Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 16 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Ինչ ծառայություններ կընդգրկի առողջության համապարփակ ապահովագրությունը. նախարարը՝ ծրագրերի մասին
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու կառավարության հանձնառությունը չի փոխվել, ծրագիրը մեկնարկելու է: Փաթեթում ներառվելու են անհրաժեշտ ծառայությունները, այդ թվում՝ վիրահատություններ: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-23 | 00:19:43 | Լսիր |
|
Վճարված հարկերը վերադարձվում են քաղաքացիներին՝ այս կամ այն ծառայության տեսքով. ՀՀ ֆինանսների նախարար
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկերն ավելացնելու նպատակ չունի, այն պետք է կառավարությանը թույլ տա տեղեկատվություն հավաքել և ավելի ճիշտ ձևով իրականացնել հարկային, ինչպես նաև սոցիալական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հավաքագրվող հարկերին, ապա կառավարությունից վստահեցնում են, որ դրանք կամ սոցիալական ծառայության, կամ ենթակառուցվածքների զարգացման, կամ անվտանգային համակարգերի լավարկման տեսքով վերադարձնում են քաղաքացիներին: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-21 | 00:28:31 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. երբ և ինչ գանգատների պարագայում դիմել գաստրոէնտերոլոգին
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս Մարի Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ գանգատներով են հիմնականում քաղաքացիները դիմում գաստրոէնտերոլոգին։ Նա նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Մարի Գրիգորյանը նշել է, որ մասնագետը բուժառուների մոտ առավել հաճախ հանդիպող գանգատները, որոնցով դիմում են, հիմնականում ստամոքսի ցավն է, աղեփքությունը, սրտխառնոցը, փսխումները, վքնածությունը, աղիների անկանոն աշխատանքը, որը կարող է արտահայտվել փորլուծությամբ և փորկապությամբ: «Սակայն ցանկանում եմ նշել, որ այս մարսողական ախտանշանները կարող են դիտվել միաժամանակ տարբեր հիվանդությունների դեպքում, և ասել, թե այս կամ այն մարսողական գանգատը կամ ախտանիշը հատուկ է որ Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-21 | 00:09:43 | Լսիր |
|
Տիեզերական ոլորտից մինչև ռազմարդյունաբերություն. ըստ ԲՏԱ նախարարի՝ հիմնական ներդրողը հարկ վճարողն է
Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքները շուտով պրակտիկ դաշտում տեսանելի կլինեն: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նախարարությանն այս տարի հատկացված աննախադեպ բյուջեին, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար հիմնական ներդրողներին, «Արմսաթ-1» արբանյակին, Stralink–ին ու այլ թեմաների: Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-19 | 00:42:38 | Լսիր |
|
Podcast-Sport. Հայաստանի հավաքականի ըմբիշների գրանցած արդյունքները Եվրոպայի ավարտված առաջնությունում
Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում` ընդհանուր առմամբ նվաճելով 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Շուշանիկ Հակոբյանի հետ խոսել ենք մարզիկների ելույթներից, նվաճած մեդալներից ու առաջնության մրցավարների աշխատանքից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-17 | 00:13:12 | Լսիր |
|
Podcast-Sport. Առաջիկա օրերին հայ ծանրորդները կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն օրեր անց կսկսեն ելույթները Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք կանանց հավաքականի երիտասարդացող կազմի, տղամարդկանց թիմի տարբեր քաշային կարգերում հանդես եկող ծանրորդների հնարավորությունների մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-10 | 00:11:19 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. ինչպես պահպանել ձայնը. խորհուրդ մասնագետից
Ապրիլի 16-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ձայնի միջազգային օր: Ձայնը բոլորի կյանքում ամենակարևոր և անբաժան մասն է: Բոլորն էլ կփաստեն, որ առանց ձայնի կյանքը չէր լինի լիարժեք և գեղեցիկ, սակայն շատերը նույնիսկ չեն էլ մտածում, որ ձայնը նույնպես պետք է պահպանել, հետևել և անհրաժեշտության դեպքում միանշանակ դիմել մասնագետի, որպեսզի այն նույնպես լինի առողջ և ծառայի մեզ ամբողջ կյանքի ընթացքում, չէ որ հենց ձայնն է տալիս մեզ միմյանց հետ շփվելու հնարավորություն: Մեր կյանքում ձայնի դերի կարևորության և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք քիթ-կոկորդ ականջաբան, ֆոնիատր Էլյա Մուրադյանի հետ: Մասնագետը նշեց՝ Ձայնի միջազգային օրվա նպատակն է մասնագետ բժիշկների, ինչպես նաև երկրագնդի վրա ապրող բոլոր մարդկանց ուշադրությունը գրավել մարդկայ Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-07 | 00:08:19 | Լսիր |
|
Podcast-Sport. Հայաստանի հակադոպինգային կազմակերպության գործունեությունը
Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը տարիների ընթացքում խորացնում է համագործակցությունը միջազգային կառույցների հետ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի հակադոպինգային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մոսինյանի հետ խոսել ենք կառույցի գործունեության, հայկական սպորտում խթանիչ միջոցների դեմ պայքարի, մարզիկների «սպորտային կրթվածության» մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-04-03 | 00:17:50 | Լսիր |
|
Podcast.«Ինժեներական քաղաք». նոր հնարավորություններ ՏՏ ոլորտի համար
Նոր նշաձող ու հնարավորություններ՝ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի ներկայացուցիչների համար. «Ինժեներական քաղաք» (ԻՔ) նախաձեռնությունը գալիս է վերականգնելու Հայաստանում դեռ խորհրդային տարիներից մեծ զարգացում և համբավ ունեցող ինժեներական համայնքը՝ բերելով նոր մոտեցումներ և հնարավորություններ ոլորտի համար: «Ինժեներական քաղաք»-ի հնարավորությունների, նպատակների, գործունեության ուղղությունների և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարինա Մինասյանի հետ: Նա նշեց՝ «Ինժեներական քաղաք»-ը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-28 | 00:10:55 | Լսիր |
|
Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ձախողած խաղերի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ տապալեց Ազգերի լիգայի Վրաստանի դեմ անցումային երկու խաղերը` ընդհանուր առմամբ զիջելով մրցակցին 9:1 հաշվով:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Ռոբերտ Արզումանյանին, որի հետ խոսել ենք հավաքականի անհաջող խաղերից, հավաքականում առկա մթնոլորտից, հայկական ֆուտբոլի ներկա վիճակից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-03-27 | 00:14:29 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: