Պոդքասթի մանրամասները
Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո
Նկարագրություն
Գնա՞նք կինո — Գնա՞նք կինո
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
75 դրվագները հասանելի են · Էջ 4 8-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
A Real Pain․ Իրական ցավ
Զարմիկներ Դեյվիդն ու Բենջին ճանապարհ են ընկնում Լեհաստան՝ իրենց հանգուցյալ տատիկի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, բայց այս ուղևորությունը վերածվում է անցյալի վերքերն ու ընտանեկան լարվածությունը բացահայտող արկածի։ Ճանապարհին նրանք բախվում են ոչ միայն իրենց հակասական բնավորություններին, այլև ժառանգության և ինքնության խորը հարցերին։ Ֆիլմը հումորի ու զգացմունքայնության համադրությամբ ցույց է տալիս, թե ինչպես կարող է ցավը միավորել մարդկանց։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-24 | 00:20:22 | Լսիր |
|
The Gorge. Կիրճը
Երբ երկու անծանոթներ hայտնվում են խորհրդավոր ու մահաբեր կիրճում, նրանք հասկանում են, որ այստեղ ոչինչ պատահական չէ։ Փրկությունը կախված է ոչ միայն պայքարից, այլև այն գաղտնիքներից, որոնք նրանք պետք է բացահայտեն միմյանց մասին։ Բայց արդյո՞ք ճշմարտությունն ավելի վտանգավոր չէ, քան հենց կիրճը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-17 | 00:21:28 | Լսիր |
|
Anora. Անորա
Օսկարակիր այս կինոնկարը ոչ միայն պատմություն է, այլ նաեւ հայելի՝ ուղղված դեպի ներս, որտեղ ի հայտ է գալիս մեր խորը էությունը՝ մտածելու ու կարեկցելու հերոսուհուն։ Անորան անցնում է ցավի, կորստի ու ինքն իրեն գտնելու խիտ ու մութ ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր վայրկյան՝ առաջ գնալ կամ հանձնվել, դառնում է ճակատագրական ընտրություն։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-11 | 00:20:22 | Լսիր |
|
Beautiful Boy. Գեղեցիկ տղա
«Գեղեցիկ տղա» ֆիլմը պատմություն է սիրո և ցավի սահմանին կանգնած հոր և որդու մասին: Երբ Նիկը մոլորվում է կախվածության մութ լաբիրինթոսում, Դևիդը մնում է նրա կողքին՝ ամեն անգամ նորից հավատալով վերականգնման հրաշքին: Հոր անձնական պայքարը ու որդու հուսահատությունը միաձուլվում են անսահման դառնության և հույսի մեջ: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է գտնել լույսն ու հավատարիմ մնալ միմյանց, նույնիսկ երբ ամենը թվում է կորած:Այս ֆիլմը հիշեցնում է, որ նույնիսկ ամենախոր կորստի մեջ սերն ունի փրկելու ուժ: Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-24 | 00:21:38 | Լսիր |
|
The Substance. Սուբստանցիա
Երբ կատարյալ գեղեցկությունը վերածվում է մղձավանջի, իրականությունն սկսում է փլուզվել։ Սուբստանցիա ֆիլմը սահմռկեցնող պատմություն է ինքնության, վերահսկման և արհեստական կատարելության մասին։ Նոր էպիզոդում քննարկել ենք ֆիլմի սարսափը, սիմվոլիկան և արդիականությունը։ Որտե՞ղ է անցնում սահմանը իրականի ու արհեստականի միջև և որտե՞ղ է այդ փոփոխության կործանարար գիծը։ Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է Կոլյա Հայրապետյանը, որ միասին բացահայտենք ֆիլմի հաղորդագրությունն ու թե ինչպես է ֆիլմը անդրադառնում մարդու վերահսկողության ու կախվածության սահմաններին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-17 | 00:22:05 | Լսիր |
|
Anyone but you. Ցանկացած ոք, բացի քեզնից
Ի՞նչը կարող է սխալ գնալ, եթե ձևացնես, որ սիրահարված ես նրան, ում ընդհանրապես տանել չես կարողանում։ «Anyone But You» ֆիլմը անհարմար պահերի, անսպասելի շրջադարձերի և անկեղծ ծիծաղի կատարյալ համադրություն է։ Երբ կյանքը քեզ ստիպում է ձևացնել, որ սիրահարված ես, ամեն բան հնարավոր է։ Բայց զգուշացիր՝ երբեմն խաղացած զգացմունքները կարող են ավելի իրական լինել, քան պատկերացնում ես։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-10 | 00:19:54 | Լսիր |
|
Heretic. Հերետիկոս
«Հերետիկոս»-ը լարված հոգեբանական թրիլեր է, որտեղ հավատը փորձության է ենթարկվում, իսկ ճշմարտությունը մնում է ստվերում: Երբ հերոսները հայտնվում են վտանգավոր խաղի մեջ, նրանք ստիպված են ընտրել՝ կառչե՞լ իրենց համոզմունքներից, թե՞ փախչել: Ֆիլմը բացահայտում է մարդկային մտքի ամենախորունկ ու մութ անկյունները, որտեղ հավատարմությունն ու կասկածը խառնվում են իրար: Լարվածությունն սեղմում է օղակ, ստիպելով հերոսներին կանգնել դեմ առ դեմ իրենց ամենամեծ վախերի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-03 | 00:19:54 | Լսիր |
|
Pearl Harbor. Փերլ Հարբոր
Pearl Harbor| Փերլ Հարբոր ֆիլմը պատմում է 1941 թվականի սարսափելի հարձակման մասին, երբ Ճապոնիայի օդուժը հարվածեց ամերիկյան ռազմաբազային: Ֆիլմում հանդիպում ենք երկու երիտասարդ տղարմարդու՝ Ռեյվին և Դենիին, որոնք պաշտում են նույն կնոջը՝ Եվա Դեվիսին։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային ուժը բախվում անարդարությանն ամենադժվար իրավիճակներում և թե ինչպես է պատերազմը փոխում կյանքերն ու մարդկային փոխհարաբերությունները։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-27 | 00:19:29 | Լսիր |
|
Normal People. Նորմալ մարդիկ
«Normal People» | «Նորմալ մարդիկ» ֆիլմը նրբորեն բացահայտում է Մարիաննայի և Քոնելի սիրո պատմությունը, որը խորապես կապված է նրանց վախերի, ցավի և կարոտի հետ։ Այս ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է սերը փոխել մարդկանց, կապել նրանց նույնիսկ ամենադժվար պահերին։ Ֆիլմը հուզում է իր անկեղծությամբ և հիշեցնում, որ իսկական սերն ապրում է նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-21 | 00:19:44 | Լսիր |
|
The Holdovers. Լքվածները
«Լքվածները» | «Holdovers» ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են տոները միավորել ամենաանհավանական մարդկանց: Խիստ ուսուցիչը, դպրոցի խոհարարն ու միայնակ ուսանողը ստիպված են կիսել մեկուսացած դպրոցական հանրակացարանը տոնական օրերին: Կռիվների, հումորի և անկեղծ զրույցների միջով նրանք դառնում են միմյանց կյանքի կարևոր մասը: Այս ֆիլմը հիշեցնում է, որ կապն ու աջակցությունը կարող են փոխել կյանքերը ամենաանսպասելի պահերին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-14 | 00:20:39 | Լսիր |
Ավելին Գնա՞նք կինո-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: