Պոդքասթի մանրամասները

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

Նկարագրություն

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 8 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Podcast-Sport. Վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահն ու մարզաձևի զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի. այդ պաշտոնում է ընտրվել ֆեդերացիայի երկարամյա գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Կարեն Ասմարյանին` նրա հետ խոսելով մարզաձևի զարգացման հեռանկարներից, վոլեյբոլում խնդիր հանդիսացող ենթակառուցվածքներից:«Մեր ծրագրերը բազմազան են, բայց մեր հիմնական ծրագիրը մարզաձևի մասսայականացումն է: Սակայն դրա հետ մեկտեղ նաև խնդիրներ ունենք, մասնավորապես մարզակառույցների հետ կապված»,-ասաց Ասմարյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
a483d632f98c4e54fa9e29a143141418578126fc8a8fef22e3afe7a0fa87e993
2026-01-22 00:14:27 Լսիր
Podcast. մշակութային միջոցառումներ, օրենսդրական բարեփոխումներ, թատրոնի բացում. ԿԳՄՍ փոխնախարարը՝ 2025-ի նվաճումների և 2026-ի անելիքների մասին

2025 թվականը Հայաստանի համար հարուստ էր բազմաթիվ ու բազմաբովանդակ մշակութային իրադարձություններով՝միջազգային փառատոններ, մրցույթներ, սպասված առաջնախաղեր ու շքեղ համերգային ծրագրեր։Այս իրադարձություններից շատերը տեղի ունեցան պետական աջակցությամբ և օրենսդրական բարեփոխումների արդյունքում։ Ոլորտում կատարված աշխատանքի և անելիքների մասին «Արմենպրես» -ի թղթակիցը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ, որը վստահեցնում է՝ 2026-ը ևս լի էլինելու ուշագրավ միջոցառումներով։

Տեխնիկական մանրամասներ
GUID
1b66350a2aa6567f478dda61b9a40a62b48999f7dfa2807886df23a4e31cf9a6
2026-01-21 00:37:52 Լսիր
Podcast-Հարց բժշկին. արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում․ հնարավորություններ, միֆեր և իրականություն

Վերջին տարիներին բժշկության, գիտության և տեխնոլոգիաների համընթաց զարգացումը տվել է իր դրական արդյունքները նաև վերարտադրողական բժշկության ոլորտում, և այսօր շատ կանայք դիմում են արտամարմնային բեղմնավորման, որը հրաշալի հնարավորություն է մայրանալու և լիարժեք ընտանիք ունենալու համար։ Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանի հետ: Անդրադառնալով վերջին տարիների ձեռքբերումներին՝ բժշկուհին նշում է, որ վերարտադրողական առողջությունը Հայաստանում, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորումը որպես վերարտադրողական տեխնոլոգիա, զգալի առաջընթաց է ապրել։ Ըստ նրա՝ աճը նկատելի է ոչ միայն գիտական և տեխնիկական հագեցվածության, նորարարական մեթոդների կիրառման տեսանկյունից, այլև հասանելիության առումով։ Պետպատվերի ծրա

Տեխնիկական մանրամասներ
GUID
aac4cb077e489748500ae5972d957e7c1e0a19717a61af058ab30b4790e6aaf5
2026-01-19 00:15:22 Լսիր
Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու մարզաձևի զարգացման հեռանկարները

Հայաստանի ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցելը պատմական նվաճում է ազգային ընտրանու համար: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի սպորտային տնօրեն Խորեն Զարգարյանին, որի հետ խոսել են ազգային թիմի՝ Եվրոպայի առաջնության մասնակցությունից, թիմի անցած ճանապարհից, մարզաձևի զարգացման հեռանկարներից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
5c1dd304781c85f06a80ff35cf28c5f6cf6037c7bcb72a0a585b243d998421c2
2026-01-15 00:13:23 Լսիր
Podcats. Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը կշարունակի հետաքրքիր ծրագրերով բացահայտել առանձնահատկություններով սաների տաղանդը

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը տարիներ շարունակ արվեստի և արհեստի ոլորտում անվճար գեղարվեստական կրթություն է ապահովում հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար՝ նրանց հնարավորություն տալով բացահայտել սեփական տաղանդը, հավատալ ուժերին ու հեշտությամբ ինտեգրվել հասարակության մեջ։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ»-ի շրջանակում կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը պատմել է իրենց գործունեության, 2025-ին կատարած աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
d22ffaff972303429a9234fb119fee3810b83599310a024d42a7b8cd23766738
2026-01-14 00:17:25 Լսիր
Podcast.Ադրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարար

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց Հարավային Կովկասում, և դա տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքներում․ այդ խաղաղությունը ՀՀ-ին հնարավորություն է տալիս առավել ակտիվ ներգրավվել տարբեր գործընթացներում և առաջ մղել սեփական օրակարգը։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն՝ ամփոփելով հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ 2025 թվականին միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում Հայաստանի գրանցած հաջողությունները, առկա մարտահրավերները։ Փոխնախարարը ներկայացրեց նաև ընթացիկ տարում սպասվող իրադարձու

Տեխնիկական մանրամասներ
GUID
08329adb72807fa11d62f73e4ac8cb31df44152291cf20a979c9753e59e54ec9
2026-01-13 00:22:05 Լսիր
Podcast-Հարց բժշկին. ամանորյա սննդակարգի ռիսկերը և անվտանգ սնվելու պարզ կանոնները

Մի քանի օրից Նոր տարին է, իսկ տոնական այս շրջանը, ինչպես ընդունված է, ուղեկցվում է բազմազան ուտեստների, նախուտեստների, ալկոհոլային և գազավորված ըմպելիքների օգտագործմամբ: Շատ հաճախ այդ ամենը օգտագործվում է միաժամանակ, ինչն էլ զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծում օրգանիզմի, մասնավորապես՝ մարսողական համակարգի համար։ Տոնական օրերի խառը սննդակարգը, երկար և ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքը, ալկոհոլի ու գազավորված ըմպելիքների չարաշահումը կարող են առողջական լուրջ ռիսկեր առաջացնել։ Առողջության վրա ամանորյա սննդակարգի ազդեցության մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, դասախոս Գոհար Սարոյանի հետ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
3ebe6ef81c0f6094e04d1ffa341c5996f275e8c65e7e9d9dbffe7e908f4764d5
2025-12-29 00:11:13 Լսիր
Podcast.Եթե տարածաշրջանային գործընթացները լինեն փոխըմբռնելի, ապա կայուն միջավայրն ավելի կամրապնդվի, իսկ խաղաղության չափաբաժին ավելի կմեծանա․ Արմեն Պետրոսյան

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտնի փաստաթղթերի ստորագրումից հետո Հարավային Կովկասում բովանդակային առումով նոր իրավիճակ է, ինչի շնորհիվ միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ավելի կանխատեսելի են դառնում գործընթացները։ Մի կողմից Միացյալ Նահանգների դերակատարումը, մյուս կողմից խաղաղության ամրապնդմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քայլերը, ինչպես նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները որոշակի հստակեցում են մտցնում իրավիճակում։ «Արմենպրես» -ի ՝ «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի ավագ խորհրդական, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Published by Armenpress , original at https://armenpress.am/hy/article/1238556 Published by Armenpress , original at https://armenpress.am/hy/article/1238556

Տեխնիկական մանրամասներ
GUID
af7e09f8b3ee502eb15d17bc8d9f7dfefb999de187f2941c856afa53d6fd118c
2025-12-29 00:23:54 Լսիր
Podcast. Եվրոպական կառույցների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն․ միջազգայնագետ

Եվրոպական կառույցների հետ Հայաստանի ներդաշնակ համագործակցության ձգտումը տեղավորվում է հավասարակշռված և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու տրամաբանության մեջ, հետևաբար ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու համագործակցության ռազմավարական օրակարգի ստորագրումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ կարծիքը հայտնեց միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և այդ ուղղությամբ անցնող տարվա ընթացքում արձանագրված կարևոր իրադարձություններին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
be0947f6e4c9f192552121f1efa613cf691c1645e1d9ec51e5d44184d14718a7
2025-12-26 00:18:24 Լսիր
Podcast-Sport. «Նոա»-ի պատմական նվաճումն ու ակումբի ապագայի տեսլականը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Նոա»-ն պատմական արդյունքի հասավ 2025 թվականին` դառնալով հայկական առաջին ակումբը, որը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանին, որի հետ խոսել ենք ակումբի վերջին նվաճումից, «Նոա»-ի ակադեմիայից ու թիմի մարզադաշտի կառուցման նածագծից: «Առհասարակ յուրաքանչյուր մրցաշրջանում մեր նպատակը մեկ քայլ առաջ գնալն է կամ, երբ ստացվի, մի քանի քայլ առաջ գնալն է: Իհարկե, ՈՒԵՖԱ-ի մրցաշարի լիգայի փուլի համար որակավորվելն արդեն իսկ առաջընթաց է»,-ասաց Օհանյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
338ff7122828bf445f23e849783d15d49d5d89c7aefa673b61d6ee8ef20029a4
2025-12-26 00:13:29 Լսիր

Ավելին Armenpress State News Agency-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: