Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 12 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Podcast-Գիտության շաբաթ. Դեղագործական արդյունաբերությունը Հայաստանում հնարավոր է. դեղահումքի արտադրության փորձն արդեն իսկ կա
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի խոշորագույն ենթակառույցն է` բաղկացած երեք գիտական ինստիտուտներից։ Կենտրոնն արձանագրում է երիտասարդ մասնագետների հոսք, ունի սարքավորումներ, որոնք բացառիկ են Հայաստանի համար, ինչպես նաև իրականացնում է դեղահումքի արտադրություն զրոյից։ Այդուհանդերձ, առայժմ կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը և Կենտրոնի երիտասարդների խորհրդի նախագահ Արփինե Հարությունյանը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-08 | 00:25:29 | Լսիր |
|
Podcast. Վաշինգտոնյան համաձայնագրերի տնտեսական բաղադրիչը մաս 2
Փոդքասթ . ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ Վաշինգտոնյան համաձայնագրերի տնտեսական բաղադրիչը մաս 2 Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-03 | 00:30:40 | Լսիր |
|
Podcast-Գիտության շաբաթ. Խաղի միջոցով ուսուցումը` կրթական գործունեության արդյունավետ եղանակ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու LEGO-ի ստեղծած ուսումնական խաղային հավաքածուները հաջողությամբ կիրառվում են նաև Հայաստանում։ Մասնագետները կարծում են, որ կրթության ոլորտը ամբողջ աշխարհում որակական փոփոխությունների է ենթարկվում, ու առանցքում խաղի միջոցով ուսուցումն է, երբ երեխան ոչ թե ուղղակի պասիվ կրթվում է, այլև ինքն է մասնակցում իր իսկ ուսուցմանը։ Խաղի միջոցով ուսուցումը շատ ավելի արդյունավետ է։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես» -ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրն է Lego Education կրթական ծրագրի Հայաստանի ներկայացուցիչ CET ընկերության տնօրեն Ռիմա Եղիազարյանը: Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-01 | 00:19:32 | Լսիր |
|
Podcast-Գիտության շաբաթ. Լիարժեք քվանտային համակարգչի ստեղծումը սարերի հետևում չէ. ֆիզիկոս
Քվանտային օպտիկան առանցքային դեր է խաղում քվանտային տեխնոլոգիաների ոլորտում։ Պատմականորեն, հենց օպտիկական երևույթների ուսումնասիրությունը մեկ դար առաջ բերեց քվանտային մեխանիկայի հայտնաբերմանը, իսկ մինչև այսօր անցկացվող ճշգրիտ գիտափորձերի զգալի մասը օպտիկական են։ Իհարկե, քվանտային մեխանիկան ոչ միայն լույսի մասնիկներն են` ֆոտոնները, բայց, կիրառական առումով, օպտիկական լուծումներն այս պահին նույնպես հեռանկարային են, օրինակ, լիարժեք քվանտային համակարգիչ ստեղծելու հարցում։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային օպտիկայի խմբի ղեկավար Միքայել Խանբեկյանը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-25 | 00:25:50 | Լսիր |
|
Podcast. «Վաշինգտոնյան համաձայնագրերի տնտեսական բաղադրիչը»
Փոդքասթ․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ «Վաշինգտոնյան համաձայնագրերի տնտեսական բաղադրիչը» Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-22 | 00:32:43 | Լսիր |
|
Podcast. Գիտությունն ու տեխնոլոգիաները քաղաքական գործոն են ու պետական անվտանգության հենքը.Հայկ Սարգսյան
Այս տարի աշխարհը նշում է քվանտային մեխանիկայի ձևակերպման 100-ամյակը։ Առանց չափազանցության, քվանտային մեխանիկան մարդկային գիտական մտքի բարձրակետն է։ Առանց ֆիզիկայի այս ուղղության գոյություն չէր ունենա ժամանակակից ամբողջ տեխնոլոգիական աշխարհը։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Քվանտային մեխանիկայի պրակտիկ կիրառման մասին խոսել ենք ֆիզիկոս Հայկ Սարգսյանի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-18 | 00:27:52 | Լսիր |
|
Podcast․ Փակ դռներից ներս
Փոդքասթ․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբՀարկային արտոնությունների (ան)արդյունավետությունը Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-13 | 00:36:08 | Լսիր |
|
Podcast-Գիտության շաբաթ. Արտաշատի պեղումները լուրջ արդյունքներ են տվել. Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ծրագրերը
Ինչո՞վ են տարբերվում հնագիտությունն ու հնէաբանությունը։ Ինչպե՞ս է հնագիտությունը դարձել ճշգրիտ գիտություն ու ինչ նոր տեխնոլոգիաներ են կիրառվում այս ոլորտում։ Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ են գործում Հայաստանում հնագիտական նյութի պաշտպանության համար։ Հայաստանը հնագիտական առումով բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև մեր երկրի ցանկացած հատվածում կարելի է հայտնաբերել մշակութային շերտեր։ Այնպես որ, հնագետներն առանց աշխատանքի չեն մնում։ Իսկ դիլետանտիզմից գիտությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է գիտության հանրահռչակում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-11 | 00:28:30 | Լսիր |
|
Podcast-Գիտության շաբաթ. Ողջ աշխարհը ձգտում է հասնել ընդհանուր արհեստական բանականությանը
Արհեստական բանականության գործիքները վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ փոխել են թե բիզնեսը, ու թե սովորական մարդկանց կյանքը։ Դրանք ահռելի ազդեցություն են թողել կրթության, գիտության, առողջապահության, տեխնոլոգիական ու այլ ոլորտների վրա։ Ընկերությունները շարունակում են հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել նեյրոցանցային տեխնոլոգիաների անդադար զարգացման ուղղությամբ։ Նպատակը այսպես կոչված ընդհանուր արհեստական բանականությունն է (Artificial General Intelligence), որը կարող է մարդկային ինտելեկտի նման հասկանալ, սովորել ու կիրառել իր գիտելիքները խնդիրների լուծման լայն սպեկտրում։ Այս պահին ԸԱԲ-ն դեռ հիպոթետիկ տեխնոլոգիա է, ու չկա համոզվածություն դրա իրագործման հնարավոր լինելու հետ կապված։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտությա Տեխնիկական մանրամասներ
|
2025-08-04 | 00:27:08 | Լսիր |
|
Podcast. Գեղարվեստական տպագրության 5-րդ բիենալեն՝ ոլորտի զարգացման լավագույն հարթակ. այն կմեկնարկի սեպտեմբերին
«ՀայրԱրտ» կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ին Երևանում կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային բիենալե»-ն, որի շրջանակում կկազմակերպվեն ցուցադրություններ, վարպետության դասեր, համաժողովներ և այլ ուշագրավ նախաձեռնություններ։Բիենալեն տեսակով, բովանդակությամբ և հետապնդող խնդիրներով բացառիկ է ողջ տարածաշրջանում: Հիմնական նպատակներն են գեղարվեստական տպագրության ոլորտում ներկա զարգացումների, միտումների ուսումնասիրությունը, դասական՝ այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաներն ու արդի գաղափարները համադրելու միջոցների դիտարկումը, արվեստի այլ բնագավառների հետ հնարավոր փոխհարաբերման ներուժի բացահայտումը, տեղական մշակութային դաշտում կերպարվեստի այս շառավղի նկատմամբ հետաքրքրության մեծացումը: Այդ նկատառումներից ելնելով՝ բիենալեի կազմկոմիտեն զերծ է մնում թեմատիկ, տեխնիկական, չափային սահմանափակու Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-30 | 00:27:33 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: