Պոդքասթի մանրամասները

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

Նկարագրություն

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 19 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Podcast. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Բուկինիստ խանութներում մեկնարկել է «Սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը

Սիրահարների տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ իրականացնում է «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը։ Արդեն ինը տարի իրականացվող նախաձեռնության մասին «Արմենպրես» փոդքասթի շրջանակում զրուցել ենք «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
ea035946b7a2ccdd859c1cccd3ad0c66b6a3075feb38b4f0f4981f6c987ecbb6
2025-02-07 00:13:02 Լսիր
Podcast-Sport. Կանանց շախմատը Հայաստանում

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունն ավարտված է, և հավաքականում այժմ ավագ սերնդի ու երիտասարդների հավասար բալանս է ձևավորվել: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանի հետ խոսել ենք կանանց ներքին առաջնության որակից, Հայաստանում կանանց շախմատից, շախմատիստների հեռանկարներից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
159ea813c4a070d61157b485b2a5b2d5b5e13ab8120317b29cacd78fb58caa86
2025-02-06 00:16:31 Լսիր
Podcast-Հարց բժշկին. էնդոսկոպիկհետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել

Էնդոսկոպիկ հետազոտական մեթոդներն օգտագործվում են ինչպես ճշգրիտ ախտորոշման, այնպես էլ տարբեր հիվանդությունների թիրախային բուժման համար։ Ժամանակակից էնդոսկոպիան հատուկ դեր է խաղում բազմաթիվ հիվանդությունների վաղ փուլերի ճանաչման գործում: Վերին էնդոսկոպիկ հետազոտությունը իրենից ներկայացնում է էտապային վիզուալիզացիայի հնարավորություն ստեղծող հետազոտություն՝ բերանի խոռոչից մինչև տասներկումատնյա աղիքի հատվածը: Երեխաների մոտ իրականացվող էնդոսկոպիկ հետազոտությունների կարևորության և ցուցումների շուրջ «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանի հետ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
a85ca64d4b9dd8d90980b54ae9a20e2493e1740fae1d23531b72784c49d69a44
2025-02-03 00:07:32 Լսիր
Podcast-Sport. Ըմբշամարտի նախորդ օլիմպիական փուլն ու առկա խնդիրները

Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները նախորդ օլիմպիական ցիկլն եզրափակեցին Փարիզի Օլիմպիական խաղերով, որտեղ հունահռոմեականները նվաճեցին երկու մեդալ, իսկ ազատ ոճայինները մնացին առանց մեդալների: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին: Վերջինիս հետ խոսել ենք օլիմպիական արդյունքներից, հավաքականների սերնդափոխությունից, առկա մրցավարական խնդիրներից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
fbe96fa3c03f80f8655754e42bd18f6c3b5038597a85f229760c9b6a3e0d313e
2025-01-30 00:11:21 Լսիր
Podcast- ՍոցUp. ԱՍՀ նախարարությունում չեն բացառում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրի ընդլայնումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չեն բացառում, որ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը։ «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում նախարարության առանձին կառուցվածքային գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ներկայում ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս գյուղերում՝ 50-ական քվոտայով, Բերքաբերում և Կիրանցում՝ 40-ական, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Գոմքում՝ 30։

Տեխնիկական մանրամասներ
GUID
c348c1b5ad30e1bd26a2d6f3fa2575472d86fff889a280113d3ad689fa1b4952
2025-01-29 00:20:41 Լսիր
Podcast-Հարց բժշկին. վթարների ժամանակ ամրակապված չլինելը կարող է առաջացնել ողնաշարի լուրջ տրավմաներ

Ժամանակի ընթացքում ողնաշարի ոչ ճիշտ խնամքի և ոչ ճիշտ ֆիզիկական ակտիվության հետևանքով վերջին տարիներին շատացել են ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունները (գրիժա). կարելի է ասել գրեթե ամեն երրորդ անձի մոտ այս խնդիրը հանդիպում է: Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Մասնագիտացված անոթային նյարդավիրաբուժական ծառայության նյարդավիրաբույժ Արտակ Բաբայանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
a822fe8e26571101b32b5a1d70521bac817fe588893fec8130edf4b6a792cdbc
2025-01-27 00:19:01 Լսիր
Podcast-Sport. Երկրպագուների կողմից ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը

Հայկական ֆուտբոլի երկրպագուների միասնական ճակատը շարունակվող ակցիաներով պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք «Հայկական առաջին ճակատ»-ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանին: Վերջինիս հետ խոսել են ՖԱՖ-ՀՖՖ տարաձայնություններից, հայկական ֆուտբոլում առկա խնդիրներից և ֆեդերացիայի հետ հնարավոր երկխոսությունից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
07b0aef5b665f57a8e5458f7a958411d438023c7ad2b3b9f6be74e42b045dbd6
2025-01-23 00:11:51 Լսիր
Podcast.Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

Հայաստանում բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա եկամուտները: Պետությունը նախատեսում է հայտարարագրման շեմ սահմանել, որից ցածր անձնական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. խոսքը մոտ 300 հազար դրամի մասին է: «Արմենպրես» -ի փոդքաստի տաղավարում համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերին է պատասխանել Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
672bfdf2241a0f0c4a2f05904b96e38dff530166e16286e7b6bb320259ae97aa
2025-01-21 00:37:09 Լսիր
Podcast-Հարց բժշկին. մետապնևմավիրուսն այլ շնչառական վիրուսների համեմատ որևէ առանձնահատկություն չունի

Մետապնևմավիրուսը (HMPV) սովորական սուր շնչառական վիրուս է, որի դրսևորման ընթացքը և ախտանշանները որևէ առանձնահատկություն այլ շնչառական վիրուսներից չունի. այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև հազվադեպ կարող է փոխանցվել կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը: Մանրամասնելը լսել փոդքասթում:

Տեխնիկական մանրամասներ
GUID
d8bd542d5f96478cfbaa2b59a3f5f6acacf6a56102c43603014e84e9a41d28fa
2025-01-20 00:07:05 Լսիր
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու նախորդ ընտրական փուլն ու առաջիկա անցումային խաղերը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին Վրաստանի դեմ անցումային խաղեր կանցկացնի Ազգերի լիգայի փլեյօֆում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում մարզական լրագրող և ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Ազգերի լիգայի ավարտված մրցափուլը, հնարավոր տարբերակները, թե ով կնշանակվի հավաքականի գլխավոր մարզիչ, Վրաստանի դեմ անցումային խաղերն ու երկրպագուների և ՀՖՖ-ի միջև առկա հակասությունները:

Տեխնիկական մանրամասներ
GUID
8a525c7374afbaa21d81557489b48509956458b99a6d9a5a4a0202cb4a62aae1
2025-01-17 00:14:51 Լսիր

Ավելին Armenpress State News Agency-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: