Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 14 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Podcast. Գյումրիում կմեկնարկի Gyumri Game Conference-ը՝ մեկհարթակում միավորելով երիտասարդներին և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի(ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնումհունիսի 15-ին կմեկնարկի Gyumri Game Conference-ը՝ մեկ հարթակում միավորելով արդյունաբերության ևստեղծարար տեխնոլոգիաների ոլորտներիներկայացուցիչներին, երիտասարդ տաղանդներինև միջազգային գործընկերներին՝ նպատակունենալով խթանել ոլորտային զարգացումը ևհամագործակցությունը։ «Արմենպրես» -ի Podcast-ի տաղավարում«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում«Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրիղեկավար Բելլա Հարությունյանի հետ զրուցել ենքսպասվող միջոցառման մանրամասների և կարևորության մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-13 | 00:11:55 | Լսիր |
|
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ընկերական խաղերն ԱԱ-ի ընտրական փուլից առաջ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը երկու ընկերական խաղերով վերջին նախապատրաստական հանդիպումներն անցկացրեց աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք ֆուտբոլային մեկնաբան Սամվել Սուքիասյանին, որի հետ խոսել ենք հավաքականի վերջին խաղերից, թիմի տարբեր խաղային դիրքերում առկա խնդիրներից, նոր մարզչի աշխատանքից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-12 | 00:13:48 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. ռենտգեն հետազոտությունն առաջնային ախտորոշման տարբերակն է, սակայն պետք է իրականացնել բացառապես բժշկի ցուցումով
Մի շարք հիվանդություններ ու խնդիրներ հնարավոր չէ ախորոշել առանց ռենտգեն հետազոտության: Այս հետազոտությունը ճառագայթային ախտորոշման տեսակների մեջ համարվում է առաջին փուլը, որը պետք է իրականացնել բուժառուի խնդիրը հասկանալու և համապատասխան մասնագետի մոտ ուղղորդելու նպատակով, սակայն այս հետազոտությունը պետք է անցնել բացառապես բժշկի ցուցումով: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի ռենտգեն ծառայության պատասխանատու, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Գայանե Գալստյանի հետ զրուցել ենք ճառագայթային ախտորոշման տեսակներից և ռենտգեն հետազոտության կիրառության կարևորությունից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-09 | 00:14:48 | Լսիր |
|
Podcast-Sport. Հայաստանի կարատեի հավաքականի պատմական արդյունքներն ու մարզաձևի հեռանկարները
Հայաստանի կարատեի ազգային ընտրանու անդամների համար Եվրոպայի վերջին առաջնությունը պատմական էր. թիմի անդամները նվաճեցին երկու բրոնզե մեդալը, որոնք առաջինն էին անկախ Հայաստանի պատմության մեջ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի կարատեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանին, որի հետ խոսել ենք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի գրանցած պատմական արդյունքից, երիտասարդ սերնդի ներուժից, կանանց կարատեի հեռանկարներից ու Հայաստանում մարզաձևի ապագայից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-05 | 00:09:05 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. եղունգների ոչ ճիշտ խնամքից կարող են առաջանալ լուրջ խնդիրներ՝ եղունգի այրվածքներից ընդհուպ մինչև ՁԻԱՀ
Շատերը եղունգների խնամքին և հիվանդություններին մեծ ուշադրություն չեն դարձնում, սակայն եղունգը, որպես մարմնի մաս, հավասար խնամք ու հոգատարություն է պահանջում: Առողջ եղունգներ ունենալու համար անհրաժեշտ քայլերի, առաջարկվող լուծումների մասին «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք էնդոկրինոլոգ, մաշկաբան-պոդոլոգ Սիրանուշ Ղազարյանի հետ: Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-02 | 00:09:41 | Լսիր |
|
Podcast. Մանկական գրքի 4-րդ փառատոնը երեխաներին կտեղափոխի գրականության թագավորություն. ի՞նչ նորություններ են սպասվում սիրված տոնին
Մանկական գրքի չորրորդ փառատոնը, որը կանցկացվի մայիսի 31-ին և հունիսի 1-ին Երևանի «Անգլիական» այգում, միտված է ամրապնդելու գրականության և ընթերցողների միջև կապը։ Այն գրքի թե՛ փոքրիկ, թե՛ հասուն երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի նորություններին, հանդիպել հրատարակիչների, գրողների հետ, գրքերը ձեռք բերել զեղչերով՝ այդ ամենը համատեղելով հաճելի ժամանցի հետ։Փառատոնն իրականացվում է «Զանգակ» գրատների ցանցի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։«Արմենպրես»-ը փոդքասթի շրջանակում Մանկական գրքի փառատոնի ձեռքբերումների, սպասվող միջոցառումների մասին զրուցել է «Զանգակ»-ի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-31 | 00:19:29 | Լսիր |
|
Podcast-Sport. Մալխաս Ամոյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալների ու ըմբշամարտում առկա մրցակցության մասին
Անկախ Հայաստանի պատմության մեջ քիչ մարզիկների է հաջողվել 4 տարի անընդմեջ դառնալ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Նրանցից մեկը հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Ամոյանին, որի հետ խոսել ենք եվրոպական առաջնությունների 4 չեմպիոնություններից, աշխարհի առաջնություններում առկա մրցակցությունից, Ամոյանի կողմից մրցակիցների նկատմամբ առանձնակի հարգանքի մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-29 | 00:10:27 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. գարունը համարվում է ալերգիաների առաջացման և սրացման հիմնական պատճառ. ինչպես տարբերել ալերգիկ դրսևորումներն ու ինչ անել
Հաճախ դժվար է ալերգիկ դրսևորումները տարբերակել վիրուսային վարակներից, դրանք կարող են սկսվել և ընթանալ գրեթե միանման։ Սակայն գարնանը ծաղկման շրջանը կարող է հուշել և ահազանգել, որ մարդու մոտ հենց ալերգիա է, քանի որ գարնանային սեզոնը համարվում է մի շարք ալերգիկ դրսևորումների առաջացման և սրացման հիմնական պատճառ։ Ալերգիաների տեսակների, գարնանը ալերգիաների սրացման, դրանց կանխարգելման, բուժման տարբերակների և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-26 | 00:17:19 | Լսիր |
|
Podcast-Sport. Եղիշե Մելիքյանը` «Փյունիկ»-ի ավարտված մրցաշրջանի, «Նոա»-ի չեմպիոնության մասին
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, Երևանի «Փյունիկ»-ն այս մրցաշրջանում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք ստացավ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որի հետ խոսել են ավարտված մրցաշրջանում իր գլխավորած թիմի արդյունքից, թիմի առաջիկա տեսլականից ու ակումբի հաջորդ քայլերից, այս տարվա չեմպիոն «Նոա»-ի խաղից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-23 | 00:16:09 | Լսիր |
|
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թիրախին. ՆԳ նախարարի հարցազրույցը
Ներքին գործերի նախարարությունը Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թիրախին: Գերատեսչությունը բարեփոխումներ է իրականացրել և իրականացնում նաև մի շարք ուղղություններով՝ փրկարար ծառայության արդիականացումից մինչև կենսաչափական նոր համակարգի ներդրում: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, բարեփոխումներն ու դրանց արդյունքները: Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-22 | 00:57:02 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: