Պոդքասթի մանրամասները
Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո
Նկարագրություն
Գնա՞նք կինո — Գնա՞նք կինո
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
75 դրվագները հասանելի են · Էջ 7 8-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
La La Land. Լա-Լա Լենդ
«Լա-Լա Լենդը» մյուզիքլի ու մելոդրամայի հիանալի համադրություն է, որը պատմում է երիտասարդ ջազ երաժիշտ Սեբաստիանի և դերասանուհի Միայի կյանքի պատմությունները։ Նրանց ուղիները խաչվում են Լոս Անջելեսում, որտեղ անվախ երազողները ձգտում են իրենց երազանքներին։ Հանճարեղ սցենար, կախարդական երաժշտություն և անմոռանալի պարային համարներ․ այս ֆիլմը կստիպի ձեզ կրկին սիրահարվել կինոյին։ Եթե համաձայն եք, գնա՞նք կինո։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-08-08 | 00:21:55 | Լսիր |
|
Little Women. Փոքրիկ կանայք
Սիրելի կինոմաններ, հրավիրում ենք լսելու մեր նոր կինոքննարկումը Գրետա Գերվիգի հայտնի ֆիլմերից մեկի՝ «Փոքրիկ կանայք» մելոդրամայի մասին: Այս կախարդական ֆիլմը ձեզ կտեղափոխի Մարչ քույրերի աշխարհ՝ ծանոթանալու Ջոյի, Մեգի, Բեթի և Էմիի հետ։ Դուք կդառնաք նրանց ընտանիքի մի մասը և կթվա, թե միասին անցնում եք կյանքի դժվարություններով ու փորձություններով: Քննարկումն ավելի հետաքրքիր դարձնելու համար խնդրել ենք մեզ միանալ այս ֆիլմի մեծ սիրահար, երաժիշտ և բլոգեր Էթերի Հովհաննիսյանին: Պատրաստեք անձեռոցիկները ու գնանք կինո․․․ Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-29 | 00:22:48 | Լսիր |
|
The Gentlemen. Ջենթլմենները
Սիրելի կինոմաններ պատրաստվեք․ ռեժիսոր Գայ Ռիչիի շնորհիվ ուղևորվում ենք բրիտանական գանգստերական կինոյի աշխարհ: Սյուժեն պտտվում է ամերիկացի գործարար Միկի Փիրսոնի շուրջ, ով Լոնդոնում թմրանյութերի վաճառքի հաջող բիզնես է կառուցել։ Եվ երբ նա որոշում է դուրս գալ խաղից, սկսվում է իսկական քաոս։ Ֆիլմը լի է սրամիտ երկխոսություններով, խարիզմատիկ կերպարներով և սյուժեի անսպասելի շրջադարձերով: Բաց մի թողեք մեր նոր կինոքննարկումը։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-22 | 00:19:35 | Լսիր |
|
Challengers. Չելենջերներ
Ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի «Չելենջերներ» ֆիլմը սուզվում է պրոֆեսիոնալ թենիսի աշխարհ՝ ներկայացնելով սպորտային դրաման, ինչպես նաև բարդ սիրային եռանկյունին: Ֆիլմը պատմում է տաղանդավոր և հավակնոտ թենիսիստուհի Տաշի Դոնալդսոնի մասին, ով հաղթում է իր մրցակիցներին ոչ միայն թենիսում, այլև կյանքում: Տաշին հմուտ է, հնարամիտ և մշտապես մարտահրավեր է նետում իր շրջապատի մարդկանց: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ Տաշին հանդիպում է երկու մոտ ընկերների՝ Արտին և Պատրիկին։ Տաշիի համառությունն ու վճռականությունը կտպավորեն ձեզ, իսկ սիրային և մարզական երկընտրանքները կստիպեն նրան ընտրություն կատարել՝ հետևե՞լ սրտին, թե՞ հավատարիմ մնալ մարզական երազանքներին: Բայց ի՞նչ կլինի, եթե Տաշին պարտվի, ու պլանները խախտվեն։ Մեր նոր էպիզոդը արդեն սպասում է ձեզ, որ միասին գնանք կինո։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-15 | 00:19:37 | Լսիր |
|
Interstellar. Ինտերստելլար
Պատրաստվեք տարվա ամենաէպիկ տիեզերական կինոքննարկմանը: Մեթյու Մակքոնահիի, էն Հեթուեյի և Ջեսիկա Չեսթեյնի գլխավոր դերակատարմամբ «Ինտերստելլեր» ֆիլմը կստիպի ձեզ ամբողջ ընթացքում լարված դիտել ու սպասել այքոնիկ ավարտի: Վիզուալ էֆեկտները, հետաքրքիր սցենարն ու տպավորիչ դերասանական խաղը չեն թողնի հեռանալ էկրաններից: Բաց մի թողեք այս տիեզերական գրավչությունը և մեր նոր կինոքննարկումը: Անպայման դիտեք կինեմատոգրաֆիական այս գլուխգործոցը, որը կստիպի կասկածի տակ դնել տարածության և ժամանակի մասին ձեր բոլոր համոզմունքները: Դե, եթե համաձայն եք, գնա՞նք կինո: Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-08 | 00:20:58 | Լսիր |
|
Bridgerton. Բրիդջերթոն
Սիրելի կինոմաններ, պատրաստվեք, միասին գնում ենք 1800ականների Անգլիա ու քննարկելու ենք Նեթֆլիքսի ամենահայտնի սերիալներից մեկը՝ Բրիդջերթոնը։ Զարմանալի չէ, որ ցնցող զգեստները, սրամիտ երկխոսությունները և գլխապտույտ առաջացնող սիրավեպերը Բրիդջերթոնը դարձրել են միլիոնավոր հեռուստադիտողների ամենասիրելի ֆիլմաշարը։ Միացեք մեզ, որ միասին քննարկենք վերջին եթերաշրջանի գլխավոր հերոսների սիրավեպը, ամենագեղեցիկ դրվագները, դերասանների փայլուն խաղն ու օրիորդ Ուիսլդաունի ճակատագիրը։ Դե հարմար տեղավորվեք ու միասին գնանք կինոյի աշխարհ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-01 | 00:20:42 | Լսիր |
|
Dune. Դյունա
Անապատային Արակիս մոլորակի վրա, որտեղ բնակվում են ֆրեմենական ցեղերը, մարդկության ճակատագիրը կախված է թելից. հզոր դինաստիաները ու անողոք առաջնորդները պայքարում են գերիշխանության համար: Գլխավոր հերոսը՝ Պոլ Ատրեյդեսը, երիտասարդ և մարգարեական առաջնորդ է, որը հայտնվում է այս հորձանուտի կենտրոնում՝ օգտագործելով իր յուրահատուկ ունակություններն ու գիտելիքները պատմության ընթացքը որոշելու համար: Դյունան ճանապարհորդություն է՝ դժվար աշխարհաշինությամբ, բարդ կերպարներով և փիլիսոփայական թեմաներով, որը ստիպում է ձեզ մտածել տիեզերքում մարդկության դերի մասին: Միացեք մեզ,որ միասին գնանք հեռավոր ապագա ու խոսենք տարվա ամենաքննարկված ֆիլմերից մեկի մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-24 | 00:20:11 | Լսիր |
|
Pride and Prejudice. Հպարտություն և նախապաշարմունք
Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» դասական վեպի մոտիվներով 2005 թվականին թողարկվեց ֆիլմի ևս մի տարբերակ,որը ներկայացնում է Էլիզաբեթ Բենեթի և Միստր Դարսիի սիրո պատմությունը։ Ռեժիսոր Ջո Ռայթի շնորհիվ դիտողները տեղափոխվում են 19-րդ դարի Անգլիա, որտեղ սոցիալական հիերարխիան և դասակարգային տարբերությունները ամենակարևոր խնդիրներն էին: Բայց նույնիսկ այդ դժվարին ժամանակներում Դարսին ու Էլիզաբեթը կարողանում են գտնել միմյանց ու պայքարել իրենց սիրո համար։ Կիրա Նայթլիի և Մեթյու Մաքֆեյդենի փոխադարձ համակրանքն անհերքելի է, ինչը նրանց սիրավեպն էլ ավելի իրական և տպավորիչ է դարձնում: Կինոնկարը հավատարիմ է մնացել Օսթինի բնօրինակ վեպին, բայց միևնույն ժամանակ առաջարկում է նոր տեսանկյունից նայել ձեզ ծանոթ հերոսներին և նրանց հարաբերություններին: Դե գնանք կինո ու միասին քննարկենք բոլոր ժամանակների ամենատ Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-17 | 00:20:15 | Լսիր |
|
A Bronx Tale. Բրոնքսյան պատմություն
«Բրոնքսյան պատմություն» քրեական դրաման ներկայացնում է Բրոնքսում ապրող երիտասարդ Կալոգերո Անելոյի կյանքի պատմությունը: Այն բանից հետո, երբ Կալոգերոն ականատես եղավ ավազակախմբի կողմից իրականացրած սպանությանը, նրա կյանքը ընդմիշտ փոխվեց: Նա պետք է ընտրություն աներ՝ լինել հորը նվիրված որդի, թե տեղական ավազակախմբի պարագլխի մտերիմ ընկերը։ Բրոնքսի աշխույժ թաղամասերի և նրա բնակիչների հետաքրքիր կյանքի պատմությունները ֆիլմը վերածում են հուզիչ պատմության: Չնայած բռնության և ավազակության վիճահարույց թեմաներին՝ ֆիլմը, ի վերջո, կրում է հույսի և փրկության ուղերձ՝ հիշեցնելով, որ «անցյալն արդեն անցյալ է, բայց մենք կարող ենք դասեր քաղել դրանից»։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-03 | 00:20:49 | Լսիր |
|
Sex and the City. Սեքսը մեծ քաղաքում
Սեքսը մեծ քաղաքում ֆիլմաշարը բոլորիս սովորեցրեց, որ Manolo Blahnik բարձրակրունկների մի զույգը կարող է կյանքում շատ խնդիրներ լուծել։ Քերին, Սամանթան, Շառլոտան և Միրանդան մեզ համար հետաքրքիր ճանապարհորդություն են կազմակերպել դեպի քաղաք, որը երբեք չի քնում: Եկեք պարզապես ընդունենք, որ աշխատանքից հետո նրանց ընկերական հավաքները հաճախ ավելի հետաքրքիր էին, քան Բրոդվեյան շոուները։ Եվ անկախ նրանից, թե դա քաղաքում պարզապես զբոսնելն էր, թե տանը հարմարավետ երեկո անցկացնելը, նրանք գիտեին, թե ինչպես ստեղծել հարմարավետ մթնոլորտ: Ամենակարևորը՝ հերոսուհիները կարողացել են ստեղծել մի տրամադրություն, որ դիտողները զգան՝ իրենց լսում ու հասկանում են։ Մենք փորձել ենք կրկնել նույնն ու հրավիրել ենք ֆիլմաշարի երկրպագու՝ բլոգեր Արուս Տիգրանյանին, որ միասին քննարկենք ամեն ինչ կապված լեգենդար քառյակի ու նրանց Նյու Յորք Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-27 | 00:21:24 | Լսիր |
Ավելին Գնա՞նք կինո-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: