Պոդքասթի մանրամասները

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

Նկարագրություն

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 9 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Podcast.2025 թվականին Հայաստանը բոլոր ուղղություններով իրականացրել է ակտիվ ու հավասարակշռված քաղաքականություն․ Ջոնի Մելիքյան

Անցնող տարին բավականին հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից հավասարակշռված արտաքին քաղաքականության և այդ ոլորտում դիվերսիֆիկացմանը միտված քայլերի, ինչպես նաև բոլոր ուղղություններով իրականացված ակտիվ աշխատանքի մասին։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ կարծիքը հայտնեց միջազգայնագետ Ջոնի Մելիքյանը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
1bee96f73d802e49ad90654faea6674a5a59f00ec40ca395b2b4c41d3d93537f
2025-12-25 00:22:17 Լսիր
Podcast-Հարց բժշկին. տոնական հրավառությունների անդառնալի հետևանքները. ինչպես զերծ մնալ վնասվածքներից

Շատերն ամանորյա բարձր տրամադրությունն ու տոնական միջոցառումները չեն պատկերացնում առանց տարատեսակ հրավառությունների ու պայթուցիկ նյութերի: Սակայն դրանք միշտ չէ, որ անվտանգ են և հաճախ կարող են ծանր վնասվածքների պատճառ հանդիսանալ: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում թեմայի շուրջ զրուցել ենք «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ Արտյոմ Նավոյանի հետ: «Ամանորի օրերին հիվանդանոցներում զգալիորեն ավելանում է հրավառություններից և պայթուցիկներից առաջացած տրավմաներով պացիենտների հոսքը: Ամենաթեժ և բարդ գիշերը հենց Նոր տարվա գիշերն է. կեսգիշերից սկսած՝ ժամը 00:15-ից արդեն իսկ նկատվում է հիվանդների մեծ հոսք հատկապես միկրովիրաբուժական և տրավմատոլոգիայի բաժանմունքներում»,- նշեց Արտյոմ Նավոյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
c35260f45475ffc3fcf98539e0e026c6d0dcfffc396c6838f02e40fd1caa12a4
2025-12-22 00:11:01 Լսիր
Podcast-Հարց բժշկին. Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման նոր և միջազգային չափանիշներ՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում

Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում օնկոլոգիական հիվանդությունների աճի պայմաններում ժամանակակից և հասանելի բուժումը դառնում է կենսական նշանակություն։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացված նոր ռադիոթերապիայի կենտրոնը Հայաստանում առաջին անգամ ապահովում է ճառագայթային բուժման ամբողջական գործիքակազմ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Էրեբունի» կենտրոնի ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանի հետ զրուցել ենք կենտրոնի հնարավորությունների, պետական աջակցության մեխանիզմների, բուժառուների հետ աշխատանքի և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։ Հայաստանում տարիներ շարունակ ճառագայթային թերապիան ամբողջ ծավալով հասանելի չի եղել բնակչությանը։ Կոստան Ղալումյանի խոսքով՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ստեղծումը նպատակ ունի

Տեխնիկական մանրամասներ
GUID
a5e6a05fb9279c2b0ecd2dcf22f04aefb81705b65ad93caf3ffac2ae1091fed2
2025-12-15 00:26:21 Լսիր
Podcast. Կամավոր ատեստավորումը. մի ուսուցչի պատմություն

Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան համար 147 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Աբրահամյանը, ով բոլորովին վերջերս է հաջողությամբ մասնակցել կամավոր ատեստավորմանը, բարձր է գնահատում այդ գործընթացը՝ որպես հիանալի միջոց ինքնակատարելագործման և մասնագիտական որակները թարմացնելու համար։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» նախագծի շրջանակներում Անուշ Աբրահամյանը կիսվել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու իր փորձով, տպավորություններով և այդ շրջանակներում ուսուցչին ընձեռվող հնարավորությունների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
364c7a932e9c3a47958096c0079f46616116d88289f5618d24bcaa9320784bdd
2025-12-12 00:18:39 Լսիր
Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ընտրանին Եվրոբասկետում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է պայքարը Եվրոբասկետի նախընտրական փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի բասկետբոլի ազգային թիմերի պատասխանատու, «Ա լիգա»-ի նախագահ Արա Պողոսյանին: Վերջինիս հետ խոսել ենք ազգային հավաքականի` Բուլղարիայի և Նորվեգիայի դեմ խաղերի, երիտասարդ բասկետբոլիստների ներուժի, հավաքականի մարզչական շտաբից ու «Ա լիգա»-ի ընթացիկ մրցաշրջանի մասին:

Տեխնիկական մանրամասներ
GUID
6e7e4d13b1ca7e90fb0fbc2efad7066d6aaba8223a10ce18bf010c34031a5c60
2025-12-11 00:22:18 Լսիր
Podcast-Հարց բժշկին. օդի աղտոտվածությունը ոչ միայն էկոլոգիական, այլև առողջապահական լուրջ խնդիր է

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր Երևանում օդի աղտոտվածության թեման, որն ունի բնապահպանական և առողջապահական լուրջ ռիսկեր: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորել էր սեզոնայնությամբ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհներով՝ չբացառելով նաև շինարարության ազդեցությունը։ Ավինյանը նաև շեշտել էր, որ օդի աղտոտմանը նպաստում են նաև քաղաքացիների կողմից իրենց բակերում չոր տերևները և աղբը վառելը։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի հետ անդրադարձել ենք Երևանի օդի աղտոտվածության ազդեցությանը մարդկանց առողջության վրա։ Խոսել ենք նաև հանրային առողջապահական ոլորտում առկա մարտահրավերներից, մասնագետների պահանջարկից, համաճարակային վտանգներից, ինչպես նաև երեխ

Տեխնիկական մանրամասներ
GUID
8e3e32911e15266a512313d9a8e1e484d714006dbf652b821acb8dae08b6e0e3
2025-12-08 00:15:01 Լսիր
Podcast-Հարց բժշկին. ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, ժամանակակից բուժման մեթոդները թույլ են տալիս ապրել լիարժեք կյանքով

Դեկտեմբերի մեկը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, խթանել համերաշխությունը և ուշադրություն դարձնել հիվանդության կանխարգելման, բուժման ու խնամքի կարևորությանը։ Օրվա շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ-վարակաբան, վարակիչ հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Արմեն Օհանյանի հետ զրուցել ենք Հայաստանում և աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրական պատկերի, առկա խնդիրների ու ժամանակակից բուժման հնարավորությունների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
9be28ea0126d00800e69d240187a9a72817a1621df832c8621e7e703ef4883c9
2025-12-01 00:12:57 Լսիր
Podcast. Հայաստանը վիզաների ազատականացմանը հնարավորինս շուտ հասնելու համար գործադրում է ամեն ջանք. գործընթացի մանրամասները

Հայաստանի կառավարությունը ներդնում է ամեն ջանք՝ հնարավորինս շուտ հասնելու վիզաների ազատականացմանը: Հայաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր դրույթների իրագործումից, բոլոր աշխատանքների իրականացումից հետո այս հարցով վերջնական որոշումը կկայացնի ԵՄ խորհուրդը: «Արմենպրես»–ի փոդքասթի տաղավարում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է, թե Հայաստանն ինչ անելիքներ ունի, այլ երկրների փորձն ինչ է հուշում, վիզաների ազատականացումից հետո ՀՀ քաղաքացիները քանի օր կկարողանան գտնվել եվրոպական երկրներում, ինչ իրավունքներ ու պարտականություններ կունենան, ինչ հնարավոր ռիսկեր կարող են ի հայտ գալ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
322c2e6bc86b9038e5af56f8cf5e06d71f728aae52b2bcf5d14bfa6865a73104
2025-11-28 00:33:58 Լսիր
Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի ելույթների ամփոփում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում` զբաղեցնելով իր խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ խոսել ենք հավաքականի ելույթներից, Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունից, Եղիշե Մելիքյանի` հավաքականում կատարած աշխատանքից, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական ընտրանու տապալված ելույթներից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
c7fd55afb12f06500f937160a8308f86baec29e933e22dd84a00e8750e8bd38a
2025-11-20 00:15:45 Լսիր
Podcast-Հարց բժշկին. հակաբիոտիկների սխալ օգտագործումը դառնում է լուրջ վտանգ առողջապահության համակարգի համար

Նոյեմբերի 18-ին նշվում է հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը: Վերջին տարիներին հակաբիոտիկների մասսայական և ոչ ճիշտ օգտագործումը ամբողջ աշխարհում առաջացրել է լուրջ խնդիր. հանրության մոտ ձևավորվել է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը նպատակ ունի բարձրացնել հանրության գիտելիքները, կանխել հակաբիոտիկների սխալ և առանց բժշկի ցուցման օգտագործումը և պայքարել հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանի հետ զրուցել ենք առողջությունը պաշտպանելու և հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման ռիսկերի մասին:

Տեխնիկական մանրամասներ
GUID
32645603fe4986324f26e22ae89c41cc4519a12fe74c78c2b3d1b3e44d2f3e50
2025-11-17 00:11:40 Լսիր

Ավելին Armenpress State News Agency-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: