Պոդքասթի մանրամասները

Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո

Նկարագրություն

Գնա՞նք կինո — Գնա՞նք կինո

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

75 դրվագները հասանելի են · Էջ 5 8-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Love Actually. Իրական սեր

Սերն ամենուր է՝ կյանքի փոքրիկ հրաշքներում, անսպասելի հանդիպումներում ու սրտից սիրտ փոխանցվող խոսքերում։ Այս ֆիլմը հյուսում է պատմությունների մի կծիկ, որտեղ սերն անընդհատ ձևափոխվում է՝ դառնալով ներշնչանքի, ուժի և հույսի աղբյուր։ «Իրական սերը» հիշեցնում է, որ սերը սահմաններ չունի. այն ամենաբարձր նոտան է, որ կյանքն առաջարկում է։ Թույլ տվեք, որ այն դառնա ձեր սիրո պատմության մի մասը՝ լցնելով ձեր Ամանորը հավատով ու ջերմությամբ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
42926866b09d78064b410c7723dd8a360bfb6564cf8e1f34aa26ab0bdf10c88e
2024-12-30 00:19:27 Լսիր
Home Alone. Տանը մենակ

«Տանը մենակ» ֆիլմը սիրելի դասական է, որտեղ փոքրիկ Քևինը տոներին պատահաբար մնում է միայնակ: Նրա արկածները սկսվում են, երբ պարզվում է, որ ընդամենը ութ տարեկան տղան ոչ միայն պետք է մի քանի օր միայնակ ապրի, այլեւ պաշտպանվի երկու ոչ շատ խելացի գողից, որոնք փորձում են թալանել իրենց կարծիքով դատարկ տունը: Ֆիլմը լցված է հումորով, ընտանեկան ջերմությամբ և Սուրբ Ծննդյան կախարդանքով:

Տեխնիկական մանրամասներ
GUID
9e2d470deedb9ae39d77df0be2f25565f84792589764d4e491a76aa7618fc828
2024-12-24 00:21:16 Լսիր
The Holiday. Արձակուրդ՝ փոխանակմամբ

Երբեմն ամանորյա հրաշքը սկսվում է նոր էջից ու անսպասելի որոշումից։Երբ երկու կանայք փոխանակում են իրենց տները՝ հեռանալով իրենց սովորական կյանքից, պարզվում է, որ նրանք գտնում են այն, ինչ ամենից շատ էին փնտրում։ Տոնական հրաշքներով լի այս ֆիլմը հիշեցնում է, որ ճակատագիրը կարող է սպասվածից ավելի ջերմ նվերներ մատուցել։

Տեխնիկական մանրամասներ
GUID
444b03798506bd09373cfb5e4c75b53ecaa406a0bad7c292aaf599571f4c3d03
2024-12-16 00:19:46 Լսիր
Bridget Jones's Diary. Բրիջիտ Ջոնսի օրագիրը

Բրիջիտի անկեղծությունն ու խառնաշփոթ կյանքը դարձրել են նրան յուրաքանչյուրիս ամենասիրելի հերոսուհիներից մեկը։ Նրա սիրային արկածները ու ինքնաբուխ քայլերը հիշեցնում են մեզ, որ ամենակարևորը պետք է լինել հենց այնպիսին,ինչպիսին որ կաս։ Վերցրեք թեյ և միացեք մեր կինոքննարկմանը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
143ead1c283d94a91010a65976a0cb3e879e9f8e73ed5f2b8b46f590a3ef1d45
2024-12-10 00:19:49 Լսիր
Gladiator 2. Գլադիատոր 2

Երբ անցյալը հանգիստ չի թողնում, պայքարը սկսվում է նորից։ Լյուսիուսը՝ Մաքսիմուսի ժառանգը, կանգնած է վտանգավոր ու բարդ ընտրության առաջ՝ հռոմեական կայսրության փառքի և վրեժի ճանապարհին։ Նոր էպիկ ճանապարհորդություն, որը խոստանում է անսպասելի շրջադարձեր ու հերոսություններ, որոնք կկերտեն նոր լեգենդ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
f83fef2dce186eefd8aadc0894f498ff8878424a302691157f02269ac074bf7b
2024-12-02 00:20:15 Լսիր
Back to black. Վերադարձ Սևին

«Վերադարձ Սևին» | «Back to Black» ֆիլմը պատմություն է այն ձայնի մասին, որը փոխեց ժամանակը։ Էմի Ուայնհաուսի վերելքներն ու անկումները, ուժեղ և խոցելի պահերը համադրվում են՝ ստեղծելով անկեղծ և ոգեշնչող պատում։ Այս ֆիլմը երաժշտության ու պայքարի մասին է, որտեղ յուրաքանչյուր նոտա դառնում է անմահ հիշողություն։ Այս կինոքննարկումը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար մեզ միացել է բլոգեր Գևորգ Հովհաննիսյանը։ Դե ինչ, գնա՞նք կինո․․․

Տեխնիկական մանրամասներ
GUID
d505d0dc62785da52612a636373afaa6e3ffed42dc85d72516cccb56b330c1b3
2024-11-25 00:20:02 Լսիր
Knives out. Դանակները դուրս

«Դանակները դուրս» | «Knives Out» և «Դանակները դուրս 2» | «Glass Onion: A Knives Out Mystery» ֆիլմերը սուր հումորով և անսպասելի շրջադարձերով լի դետեկտիվ պատմություններ են։ Ֆիլմերը սկսվում են անսպասելի սպանություներով, բայց առաջին հայացքից ամեն ինչ այդքան էլ պարզ ու հասկանալի չի թվում։ Դետեկտիվ Բենուա Բլանը կասկածում է բոլորին և հետաքննում է գաղտնիքներով լի ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Ֆիլմը բացառիկ է իր սրամիտ սցենարով և դերասանական փայլուն խաղով։

Տեխնիկական մանրամասներ
GUID
cdaf2a1edcd2c5cbd6a9b27f776f53127760aa570a3c33d7106d4ead4d221e19
2024-11-20 00:19:43 Լսիր
We live in time. Ապրելու ժամանակը

«Ապրելու ժամանակը» | «We live in time» ֆիլմը սրտաշարժ պատմություն է կորստի և ժամանակի բուժիչ ուժի մասին: Ֆիլմի կենտրոնում երկու հերոսներն են, որոնց հարաբերությունները ձևավորվում են անկեղծության, հույսի և անցյալի վերքերի հաղթահարման ճանապարհով: Անդրյու Գարֆիլդի և Ֆլորենս Փյուի հուզիչ դերասանական խաղը կստիպեն ձեզ տպավորված դուրս գալ կինոթատրոնից։ Միացեք մեզ լսելու տարվա ամենասպասված ֆիլմի կինոքննարկումը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
352fba83ac2206232d05b31b951f2fcc5da779f851d9d24c5310cad286552d34
2024-11-12 00:18:28 Լսիր
Notting Hill․Նոթինգ Հիլ

«Նոթինգ Հիլը» ռոմանտիկ կատակերգություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ սերը հայտնվում է հենց այն պահին, երբ նրան ամենաքիչն ենք սպասում։ Պատմությունը պտտվում է գրախանութի սեփականատեր Ուիլյամ Թաքերի և հայտնի դերասանուհի Աննա Սքոթի սիրո շուրջ: Պատահական հանդիպումից հետո նրանց միջև ծագում է յուրահատուկ կապ, որը փոխում է նրանց կյանքը: Ֆիլմը ցույց է տալիս հասարակ ու հայտնի մարդկանց հարաբերությունների դժվարությունները և ներկայացնում սիրո ու մարդկային կապի գեղեցկությունը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
d0617e1b1882d41a134da7651b41871f0bc84b30e3d268eebd565cac800d9d66
2024-11-05 00:19:17 Լսիր
Everything Everywhere All at Once․ Ամեն ինչ, ամենուր, միանգամից

Այս էպիզոդում քննարկել ենք օսկարակիր «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» ֆիլմը՝ անդրադառնալով նրա ֆանտաստիկայից մինչև ընտանեկան դրամա ձգվող էմոցիոնալ ու խոր շերտերին: Վերլուծել ենք, թե ինչպես է ֆիլմը տարբեր իրականություններում կերտում կյանքի ու ինքնության մասին զարմանահրաշ պատկերներ: Ֆիլմը տանում է մեզ զուգահեռ աշխարհներ, որտեղ ամեն մի ընտրություն նոր իրականություն է ձևավորում՝ փոխելով կյանքի ողջ ընթացքը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
62911da12fa93aa4164120791128bd9c280f7bf4d442f8cb94987a794836b70c
2024-10-28 00:21:03 Լսիր

Ավելին Գնա՞նք կինո-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: