Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 20 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Podcast-Հարց բժշկին. արդյունավետ բուժման հիմնական սկզբունքներից մեկը բուժառուների հետ առողջ հարաբերություններ ձևավորելն է
Բուժառուների հետ առողջ հարաբերություններ ձևավորելը արդյունավետ բուժման հիմնական սկզբունքներից է: Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ նշելով, որ ցանկացած բժիշկ ի սկզբանե պետք է կառուցի առողջ փոխհարաբերություններ, որը հիմք կդառնա հետագայում վստահության ձևավորման համար, ինչն էլ իր հերթին կբերի բուժման արդյունավետության բարձրացման: Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-13 | 00:22:47 | Լսիր |
|
Podcast- ՍոցUp. ժողովրդագրական նոր ռազմավարությամբ ակնկալվում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը բարձրացնել 27 տոկոսով
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված ծրագրերի ու միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ 260 հազարով ավելի բնակչություն, քան կարող էր լինել առանց այդ։ Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-27 | 00:12:57 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. Սթրեսը, դեպրեսիան, նիկոտինի և կոֆեինի չարաշահումը, գերհյուծվածությունն ու անքնությունը կարող են հանգեցնել տագնապային գրոհի
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, ինչպես նաև քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ: Այս բաժանմունքում կազմակերպում և իրականացնում են բուժառուների անհետաձգելի և օպերատիվ հետազոտություն, հիվանդության սուր շրջանում իրականցնում են անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, ինչպես նաև խորհրդակցություն՝ կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, ովքեր համատեղ որոշում են բուժառուի հետագա բուժման ընթացքը: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ուղղվածության, գործունեության, կարևորության, բաժամունքում առաջարկվող ծառայությունների և մի քանի հիվանդությունների ախտանշանների ռիսկի գործոնների և կանխարգելման քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-09 | 00:06:59 | Լսիր |
|
Podcast-Sport. Կանանց բռնցքամարտի անցնող մրցաշրջանն ու առկա խնդիրները
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի համար անցնող տարին առանձնացավ երկու բրոնզե մեդալով: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Անի Հովսեփյանի և Անուշ Գրիգորյանի հետ խոսել ենք անցնող մրցաշրջանից, կանանց բռնցքամարտում առկա խնդիրներից, ապագայի տեսլականից: Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-06 | 00:16:07 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. Ծխելը, խմելը և վատ սննդի ընդունումն ավելացնում են արյան խոլեստերինի քանակը, որն էլ բերում է անոթային աթերոսկլերոզ հիվանդության
Պերիֆերիկ (ծայրամասային) զարկերակներ են համարվում մեր օրգանիզմի բոլոր զարկերակները՝ բացառությամբ սրտի կորոնար անոթների: Ամենահաճախը հանդիպում են ստորին վերջույթների զարկերակների ախտահարումները: Պերիֆերիկ զարկերակային հիվանդությունը սովորաբար զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման նշան է (աթերոսկլերոզ): Աթերոսկլերոզը հանգեցնում է զարկերակների նեղացմանը, ինչը կարող է նվազեցնել արյան հոսքը դեպի ոտքեր, երբեմն նաև ձեռքեր: Պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոզ հիվանդության ախտանշանների, ռիսկի գործոնների և կանխարգելման քայլերի մասին «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ռուսլան Պալոյանի հետ: Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-02 | 00:10:46 | Լսիր |
|
Podcast-Sport. Ազգային թիմի անցումային առաջիկա խաղերն ու Ազգերի լիգայի ենթախումբը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն Ազգերի լիգայի անցումային խաղերում կլինի Վրաստանի ընտրանին: «Արմենպրես» -ի Podcast-Sport- ում Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ քննարկել են Ազգերի լիգայի C4 ենթախմբում ազգային ընտրանու ելույթները, հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքը, ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու անցումային առաջիկա հանդիպումները Վրաստանի ընտրանու հետ: Տեխնիկական մանրամասներ
|
2024-11-28 | 00:17:37 | Լսիր |
|
«AI4ALL» կրթական նոր ծրագիրը մարզերում բնակվող երիտասարդներին կծանոթացնի արհեստական բանականության գործիքներին
Վերջին տարիներին գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց առաջ են գալիս նոր գիտելիքների զարգացման առաջնահերթություններ: Նոր մարտահրավերներին և տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու և մարդկանց գիտելիքները հարստացնելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) մեկնարկել է «AI4ALL» կրթական նոր նախաձեռնություն, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին արհեստական բանականության տարբեր գործիքներին ծանոթացնելը: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի հետ: Տեխնիկական մանրամասներ
|
2024-11-27 | 00:07:22 | Լսիր |
|
Podcast-ՍոցUp․ Ժողովրդագրական ռազմավարության նպատակներից է նաև արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նպատակներից է նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը: «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա տարիներին, Հայաստանի տնտեսական զարգացման մակարդակով պայմանավորված, արտագաղթը գերակշռելու է ներգաղթին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-11-27 | 00:10:20 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. հակառետրովիրուսային բուժում ստացող մարդու մոտ որոշ ժամանակ անց ՄԻԱՎ այլևս չի հայտնաբերվում և չի փոխանցվում
Ամբողջ աշխարհում 1988 թվականից ի վեր դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Տարբեր մակարդակներում տարվող աշխատանքների նպատակն է իրազեկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին, առաջ քաշել հիմնահարցերը և դրանց վերաբերյալ հասարակությանը տալ հստակ և սպառիչ պատասխաններ: «Արմենպրես» -ը «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, վարակաբան Ռիմա Այվազյանի հետ: Թեման Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) տարածվածությունն է, ռիսկի խմբերն ու առաջարկվող լուծումները: https://www.facebook.com/armenpress Տեխնիկական մանրամասներ
|
2024-11-25 | 00:17:47 | Լսիր |
|
Podcast-ՍոցUp. Ժողովրդագրական նոր ռազմավարությամբ ավագ սերնդի համար ակտիվ, առողջ և արժանապատիվ պայմանների ապահովում է նախատեսվում
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ սահմանված թիրախային ծրագրերի ու միջոցառումների շարքում նախատեսվում է նաև ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներգրավմամբ ու նրա ներուժի ավելացմամբ։ «Արմենպրես» -ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ այդ առումով առաջին հերթին պետք է ավագ սերունդը դիտարկվի որպես հասարակության ակտիվ դերակատարություն ունեցող մաս։ https://www.facebook.com/armenpress Տեխնիկական մանրամասներ
|
2024-11-22 | 00:11:52 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: