխուխկոտրուկ» մուլտֆիլմի երկրորդ մասը կրկին անդրադառնում է Ռայլիի հուզական աշխարհին, բայց հիմա աղջիկը դեռահաս է և բախվում է նոր մարտահրավերների։ Նրա մեզ արդեն ծանոթ էմոցիաները՝ Ուրախությունը, Տխրությունը, Զայրույթը, Սարսափը և Զզվանքը, ծանոթանում են նոր էմոցիաների՝ Տագնապի, Նախանձի, Ամոթի և Ձանձրույթի հետ։ Հին և նոր զգացմունքների համատեղումը հանգեցնում է բարդ ու զվարճալի իրավիճակների, որոնք նոր փորձառություններ են ստեղծում Ռայլիի համար: Այս անգամ ճանապահարհվում ենք դեպի մուլտֆիլմերի աշխարհ և առաջարկում ենք՝ ձեզ հետ վերցնել փոփքորն ու լավ տրամադրություն։ Դե, գնա ՞նք կինո․․․

Տեխնիկական մանրամասներ
GUID
422ec522380338a8df584836b6f7de2f6adb6bcc6e68e060644d08cca352df31
2024-08-19 00:20:45 Լսիր
Lady Bird. Լեդի Բըրդ

Ռեժիսոր Գրետա Գերվիգի «Լեդի Բըրդ» ֆիլմը դրամատիկ կատակերգությունն է, որը պատմում է երիտասարդ աղջկա՝ Քրիստին ՄակՖերսոնի կյանքի մասին: Գլխավոր հերոսուհին, ով ինքն իրեն կոչում է Լեյդի Բըրդ, երիտասարդության որոնումների և ինքնաճանաչման ճանապարհին պայքարում է աշխարհում իր տեղը գտնելու համար: Գերվիգի սցենարը և դերասանական կազմի հրաշալի խաղը բերել են «Լեդի Բըրդին» բազմաթիվ մրցանակներ և հանդիսատեսի սերը՝ դարձնելով այն ժամանակակից երիտասարդության ամենասիրելի ֆիլմերից մեկը։ Եթե փնտրում եք ֆիլմ, որը կհուզի և կգոհացնի, ապա «Լեյդի Բըրդը» հենց այն է, ինչ պետք է դիտել։

Տեխնիկական մանրամասներ
GUID
287f31e9731de2ca01bdd3ef49a975ff023c6fbd014dd82f1eb446d81efe7503
2024-08-12 00:20:45 Լսիր

Ավելին Գնա՞նք կինո-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: