Պոդքասթի մանրամասները

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

Նկարագրություն

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 18 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
Podcast-Հարց բժշկին. մարտի 3-ը Լսողությանպահպանման միջազգային օրն է. ի՞նչ պետք է իմանալ լսողության պահպանման մասին

< Համաշխարհային օրացույցում մարտի 3-ը համարվում է Լսողության պահպանման միջազգային օր: Լսողությունը թերևս աշխարհի և մեր շրջապատի ընկալման կարևոր բաղադրիչներից է, առանց լսողության մեր բոլորի կյանքում ինչ-որ բան միանշանակ կիսատ կլիներ, հետևաբար՝ պետք է պահպանել լսողությունը: Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որպես Լսողության պահպանման միջազգային օրվա թեմա սահմանել է «Փոխենք վերաբերմունքը, քայլեր անենք այսօր, որ ունենանք լավ լսողություն ամբողջ կյանքի ընթացքում» կարգախոսը: Առաջին անգամ Լսողության պահպանման միջազգային օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշվել է 2007 թվականի մարտի 3-ին: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Նաիրի» ԲԿ-ի աուդիոլոգ Գայանե Սարգսյանի հետ զրուցել ենք օրվա կարևորության, բուժման արդի մեխանիզմների և լսողության հ

Տեխնիկական մանրամասներ
GUID
948d64fba0355dd4732fca87d1f8ea5157b7c4a001fe63ec7080505a9befaee8
2025-03-03 00:14:05 Լսիր
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմը գլխավորելու է Նիդեռլանդներից Ջոն վան’տ Սխիպը, ով մինչ այս աշխատել է «Այաքս»-ում և Հունաստանի ազգային թիմում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության սպորտային բաժնի ղեկավար, մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանին, որի հետ խոսել ենք նոր մարզչից, հավաքականում նրա ապագայից և ազգային ընտրանու առաջիկա խաղերից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
10f8e614adcc4888f221a40433e807539f922228c60cef26edf60c768ea744ea
2025-02-27 00:12:29 Լսիր
Podcast. Սփյուռքը պետք է դիտարկել որպես ամուր ձեռք, այլ ոչ թե միայն օգնող միջոց

Հայագետ, սփյուռքագետ Կրիստինա Ալեքսանյանի նախնիները Կոստանդնուպոլսից են։ Նրանք Հայոց ցեղասպանության տարիներին գաղթել են Հունաստան, իսկ Հայրենական մեծպատերազմից հետո՝ Հայաստան։ «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում Կրիստինա Ալեքսանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, հայրենիք-սփյուռք կապի արժևորման և այլ թեմաներից։ https://www.facebook.com/armenpress?locale=ru_RU

Տեխնիկական մանրամասներ
GUID
d433186fca2927ae0fe5b015251e703773507b5d40cdccbbb89eb82fdc53530c
2025-02-26 00:10:23 Լսիր
Podcast. Որ երկրներից են ամենաշատ ներդրումներ իրականացնում Հայաստանում. ներկայացնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ի տնօրենը

«Էնթերփրայզ Արմենիա»-ի աջակցությամբ Հայաստանում 2020 թվականից մինչև օրս մեկնարկել է 67 ներդրումային ծրագիր: Հայաստանում ներդրումներ իրականացնելով առավել շատ հետաքրքրվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ–ից: «Արմենպրես» -ի փոդքասթի տաղավարում երկրի ներդրումային հնարավորությունների, ներդրումներ ներգրավելու ուղղությամբ տարվա աշխատանքների մասին է խոսել «Էնթերփրայզ Արմենիա»-իներդրումների գծով տնօրեն, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Գալյանը:

Տեխնիկական մանրամասներ
GUID
41777afdf8557feffe2e31a2002c09da793f8b3bee561d6fb3aee4606305ea63
2025-02-24 00:30:47 Լսիր
Podcast-Հարց բժշկին. Վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում խրոնիկ սրտային պրոբլեմների կտրուկ սրացման հարցում

Շատերի մոտ տարածված է այն տեսակետը, որ սիրտ-անոթային խնդիրները սրվում են հիմնականում աշնան և գարնան շրջանում: Բայց, ըստ վերջին շրջանում առկա տվյալների, սիրտ-անոթային խնդիրների ավելացում է նկատվում նաև ձմռան ամիսներին՝ հատկապես սեզոնային սուր շնչառական վիրուսներով պայմանավորված: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային համակարգի վրա սուր շնչառական վիրուսների ազդեցության հետևանքների, կանխարգելման և մի շարք կարևոր գործոնների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արամ Տերտերյանի հետ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
62cd220a0887a6ca1213f7247b991c6ad92bcea216abdc1d14cd8d7e6f9cfa4b
2025-02-24 00:16:24 Լսիր
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ներքին առաջնությունը. ֆավորիտներն ու անհաջողակները

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, օրեր անց կմեկնարկի մրցաշրջանի երկրորդ հատվածը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել էինք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք ներքին առաջնության առաջին հատվածում անհաջողության մատնված թիմերի, «Փյունիկ»-ի և Եղիշե Մելիքյանի շարունակվող համագործակցության, մրցաշարային աղյուսակի առաջատար «Նոա»-ի, չեմպիոնության հավակնորդ մյուս թիմերի` «Ուրարտու»-ի և «Արարատ-Արմենիա»-ի մասին:

Տեխնիկական մանրամասներ
GUID
c8f396d5ee0c46f386a6b9bf5fd50cbc35a7e3aa8316fc3335df32a59bf37d36
2025-02-20 00:11:00 Լսիր
Podcast-Հարց բժշկին. մանկական քաղցկեղը շատ ուշ է արտահայտվում և հնարավոր չէ այն նախօրոք կանխորոշել

Վերջին տարիներին քաղցկեղը դարձել է չարիք, որը, ցավոք, չի խնայում նաև երեխաներին: Ու հասկանալի է, որ մասնագետների համար կրկնակի անգամ բարդ է, երբ քաղցկեղով հիվանդը երեխա է, քանի որ, բացի երեխայի հետ աշխատելուց, շատ ծանր է նաև ծնողների կարգավիճակը՝ հոգեբանական տեսանկյունից: Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն էր, իսկ փետրվարն առհասարակ նշվում է որպես քաղցկեղի իրազեկման ամիս։ Եվ այս շրջանակում մանկական քաղցկեղի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք « «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի արյունաբան Գրիգոր Վարդանյանի հետ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
92ab36ec88f01adedea8014ccaceda614e6875c9a396fc571114751b861ae0df
2025-02-17 00:10:29 Լսիր
Podcast.Թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ. նախարարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հնարավոր համատեղման և այլ հարցերի մասին

Էկոնոմիկայի նախարարությունը թիրախ է սահմանել 2025 թվականին ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ՝ ավելին, քան բյուջեի մասին օրենքի հիմքում դրված կանխատեսումն է (5.1 տոկոս): «Արմենպրես» -ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին, արտահանման տեմպի հնարավոր նվազմանը, ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության համատեղմանը ԵԱՏՄ-ում անդամակցության հետ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում տնտեսական հարաբերություններին ու այլ հարցերի:

Տեխնիկական մանրամասներ
GUID
3fb771b5b9fe0cb162cdd7ff1d1c43f73fec6c320f649781ca4576d8cb3a7f5f
2025-02-13 00:50:23 Լսիր
Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ընտրանու առաջիկա հանդիպումն ու մարզաձևի արդիական խնդիրները

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ընտրանին աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում վերջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Ալբանիայի հավաքականի հետ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ խոսել ենք ընտրանու մարզչական շտաբից, առաջիկա մրցակցից, բասկետբոլի ընտրանու կազմից, ֆեդերացիայի արդիական խնդիրներից:

Տեխնիկական մանրամասներ
GUID
71e1d8e1962b6878ea2cf11a073be6ab75d659f6641ceccd78bd3ca51bd066bb
2025-02-13 00:13:58 Լսիր
Podcast-Հարց բժշկին. Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ին՞չ պետք է իմանալ հիվանդության մասին

Էպիլեպսիան ուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է, որը չունի տարիքային սահմանափակում: Ամբողջ աշխարհում մոտ 50 միլիոն մարդ տառապում է էպիլեպսիայով, ինչի հետևանքով կարելի է այն համարել ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն ամբողջ աշխարհում: Խնդիրը բավականին տարածված է ամբողջ աշխարհում, և բացառություն չէ նաև Հայաստանը: Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ամբողջ աշխարհում այդ օրը իրականացվում են մի շարք տարբեր միջոցառումներ, արշավներ, որոնք նպաստում են հանրության շրջանում հիվանդության մասին իրազեկվածության բարձրացմանը: Էպիլեպսիայի առաջացման պատճառների, ախտանշանների, բուժման առաջարկվող մեթոդների և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանությա

Տեխնիկական մանրամասներ
GUID
ceb09508c0dfa451aa884a4fe0d080172730bf8c48f279c058c4c4b7515696c5
2025-02-10 00:19:59 Լսիր

Ավելին Armenpress State News Agency-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: