Պոդքասթի մանրամասները

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

Նկարագրություն

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 3 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Podcast. ԱՄՆ-ից ժամանած փորձագետները փորձով են կիսվել Հայաստանի ինժեներների հետ

«EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով՝ ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փորձառու ինժեներներ, ավագ խորհրդատուներ Քեն Զերունյանսը և Ռամեշ Լակշմիպատին իրենց փորձն են կիսել Հայաստանի ինժեներների հետ: «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում «EngineerX»-ի ինժեներական թեմի ղեկավար Էրիկ Կասսաբյանը նշեց, որ ընկերության նպատակը Հայաստանում ինժեներիայի ոլորտն առավելագույնս զարգացնելն ու արտասահմանյան շուկաները հայ ինժեներների համար ավելի հասանելի դարձնելն է։

Տեխնիկական մանրամասներ
GUID
68533e5907f301fe4eae1595eb92c90afd921786fb9abf03ac52d81d36352d3c
2026-06-17 00:16:18 Լսիր
Podcast-Հարց բժշկին. մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք կյանք. ինչ է պետք իմանալ արյան դոնորության մասին

Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով արյան դոնորության կարևորությունն ու դրա անփոխարինելի դերը հազարավոր մարդկանց կյանքերի փրկության գործում։ Թեև այդ օրը տարբեր երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ և միջոցառումներ, մասնագետները հիշեցնում են՝ արյան կարիքը միշտ կա և դոնոր դառնալու անհրաժեշտությունը չի սահմանափակվում միայն մեկ օրով։

Տեխնիկական մանրամասներ
GUID
6c16cdda6c7e680820279880cad01c80eb52276103c3184f5a3e36f70429afc2
2026-06-15 00:10:01 Լսիր
Podcast-Sport. Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է երեք երկրում` ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային ռադիոյի երկրորդ ալիքի սպորտային թղթակից Գևորգ Մալաքյանին, որի հետ խոսել ենք հյուրընկալող երկրներից, խմբերի ֆավորիտներից, չեմպիոնության հիմնական հավակնորդների, թիմերի ներուժից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
53f93659ebd12c90572cf680cf6452e8172e36d079a1f27467a2c32748081ac2
2026-06-11 00:16:46 Լսիր
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոնը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի հաղթողն «Արարատ-Արմենիա»-ն է, որը երկրի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճեց 6 տարվա ընդմիջումից հետո։«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Արարատ-Արմենիա»-ի մեդիա բաժնի ղեկավար Գևորգ Ղազարյանին, որի հետ խոսել ենք անցած մրցաշրջանից, ակումբի ենթակառուցվածքներից, ակադեմիայի աշխատանքից

Տեխնիկական մանրամասներ
GUID
fbcb70291a49df181235934536231b591ffc1138be9d90ea8af2b60bafdc989f
2026-06-04 00:15:28 Լսիր
Podcast. Երեխայի լավագույն շահն ու խնամատարության զարգացումը՝ պետության քաղաքականության առանցքում

Երեխաների հիմնահարցերի ոլորտում պետական քաղաքականության առանցքում երեխայի լավագույն շահն ու ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ պետության ամբողջական հոգածության ներքո են գտնվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվում է շուրջօրյա 4 հիմնական կազմակերպություններում։ «Երեխաների հետ տարվող աշխատանքներում առանձնակի շեշտադրում ունի մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, որովհետև համապատասխան տարիքային շեմը հատելիս՝ արդեն կարևորագույն դեր ունի մասնագիտական կողմնորոշումը, նրանց մասնագիտության ընտրելու հետ կապված հարցերը։ Կազմակերպություններում խնամվող

Տեխնիկական մանրամասներ
GUID
108d12788bf5ef2dcec293212916090b720b8cd3f2f0c4e12133414f87308042
2026-06-01 00:22:48 Լսիր
Podcast-Հարց բժշկին. արևահարությունից մինչև աղիքային վարակներ․ մանկաբույժը ներկայացրել է ամռան ընթացքում երեխաների համար հիմնական ռիսկերը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը կարևոր առիթ է հիշեցնելու, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջ ու անվտանգ մանկությունն ապահովելուց։ Ամառային ամիսներին, երբ երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում բացօթյա միջավայրում, մեծանում են արևահարությունների, ջրազրկման, աղիքային վարակների, ալերգիկ ռեակցիաների և տարբեր վնասվածքների ռիսկերը։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական ծառայության մանկաբույժ-նեոնատոլոգ Գոհար Մարգարյանի հետ զրուցել ենք ծնողներին հուզող կարևոր հարցերի պատասխանների՝ ամառային շրջանում երեխաների առողջության պահպանման մասին։ Մասնագետը նշեց, որ ամռանը երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրներից են արևահարությունները, որոնք կարող են ուղեկցվե

Տեխնիկական մանրամասներ
GUID
b22b8bb1183d7935428ad08e9d479da4f14cf5ffd29ca04b61bd4e5744b4200e
2026-06-01 00:13:32 Լսիր
Podcast-Sport. «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի առաջին տիտղոսային նվաճումը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբի չեմպիոնն այս մրցաշրջանում իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում տոնած «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն է:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանին, որի հետ զրուցել ենք ակումբի առաջին տիտղոսային նվաճման, թիմի ակադեմիայի ներուժի, կանանց ֆուտբոլի զարգացմանն ուղղված քայլերից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
bc33b23a25d160c3ce53e9f20f530d6729b6e2d215789c691bbfe05970e61e37
2026-05-27 00:16:47 Լսիր
Podcast. Հաշմանդամություն ունեցող անձանց պետական ծրագրերի բյուջեն վերջին 5 տարիներին եռապատկվել է

Վերջին տարիներին Հայաստանում էապես ընդլայնվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը՝ ինչպես ֆինանսավորման ծավալների, այնպես էլ մատուցվող ծառայությունների շրջանակի առումով։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրերի համար հատկացվող պետական ֆինանսավորման ծավալը 2020 թվականի համեմատ 2025-2026 թվականներին աճել է երեք անգամ։ Ըստ այդմ՝ ավելացել է նաև շահառուների թիվը, ընդլայնվել մատուցվող ծառայությունների շրջանակը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
8cc2b12a67ddb5a5fe6bcf128526e56b6f8cd0cb60cb260c47b025ac419aab73
2026-05-27 00:20:55 Լսիր
Podcast․ Կանանց չվճարվող աշխատանքի ցուցանիշը դեռևս անհամեմատ բարձր է, իսկ զբաղվածության մակարդակը՝ ցածր

Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 ռազմավարությամբ սահմանվել է 6 հիմնական գերակայություն՝ միտված գենդերային հավասարության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու առկա խնդիրների հասցեագրմանը։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանը մանրամասնեց, որ առաջին ուղղությունը վերաբերում է որոշումների կայացման գործընթացում կանանց առաջխաղացմանը։ Երկրորդ կարևոր առաջնահերթությունն աշխատաշուկայում առկա գենդերային խզվածքի հաղթահարումն է, քանի որ Հայաստանում կանանց զբաղվածության մակարդակը դեռևս զիջում է տղամարդկանց ցուցանիշներին։ Ռազմավարության հաջորդ բաղադրիչը կրթության և գիտության ոլորտում գենդերային հավասարության հաստատումն է, մասնավորապես՝ բ

Տեխնիկական մանրամասներ
GUID
af9ed6b8dd164ba96bedb77b3c2faa503f77528b66f89ba9264c68985bf14d85
2026-05-20 00:16:04 Լսիր
Podcast. Տարեցների համար խնամքի ծառայությունները դառնում են ավելի մոտ և հասանելի

Հայաստանում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների պահանջվածության աճին զուգահեռ՝ պետության կողմից ներդրվում և զարգացվում են դրանց համայնքային մոդելներ։ «Արմենպրես Podcast»-ի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը նշել է, որ ժողովրդագրական ծերացումը դարձել է սոցիալական քաղաքականության կարևորագույն մարտահրավերներից մեկը։ Նրա խոսքով՝ անցած տարի Հայաստանում տարեցների թիվը կազմել է երկրի բնակչության ավելի քան 17 տոկոսը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
83d367be272dc520f5c0b649c4b834d1599489ce1dd74360d25271ec7a0df054
2026-05-13 00:13:50 Լսիր

Ավելին Armenpress State News Agency-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: