Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 4 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Podcast-Հարց բժշկին. ժառանգական անգիոայտուց՝ կյանքին սպառնացող հազվադեպ հիվանդություն, որը հաճախ շփոթում են ալերգիայի հետ
Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի իրազեկման միջազգային օրն է: Ժառանգական անգիոայտուցը (HAE/ԺԱ) գենետիկորեն պայմանավորված, շատ հազվադեպ և կյանքին պոտենցիալ սպառնացող հիվանդություն է: Այն առաջացնում է մարմնի տարբեր հատվածների՝ ձեռքերի, ոտքերի, դեմքի, ինչպես նաև կոկորդի և շնչուղիների այտուցներ։ Հիվանդներին հաճախ անհանգստացնում են նաև ուժեղ որովայնային ցավերը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք պայմանավորված են աղիների պատերի այտուցով։ Ամենավտանգավոր դրսևորումը կոկորդի այտուցն է, քանի որ այն կարող է հանգեցնել շնչահեղձության և մահվան։ Թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտը և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կ Տեխնիկական մանրամասներ
|
2026-05-11 | 00:20:02 | Լսիր |
|
Podcast. Հայաստանում գործազրկության ցուցանիշները շարունակում են նվազել
Վերջին երկու տարիներին Հայաստանում էականորեն նվազել է աշխատանք փնտրող և գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թիվը։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիաննա Թովմասյանը, ներկայացնելով զբաղվածության ոլորտում արձանագրված վերջին միտումները, մանրամասնեց, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով Հայաստանում հաշվառված է եղել շուրջ 46,5 հազար աշխատանք փնտրող անձ, որից մոտ 32,9 հազարն ունեցել է գործազուրկի կարգավիճակ։ Նրա խոսքով՝ արդեն ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է մինչև 36,9 հազար, իսկ գործազուրկներինը՝ մինչև 27,2 հազար։ Ըստ Թովմասյանի՝ նվազման միտումը պայմանավորված է աշխատանքի տեղավորման ուղղությամբ իրականացվող ծրագրերով։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-29 | 00:33:22 | Լսիր |
|
Podcast. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի նպատակը Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ակտուալ դարձնելն է․Սինանյան
Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ավելի քան 6 տարիների գործունեությունն առանձնացել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների արդիականացմանը միտված ծրագրերի ու միջոցառումների իրականացմամբ։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով գրասենյակի 6.5 տարիների ընթացքում իրականացված ծրագրերն ու արդյունքները, նշեց, որ հայության համար այդ ժամանակահատվածն աչքի է ընկել առանձնահատուկ իրադարձություններով, որոնք իրենց ազդեցություն են ունեցել նաև գրասենյակի գործունեության վրա։ Սինանյանի խոսքով՝ գրասենյակի գործունեության առանցքում եղել է Հայաստան–սփյուռք հարաբերությունների արդիականացումը՝ հիմնված ավելի գործնական, իրականության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքական ու պետական համակարգը սփյուռքի համար առավել Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-27 | 00:34:49 | Լսիր |
|
Podcast. Բազմազավակ ընտանիքների բնակապահովման պետական աջակցությունն ընդլայնվում է
Հայաստանի կառավարության կողմից արդեն վեց տարի իրականացվող՝ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմելիության տեմպերն այնքան բարձր են, որ ամեն տարի բյուջեի վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում։ Այս մասին «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ «Եթե խոսենք 2020 թվականի հուլիսի 1-ից մինչ այս պահն ընդգրկող ցուցանիշներից, ապա արդեն 15 հազար 900 շահառու օգտվել է ծրագրից։ Այս տարիների ընթացքում պետական բյուջեից նրանց արդեն վճարվել է շուրջ 12 միլիարդ դրամ։ Եթե միայն խոսենք 2026 թվականի մասին, ապա արդեն 750 շահառու ստացել է աջակցությունը․ընդհանուր շուրջ 851 միլիոն դրամ է նրանց վճարվել»,-մանրամասնեց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ նե Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-22 | 00:19:17 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. մազաթափություն՝ պատճառներից մինչև բուժում․ ի՞նչ պետք է իմանալ և ե՞րբ է պետք դիմել բժշկի
Մազաթափությունը լայն տարածում ունեցող խնդիրէ, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝սկսած սթրեսից մինչև հորմոնալ խանգարումներ ևգենետիկ գործոններ։ Թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և ճիշտ խնամքի մասին«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստիշրջանակում զրուցել ենք մաշկաբան ԼուսինեՄեժլումյանի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-20 | 00:17:27 | Լսիր |
|
Podcast. Հեռավար աշխատանքի հնարավորության ներդրումը դրական արձագանք է ստացել գործատուների և աշխատակիցների կողմից
Հայաստանում հեռավար աշխատանքի կարգավորումների ներդրումը դրական արձագանք է ստացել ինչպես գործատուների, այնպես էլ աշխատակիցների կողմից՝ դառնալով ոչ միայն ճգնաժամային իրավիճակների համար նախատեսված լուծում, այլ նաև ճկուն և արդյունավետ հնարավորություն։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշեց, որ Հայաստանում, մասնավորապես, ֆինանսական ծառայություններ մատուցող և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կան կազմակերպություններ, որոնք լիովին անցել են հեռավար աշխատանքի ձևաչափին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-15 | 00:17:51 | Լսիր |
|
Podcast. Նույնիսկ խաղի կանոններ թելադրողները Մերձավոր Արևելքի համար չունեն հստակ ծրագիր․ փորձագիտական վերլուծություն
Քաղաքական մեկնաբան Սագօ Արեանը կարծում է, որ մերձավորարևելյան զարգացումներն ընկալելու համար անհրաժեշտ է խորությամբ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում, մասնավորապես, Լիբանանում, որովհետև այդ երկիրն ամբողջ տարածաշրջանի տեղաշարժերի հանգուցակետն է։ «Արմենպրես»-ի փոդքաստի թողարկման շրջանակում Սագօ Արեանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ ամենի համատեքստում վերլուծեց, մասնավորապես, Լիբանանում առկա իրավիճակը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-15 | 00:21:46 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. ինչ հիվանդություն է կարմիր քամին և ինչպես տարբերել այն մաշկի այլ խնդիրներից
Կարմիր քամին մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակային ծագման սուր հիվանդություն է։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել՝ կարմիր քամին շարունակում է մնալ տարածված և երբեմն նաև վտանգավոր։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում թեմայի շուրջ զրուցել ենք բժիշկ-վարակաբան, վարակաբանության գծով ԱՆ խորհրդատու Արմեն Օհանյանի հետ: Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-13 | 00:11:11 | Լսիր |
|
Podcast.Արտապատվիրակված սոցիալական ծառայությունները շարունակական ընդլայնվում և զարգանում են
Պետության կողմից 2019-2020 թվականներից սուբսիդիաների փոխարեն սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների արտապատվիրակման ներդրումից հետո այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը շարունակաբար ընդլայնվում և զարգանում են։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը, նախ պարզաբանեց, որ Կառավարության սահմանած ընթացակարգով պետական միջոցներով սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է պարտադիր հավաստագրվեն։ Հինգ տարի ժամկետով տրամադրվող հավաստագրման համար սահմանված են մի շարք չափորոշիչներ՝ սկսած տարածքային պայմաններից մինչև մասնագիտական անձնակազմի առկայություն։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-09 | 00:19:45 | Լսիր |
|
Podcast. Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը շարունակաբար ընդլայնել է մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը
Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի գործունեության 5 տարիների ընթացքում դրան մասնակցել է 113 երիտասարդ՝ աշխարհի 32 երկրից։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում այս մասին տեղեկացրեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանը՝ հավելելով, որ արդեն մեկնարկել է ծրագրի 6-րդ շրջափուլը, որի շրջանակներում ընթանում է հայտերի ընդունումը։ «Մարտի 23-ից արդեն իսկ ընդունում ենք հայտերը, իսկ վերջնաժամկետը մինչև մայիսի 1-ն է։ Արդեն 27 հայտեր են ստացվել աշխարհի 14 երկրից»,-մանրամասնեց Խաչատրյանը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-08 | 00:11:42 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: