Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 10 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Podcast.Սահմանամերձ բնակավայրերում տներ կառուցելու պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի. Արսեն Թորոսյանի հարցազրույցը
Առաջիկայում նախատեսվում է որոշակի պայմաններով վերաբացել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով անցնող տարվա ձեռքբերումներին և 2026 թվականին նախատեսվող ծրագրերի հետ կապված նորություններին։Նախարարի խոսքով 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ կան բնակավայրեր, որտեղ շատ բնակարաններ են կառուցվել, իսկ որոշներում՝ փոքրաթիվ։ Ուստի, այսուհետ համաչափ զարգացում ապահովելու նպատակով ուշադրություն է դարձվելու այն բնակավայրերին, որտեղ այդ ծրագրից օգտվողները քիչ են եղել։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-11-17 | 00:34:18 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. 21-րդ դարի «լուռ» էպիդեմիա դարձած շաքարային դիաբետի կանխարգելումը սկսվում է գիտելիքից և առողջ ապրելակերպից
Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն հիշեցնում է ոչ միայն հիվանդության գլոբալ տարածման, այլև իրազեկման, վաղ ախտորոշման և կանխարգելման կենսական նշանակության մասին։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի հետ խոսել ենք հիվանդության բնույթի, ռիսկերի, բուժման նոր մոտեցումների և կանխարգելման հիմնական ուղիների մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-11-10 | 00:22:23 | Լսիր |
|
Podcast-Sport. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ավարտված մրցաշրջանի ամփոփումը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի համար մրցաշրջան 2025-ը կարելի է բնութագրել հաջողված: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, որի հետ խոսել ենք ավարտված մրցաշրջանից, մինչև Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի մեկնարկը երիտասարդ ըմբիշների ներուժը բացահայտելու հնարավորություններից, թիմի առաջատարների` Մալխաս Ամոյանի ու Արթուր Ալեքսանյանի աշխատանքից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-11-06 | 00:12:21 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. կրծքագեղձի քաղցկեղը տարիների ընթացքում երիտասարդանում է․ բժիշկները շեշտում են կանխարգելման և իրազեկման կարևորությունը
Վերջին տարիներին մասնագետները նկատում են՝ կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ են հիվանդանում նաև երիտասարդ կանայք։ Բժիշկները կոչ են անում կանանց հետևել առողջ ապրելակերպին, անցնել պարբերական զննումներ և չանտեսել կանխարգելման նշանակությունը։ Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում էր որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Այդ շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոքչյանի հետ ամփոփել ենք ամիսը, խոսել ընդհանուր տվյալներից, այս պահի իրավիճակից, ոլորտի նորարարություններից և փոփոխություններից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-11-03 | 00:14:21 | Լսիր |
|
Podcast-Sport. Սպորտային մարմնամարզության ավարտվող մրցաշրջանը
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի համար մրցաշրջան-2025-ը հաջող ընթացք ունեցավ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, որի հետ խոսել ենք ավարտվող մրցաշրջանից, երիտասարդների՝ մեծահասակների մրցաշարեր սահուն անցումից, ազգային թիմի, մարզչական շտաբի աշխատանքից: «Սկզբում ես սկսեցի, իսկ հետո հավաքվեց լավ մարզչական շտաբ` Սոս Սարգսյանը, Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը, մարդիկ, որոնց ես վստահում եմ: Նրանք հասկանում են, որ մեզ արդյունքներ են պետք և գիտեն, որ իմ վստահությունը չպիտի կորցնեն»,-ասաց Սերոբյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-30 | 00:13:59 | Լսիր |
|
Podcast-Sport. «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ծրագրերն ու հեռանկարները
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր մրցաշրջանին պատրաստվում է մեծ թափով, նոր մարզչով ու նոր ղեկավար կազմով: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանին, որի հետ խոսել ենք ակումբի հեռանկարներից, սպասվող մրցաշրջանից, միջազգային ասպարեզում հանդես գալու ձգտումներից: «Իմ նպատակը «Ուրարտու»-ի համբավը հետ բերելն է ու հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելն է»,-ասաց Գիլոյանը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-23 | 00:15:43 | Լսիր |
|
Podcast-Sport. Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում
Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ: Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը, որը պոկում և հրում վարժություններում նվաճելով ոսկե մեդալ, նվաճեց նաև երկամարտի ոսկե մեդալը։ Պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Գոռ Սահակյանը, իսկ Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանին, որի հետ խոսել ենք աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից, ֆեդերացիայի գործունեությունից, միջազգային կառույցների հետ աշխատանքներից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-16 | 00:15:16 | Լսիր |
|
Podcast․Փակ դռներից ներս. Եկամուտների հայտարարագրման հնարավոր փոփոխությունները
Փոդքասթ . ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-14 | 00:33:21 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. անեսթեզիոլոգը միայն «քնեցնող» բժիշկ չէ, նա հիվանդի կյանքի պահապանն է վիրահատության և հետվիրահատական ընթացքում
Անեսթեզիոլոգը բժշկության մեջ անփոխարինելի մասնագետ է, ով վիրահատական միջամտության ընթացքում ապահովում է ամենաթանկը՝ մարդու կյանքի անվտանգությունը ցավազրկման ընթացքում։ Նրա աշխատանքը հաճախ մնում է կուլիսներում, սակայն առանց անեսթեզիոլոգի ոչ մի վիրահատություն չի կարող իրականանալ։ Հոկտեմբերի 16-ին նշվում է անեսթեզիոլոգի համաշխարհային օրը, որի շրջանակում «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի տաղավարում ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի հետ զրուցել ենք մասնագիտության բարդ ու պատասխանատու բնույթի, տարածված սխալ պատկերացումների և ժամանակակից նորարարությունների մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-13 | 00:16:15 | Լսիր |
|
Podcast-Sport. Ազատ ոճի ըմբշամարտի անցնող մրցաշրջանն ու առկա խնդիրները
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անցնող տարում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն չունեցավ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին, որի հետ խոսել ենք մրցաշրջան 2025-ի, մարզիկների ներուժի բացահայտման, մարզաձևում առկա խնդիրներ մասին: «2025 թվականին մեր մարզիկների գրանցած արդյունքներին կտամ միջին գնահատական: Մեր ակնկալիքներ հիմնականում Արման Անդրեասյանից, Արսեն Հարությունյանից ու Վազգեն Թևանյանից էին, և հենց նրանք էլ այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դարձան մեդալակիրներ»,-ասաց Կուրղինյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-09 | 00:13:25 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: