Պոդքասթի մանրամասները

Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո

Նկարագրություն

Գնա՞նք կինո — Գնա՞նք կինո

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

75 դրվագները հասանելի են · Էջ 1 8-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Sense and sensibility. Զգացմունք և բանականություն

Ջեյն Օսթինի աշխարհում սերն իր հետ բերում է սպասումներ, կասկածներ ու երբեմն՝ ցավոտ ընտրություններ։ «Զգացմունք և բանականություն» ֆիլմում երկու քույր փորձում են հասկանալ՝ արդյոք երջանկության ճանապարհը սրտին հետևե՞լն է, թե՞ բանականությանը վստահելը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
333405ae3054e90052266fcc2b7cce73f5c1f9bb75501242d7d5e3a19fa083a7
2026-11-16 00:16:29 Լսիր
Once Upon a Time… in Hollywood. Մեկ անգամ Հոլիվուդում

🎥 Իրական Հոլիվուդը միայն կարմիր գորգերն ու փառքի պատմությունները չեն։ 🍿 «Once Upon a Time… in Hollywood»-ը մեզ տեղափոխում է 1969 թվականի Լոս Անջելես՝ բացահայտելու Հոլիվուդի փայլի հետևում թաքնված մարդկային պատմությունները, մարող երազանքներն ու անսպասելի արկածները։

Տեխնիկական մանրամասներ
GUID
19abbfc2973ccee527fd310ed07f069a94534b853df879c7ba8d60e4286696ea
2026-11-11 00:19:34 Լսիր
Ոչինչ չի մնա

Մարդկային հարաբերությունները, չասված խոսքերն ու ճակատագրական ընտրությունները՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի քննարկման առանցքն են: «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդի հյուրը թատրոնի և կինոյի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, որի հետ անդրադարձել ենք ֆիլմի կերպարներին, նրանց բարդություններին ու ֆիլմի բարձրացրած հարցերին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
c54e2b95d56a7ab0e74c99999d0dcd4d44138ef27d46f625964b404235dfa53c
2026-10-27 00:20:52 Լսիր
Dirty dancing․ Կեղտոտ պարեր

Ջոնիի և Բեյբիի համար պարը դառնում է ավելին, քան շարժումների համադրություն․ այն ինքնարտահայտվելու, միմյանց հասկանալու և ազատ զգալու հնարավորություն է։ Նրանց հանդիպումը հիշեցնում է, որ կյանքը սեփական ռիթմով ապրելու մասին է։

Տեխնիկական մանրամասներ
GUID
09ec01f386678f762589705b9090fd0e9610446ec321e9d97bb86a2aabce4f25
2026-10-20 00:20:26 Լսիր
Black swan. Սև կարապ

Բալետի բեմում ամեն ինչ պետք է կատարյալ լինի, բայց այդ կատարելության գինը կարող է շատ ավելի բարձր լինել, քան թվում է։ «Սև կարապ»-ը այն վտանգավոր սահմանագծի մասին է, որտեղ արվեստին ամբողջությամբ նվիրվելը վերածվում է սեփական անձի կորստի։

Տեխնիկական մանրամասներ
GUID
5d1ed3be881a1e96f409ad6ecf5d9b66e61dbbba845961623027d6a5fff1da3e
2026-10-13 00:18:11 Լսիր
Mr. & Mrs. Smith․ Միստր և միսիս Սմիթ

Երբ հարաբերություններում ամեն ինչ սկսում է չափազանց կանխատեսելի թվալ, երբեմն դա կարող է նշանակել, որ կողքիդ մարդը բոլորովին այն չէ, ում պատկերացնում էիր: «Mr. & Mrs. Smith» ֆիլմը միավորում է սերը, գաղտնիքներն ու ադրենալինը մի պայթյունավտանգ պատմության մեջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
40ec892c607a2a12a9355f08172693b15abeaeea07427f85e5c8b82675771f3c
2026-10-06 00:20:36 Լսիր
Eternal Sunshine of the Spotless Mind. Անբիծ մտքի հավերժական փայլը

«Անբիծ մտքի հավերժական փայլը» ֆիլմ է այն սիրո մասին, որից հնարավոր չէ պարզապես հրաժարվել, նույնիսկ երբ հիշողություններն այլևս գոյություն չունեն։ Ջոելի ու Կլեմենտինի պատմությունը վերածվում է հիշողության ու զգացմունքի բարդ խաղի, որտեղ մոռանալը ոչ թե վերջակետ է դառնում, այլ նորից գտնելու սկիզբ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
c3b0057d4ce024fad2f057579bcd5ea9be56f8ec7c45d3acaea90b0fb219a8b2
2026-09-30 00:20:01 Լսիր
Spider-Man: Brand New Day. Սարդ Մարդ․ Նոր օր

«Սարդ Մարդ․ Նոր օր»-ը Փիթեր Փարքերի կյանքի նոր փուլն է, որտեղ նա ստիպված է անցյալի հետքերն իր մեջ կրելով՝ շարունակել առաջ շարժվել։ Ֆիլմը կրկին Սարդ մարդուն կանգնեցնում է նույն դժվար հարցի առաջ՝ ի՞նչ գին ունի հերոս լինելը: Այս էպիզոդի կինոքննարկմանը մեզ միացել է ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
4ffe5725cc8d7e262e0028ce53ebce8f62d52e1b635504d23ec9fb0cd03200ef
2026-09-22 00:27:02 Լսիր
Erin Brockovich. Էրին Բրոկովիչ

«Էրին Բրոկովիչ» ֆիլմը այն մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկ մարդու համառությունը դառնում է շատերի արդարության պայքարը։ Այս պատմության հիմքում ճշմարտությունը բացահայտելու համարձակությունն է, սեփական համոզմունքներին հավատարիմ մնալն ու այն վճռականությունը, որը չի թողնում անտեսել ուրիշների ձայնը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
5748ba024047d9669b64102c771e84ea93f9aaf43857dfd994dae3a2e877ccbd
2026-09-15 00:20:22 Լսիր
Eyes wide shut. Լայն փակված աչքերով

Մի խոստովանությունը բավական է, որպեսզի Բիլի համար ծանոթ թվացող աշխարհը սկսի այլ կերպ երևալ։ «Լայն փակված աչքերով» ֆիմը տանում է ցանկությունների, գայթակղությունների ու գաղտնիքների մի աշխարհ, որտեղ իրականության և երևակայության սահմանները մշուշվում են։

Տեխնիկական մանրամասներ
GUID
1a8c7c0582dc5674135b5f19a481e50ab6fd7053ea7601ffc56a3518514c47fb
2026-09-08 00:20:30 Լսիր

Ավելին Գնա՞նք կինո-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: