Պոդքասթի մանրամասները
Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո
Նկարագրություն
Գնա՞նք կինո — Գնա՞նք կինո
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
75 դրվագները հասանելի են · Էջ 2 8-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
The Worst Person in the World. Աշխարհի ամենավատ մարդը
«The Worst Person in the World» ֆիլմը սիրո, ազատության ու սեփական ճանապարհը գտնելու մասին է։ Ֆիլմը հիշեցնում է, որ կյանքում միշտ չէ, որ կա մեկ ճիշտ ճանապարհ․ երբեմն պետք է սխալվել, կորցնել, փոխվել ու վերջում սովորել ընդունել այն մարդուն, որը դարձել ես։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-02 | 00:18:04 | Լսիր |
|
Conclave. Կոնկլավ
Ի՞նչ է տեղի ունենում, երբ աշխարհի ամենահզոր կրոնական կառույցներից մեկի ներսում պետք է ընտրվի նոր առաջնորդ։ «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում քննարկում ենք Էդվարդ Բերգերի «Conclave»-ը: Ֆիլմը մեզ տանում է Վատիկան, որտեղ կարդինալների ընտրության գործընթացի հետևում աստիճանաբար բացահայտվում են վաղուց թաքցված գաղտնիքներ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-25 | 00:20:32 | Լսիր |
|
The Silence of the Lambs. Գառնուկների լռությունը
Որքա՞ն մոտ պետք է գնաս հրեշին, որպեսզի կարողանաս կանգնեցնել նրան։ «Գառնուկների լռությունը» հոգեբանական թրիլլեր է, որտեղ ամենասարսափելին ոչ թե արյունոտ տեսարաններն են, այլ այն, թե որքան հանգիստ կարող է խոսել իրական հրեշը։ Այս էպիզոդում մեզ միացել է ֆուտբոլային մեկնաբան, փոդքասթեր Գևորգ Մալաքյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-18 | 00:20:29 | Լսիր |
|
Nightcrawler. Սթրինգեր
«Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում անդրադարձել ենք Դեն Գիլրոյի «Nightcrawler» ֆիլմին: Ֆիլմը պատմում է մեդիայի ամենամութ կողմերի մասին՝ ցույց տալով, թե որքան հեռու կարող է գնալ մարդը, երբ սենսացիան դառնում է ապրուստի միջոց, իսկ ուրիշների ողբերգությունը՝ սեփական հաջողության ճանապարհ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-11 | 00:21:40 | Լսիր |
|
Love story. Սիրային պատմություն
«Love Story»-ն Ռայան Մերֆիի նոր սերիալն է՝ նվիրված ամերիկյան ամենաքննարկված սիրո պատմություններից մեկին։ Ջոն Ֆ. Քենեդի կրտսերի և Քերոլին Բեսեթ-Քենեդիի հարաբերությունները թվում էին հեքիաթային, բայց փառքի, մամուլի անընդհատ հետաքրքրության ու ճակատագրի անողոք շրջադարձերի հետևում թաքնված էր մի պատմություն, որը մինչև այսօր շարունակում է հուզել միլիոնավոր մարդկանց։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-04 | 00:18:29 | Լսիր |
|
District № 9. Թաղամաս № 9
«District 9» առաջին հայացքից գիտաֆանտաստիկ ֆիլմ է այլմոլորակայինների մասին, բայց իրականում շատ ավելի խոր հարցեր է բարձրացնում՝ վախի, իշխանության և մարդ մնալու կարողության մասին։ Այս կինոքննարկմանը մեզ են միացել «Երկու Եռհինգ Մեկ» փոդքասթի հաղորդավարներ, ռեժիսորներ Էռնեստ Ղազարյանը և Հրանտ Սարդարյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-21 | 00:23:36 | Լսիր |
|
The Great Beauty. Վեհագույն գեղեցկություն
Պաոլո Սորենտինոն ստեղծել է ֆիլմ, որը չի շտապում պատասխաններ տալ։ Այն պարզապես հրավիրում է կանգ առնել ու մի պահ մտածել՝ ի՞նչ է մնում, երբ անցնում են աղմուկը, փառքն ու երիտասարդությունը։ «The Great Beauty» ֆիլմի կինոքննարկմանը մեզ միացել է դերասանուհի Տաթև Հովակիմյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-16 | 00:22:28 | Լսիր |
|
Big. Մեծը
«Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում քննարկել ենք դերասան Վարուժ Մարգարյանի ամենասիրելի ֆիլմերից մեկը՝ «Big»-ը: Այս ֆիլմը հիշեցնում է, որ մեծանալ չի նշանակում հրաժարվել մանկության անկեղծությունից։ Երբեմն կյանքի ամենագեղեցիկ պահերը տեսնելու համար բավական է աշխարհին նայել նույն հետաքրքրությամբ, ինչպես մանկության տարիներին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-13 | 00:21:26 | Լսիր |
|
Remarkably Bright Creatures
Կյանքը երբեմն ամենագեղեցիկ սցենարները գրում է այն ժամանակ, երբ թվում է՝ այլևս ոչինչ չի փոխվելու։ «Remarkably Bright Creatures» ֆիլմը խոսում է կորստի, սիրո ու մարդկային կապերի բուժող ուժի մասին՝ հիշեցնելով, որ կյանքի ամենագեղեցիկ հանդիպումները հաճախ անսպասելի են։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-08 | 00:18:18 | Լսիր |
|
Թունելից 13 կմ հեռավորության վրա
«Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը հոգեբանական լարվածությամբ ու ներքին անհանգստությամբ հագեցած պատմություն է, որտեղ մթնոլորտը առաջին իսկ պահերից սկսում է թողնել իր ազդեցությունը: «Գնա՞նք կինո» փոդքասթի շրջանակում առաջին անգամ ֆիլմի մասին խոսել ենք հենց ֆիլմի հեղինակ՝ Ռուբեն Եսայանի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-06-30 | 00:23:10 | Լսիր |
Ավելին Գնա՞նք կինո-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: