Պոդքասթի մանրամասները

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

Նկարագրություն

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 5 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Podcast-Հարց բժշկին. պոլիկլինիկաներում դիմելիությունն աճել է մինչև 40 տոկոս. ինչ է փոխել համընդհանուր ապահովագրությունը

Առողջապահական առաջնային օղակը և ընտանեկան բժիշկները շարունակում են մնալ առողջապահական համակարգի հիմնասյուներից մեկը, հատկապես, երբ համակարգում ներդրվում են նոր գործիքներ և ընդլայնվում են ծառայությունների հասանելիության հնարավորությունները։ Այս համատեքստում առավել ակնառու է դառնում առաջնային օղակի դերը՝ թե՛ հիվանդությունների կանխարգելման, թե՛ վաղ ախտորոշման և բուժման գործընթացում։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում «Հերացի» պոլիկլինիկայի բաժնի վարիչ, ընտանեկան բժիշկ Անահիտ Խոցանյանի հետ զրուցել ենք, թե ինչպե՞ս է փոխվել համակարգը, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում ընտանեկան բժիշկները և ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները իրենց առողջության պահպանման համար։

Տեխնիկական մանրամասներ
GUID
204c6bd931ee78f193ce8a374ba68be02b8db7a497551343b26601cac51e8712
2026-04-06 00:07:41 Լսիր
Podcast-Sport. Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանու մարզչի տեսլականը թիմի ապագայի վերաբերյալ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք նորանշանակ գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանին, որի հետ խոսել ենք Հայաստանում կանանց ֆուտբոլից, ակումբային ֆուտբոլի մակարդակից, տարբեր տարիքային հավաքականներում աշխատանքի իր փորձառությունից ու հավաքականի ապագայի տեսլականից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
65c5099d3b2b5edcfac442f4a5405fdd9666fd59f7ea8455ef62f706159da6fa
2026-04-02 00:17:27 Լսիր
Podcast.Մեկ հարթակ՝ կյանքի բոլոր փուլերի համար․սոցիալական ոլորտում լայնածավալ թվային լուծումներ են նախատեսվում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոլորտի թվայնացման հագեցած օրակարգ ունի, որի իրականացման արդյունքում կներդրվի քաղաքացիների համար հարմարավետ, ժամանակ ու ռեսուրսներ խնայող էլեկտրոնային ծառայությունների գործիքակազմ։ «Արմենպրես Podcast» նախագծում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը մանրամասնեց, որ թվայնացման գործընթացի շրջանակներում նախատեսվում է 2026-2027 թվականներին կյանքի կոչել մի շարք առանցքային ծառայությունների թվայնացումը՝ միավորելով մեկ հարթակում։ «Մեր թվային օրակարգը շատ լեցուն է՝ ինչպես կենսաթոշակների տրամադրման գործառույթների հետ կապված, այնպես էլ երեխաների, հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների հիմնահարցերն ու բազում տարաբնույթ իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար։

Տեխնիկական մանրամասներ
GUID
4dc5dd0f3dc532c6a1de4bd607354465ff556030a51c378cdb146e0bae266247
2026-04-02 00:21:23 Լսիր
Podcast-Հարց բժշկին. Աուտիզմը չի բուժվում, սակայն վաղ միջամտությունը կարող է էական փոփոխություն բերել

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը, որը հաճախ անվանում են նաև աուտիզմի սպեկտրի խանգարում, պայմանների բազմազան խումբ է, որոնք կապված են ուղեղի զարգացման հետ: Աուտիզմը հիվանդություն չէ, այլ զարգացման առանձնահատկություն՝ դրանից չի կարելի բուժվել, դրանով չի կարելի վարակվել, դրանով չեն «տառապում»: Օրվան ընդառաջ առկա խնդիրների, մարտահրավերների, առաջարկվող լուծումների և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական բժիշկ-նյարդաբան, ԵՊԲՀ գիտաշխատող Թամարա Ավետիսյանի հետ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
0bdced63ac9725714f765bf22ea970ae469468e60b94dc03dd18f2497ce03e22
2026-03-30 00:11:52 Լսիր
Podcast. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հայրենադարձվել է

Հայաստանի սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից դեռևս 2020 թվականից իրականացվող «իԳործ» ծրագիրը հինգ տարվա ընթացքում շուրջ 300 մասնակից է ունեցել, որոնցից ավելի քան 70 տոկոսը հայրենադարձվել է։ Այս մասին «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում նշեց «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանը՝ ընդգծելով, որ այս ծրագիրը միակ հնարավորությունն է, որի շնորհիվ սփյուռքահայ մասնագետները կարող են ներգրավվել ՀՀ պետական համակարգում, իրենց ներդրումն ունենալ և ներսից տեսնել այն։ «Ծրագրի 7-րդ շրջափուլը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Հունվարի 26-ից մինչև մարտի 13-ն իրականացվել է հայտադիմումների ընդունման գործընթացը, որի շրջանակներում ստացել ենք շուրջ 200 հայտ 30 երկրից։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կմասնակցեն հարցազրույցի, որից հետո կընտրվեն և սեպտեմբերի 1-ից արդեն կանցնեն աշխատանքի Հայաստանի պ

Տեխնիկական մանրամասներ
GUID
5bfc4dc4ccfdc406bcb51c491cdce9259649bf2c442860fdd89601ffaa0ee984
2026-03-27 00:09:38 Լսիր
Podcast. ԱԲ-ն՝ որպես տնտեսության լիարժեք մասնակից. DDF26-ը Երևանում կնախանշի թվային ապագայի օրակարգը

Doing Digital Forum-ը վերադառնում է. արդեն չորրորդ տարին անընդմեջ այն համախմբում է ոլորտի տեղական ու միջազգային առաջատար փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին և պետական հատվածի պատասխանատուներին:Այս տարի այն կանցկացվի Երևանում, ապրիլի 8-ին «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո։Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ նման մասշտաբային միջոցառման կազմակերպումը մեծ պատասխանատվություն է, քանի որ այն դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային և միջազգային նշանակության իրադարձություն։ Նրա խոսքով՝ առաջին տարում ֆորումն ավելի շատ ուղղված էր թվային փոխակերպման կարևորության բացատրությանը, իսկ այսօր այն վերածվել է հարթակի, որը ոչ միայն միավորում է մասնակիցն

Տեխնիկական մանրամասներ
GUID
0bd958aea970974d0c807c71f6fb4b3b7567abbb64647a7f23f4823f4150bb07
2026-03-27 00:26:34 Լսիր
Podcast-Sport. Երևանում կայացած հրաձգության Եվրոպայի պատմական առաջնությունը

Հայաստանը 2026 թվականի մարտին պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր Լիլիթ Մկրտչյանն, որի հետ խոսել ենք Երևանում կայացած մրցաշարի միջազգային արձագանքներից, հայ մարզիկների մրցունակությունից, Մկրտչյանի 4-րդ չեմպիոնությունից, շարժվող թիրախ մրցաձևում հայ մարզիկների ներուժից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
b991cf4b3dba057e7f1c125f930e75207033d2fe9e479471c2c0ff83ef84c696
2026-03-26 00:20:42 Լսիր
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանին՝ Ազգերի լիգայի նոր ընտրական փուլում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերից կսկսի պայքարն Ազգերի լիգայում: Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք Ազգերի լիգայում հավաքականի մրցակիցներից, Եղիշե Մելիքյանի՝ սերնդափոխություն ապրող թիմից, առաջին անգամ թիմ հրավիրված Ֆինն Գերագոսյանից, հավաքականից հեռացած Տիգրան Բարսեղյանից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
cc92bd14a9341237d5cf9c1ff9a0eb8a5f64bf49255b8af0da7bfdbba2724067
2026-03-19 00:14:35 Լսիր
Podcast-Հարց բժշկին. սթրես, գաջեթներ և քնի պակաս․ ինչու են առաջանում գլխացավերը

Ինչպե՞ս տարբերել սովորական գլխացավը միգրենից, ինչո՞վ են պայմանավորված գլխացավերը և ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի։ Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ։ Բժիշկ Պետրոսյանի խոսքով՝ գլխացավը նյարդաբանի մոտ դիմելու ամենահաճախ հանդիպող գանգատներից մեկն է։ Այն կարող է լինել ինչպես տարբեր հիվանդությունների ախտանիշ, այնպես էլ հանդես գալ որպես ինքնուրույն հիվանդություն։ Նա նշեց, որ գլխացավերը հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբի՝ առաջնային և երկրորդային։

Տեխնիկական մանրամասներ
GUID
5abb583ed29aafa146a03b95d18a02d13e3e549cd5ddb55677e3e4a378f2724d
2026-03-16 00:41:00 Լսիր
Podcast.Հայաստանից ԵՄ տեքստիլի արտահանումն ավելացել է. փոխնախարարը՝ արդյունաբերության, վերջնական արտադրանքի աճի մասին

Հայաստանում արդյունաբերության ոլորտի շարժիչ ուժն արդեն մշակող արդյունաբերությունն է, երկիրն ավելացրել է վերջնական արտադրանքի արտահանումը, օրինակ՝ ԵՄ երկրներ տեքստիլի արտահանումն ավելացել է մոտ 17 տոկոսով:«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ ներկայացնելով արդյունաբերության ոլորտում նկատվող միտումները: Արդյունաբերությունն այս տարվա առաջին ամսում աճել է 10.6 տոկոսով: Փոխնախարարը լավ ցուցանիշ համարեց 2026 թվականն արդյունաբերության՝ 10 տոկոսից ավելի աճով սկսելը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
617e18331682eed52890ced83f2b207aecdfd3d7c8f2a146692d8189e3366690
2026-03-13 00:21:05 Լսիր

Ավելին Armenpress State News Agency-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: