Պոդքասթի մանրամասները
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
Նկարագրություն
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 608; ցույց տալով վերջինը 200) · Էջ 11 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Podcast-Հարց բժշկին. Հայաստանում ներդրվում են քաղցկեղի բուժման նորարարական մեթոդներ
Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտում նկատվում է զգալի առաջընթաց․ ներդրվում են նոր ախտորոշիչ մեթոդներ, ճառագայթային տեխնոլոգիաներ և դեղորայքային բուժման նոր տարբերակներ։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին նշեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան-քիմիաթերապևտ Սամվել Բարդախչյանը՝ նշելով, որ, ցավոք, ամենամեծ մարտահրավերը մնում է ուշ դիմելիությունը: «Նշեմ, որ թոքի քաղցկեղի դեպքերի շուրջ 55 տոկոսը Հայաստանում ախտորոշվում է արդեն 4-րդ փուլում։ Կրծքագեղձի և հաստ աղիքի ուռուցքների դեպքում նույնպես հիվանդների զգալի մասը բժշկի է դիմում հիվանդության ուշ փուլերում։ Դա խոչընդոտում է լիարժեք առողջացմանը, և մենք հաճախ միայն կյանքի երկարացման խնդիր ենք լուծում»,-նշեց բժիշկը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-06 | 00:18:07 | Լսիր |
|
Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ֆուտզալի ընտրանին 2025 թվականի մեկնարկին պատմական արդյունք գրանցեց`դառնալով անկախ Հայաստանի պատմության մեջ թիմայի մարզաձևերում առաջին հավաքականը, որը իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության հիմնական փուլին: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին, որի հետ խոսել ենք պատմական արդյունքի, Իսպանիայի դեմ անցկացված ընկերական խաղերի, Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2025-10-02 | 00:07:37 | Լսիր |
|
Podcast-Գիտության շաբաթ. Գիտությունը պետք է լինի առաջին տեղում․ մասնագետը՝ ոլորտի զարգացման հնարավորությունների մասին
Գիտության նկատմամբ հետաքրքրությունը պետք է երեխայի մոտ առաջացնել դպրոցական վաղ տարիքից։ Լավագույն միջոցներից է տարբեր գիտակարգերին խաղերի, հետաքրքիր ու անվտանգ գիտափորձերի, նախագծային խմբային աշխատանքների անցկացումը։ Գիտական մտածելակերպը` խնդիրը ձևակերպելու, ուսումնասիրելու ու եզրակացության գալու տեսքով, օգնում է ոչ միայն գիտության մեջ, այլև առօրյա կյանքում, այդ իսկ պատճառով խիստ կարևոր է այն ապագա մեծահասակի մոտ ձևավորելը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-29 | 00:23:16 | Լսիր |
|
Podcast-Հարց բժշկին. Որոնք են ինքնաբուժման սահմանները և հակաբիոտիկների վտանգները
Դեղագիտությունը բժշկագիտության ամենաարագ զարգացող ոլորտներից է, սակայն դեղորայքի ոչ ճիշտ օգտագործման պատճառով մարդկությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Դեղագետների միջազգային օրվա առթիվ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նարինե Միրզոյանի հետ զրուցել ենք դեղորայքի ճիշտ կիրառման, ինքնաբուժման սահմանների և հակաբիոտիկների չարաշահման վտանգների մասին։ «Բժշկագիտության նպատակը կանխարգելելն ու բուժելն է, որն այսօր հնարավոր չէ առանց դեղերի։ Նոր դեղերի ստեղծումը, թիրախների բացահայտումը և դրանց վրա ազդելու եղանակները դեղագիտությունը դարձնում են անփոխարինելի»,- նշում է նա։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-29 | 00:15:31 | Լսիր |
|
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու հեռանկարներն ու մարտահրավերները՝ նոր մարզչի գլխավորությամբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսել է նոր ընտրական փուլը և հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի` Եղիշե Մելիքյանը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերություն մարզական մեկնաբան Արմեն Գարամյանն, ում հետ խոսել ենք Եղիշե Մելիքյանի, ազգային թիմում հնարավոր փոփոխություններից, նախորդ ու գալիք խաղերից: Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-25 | 00:13:25 | Լսիր |
|
Podcast․Վարչական դատավարության հայցերի ավելի քան 50 տոկոսը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով
Վարչական դատավարության էլեկտրոնային նոր համակարգի գործարկումից մեկ ամիս անց հայցերի ավելի քան 50 տոկոսը ներկայացվել է թվային եղանակով։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ փոդքասթի ձևաչափով զրույցում նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-25 | 00:16:37 | Լսիր |
|
Podcast. Մեր ինքնության խորքային ընկալումը
Փոդքասթ . ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ Մեր ինքնության խորքային ընկալումը Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-24 | 00:31:44 | Լսիր |
|
Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանի գիտնականները մեծ ներդրում են ունեցել աշխարհի խոշոր գիտահետազոտական կենտրոններում
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ֆիզիկայի ոլորտում Հայաստանի առաջատար գիտական ինստիտուտն է։ Այստեղ ուսումնասիրություններ են կատարվում ֆունդամենտալ ու կիրառական ֆիզիկայի գրեթե բոլոր ոլորտներում, առկա են անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, իսկ ինստիտուտի գիտնականները իրենց մեծ ներդրումն են ունենում աշխարհի այլ խոշոր գիտահետազոտական կենտրոններում։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրթական հարցերով պատասխանատու Արևհատ Նաջարյանը և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական քարտուղար Էրիկ Խաստյանը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-22 | 00:20:09 | Լսիր |
|
Podcast-Գիտության շաբաթ. Երիտասարդներն իրենց ապագան տեսնում են նաև գիտության մեջ. գիտնականները` ոլորտի միտումների մասին
Այս տարի աշխարհը նշում է քվանտային մեխանիկայի ստեղծման 100-ամյակը, և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում անցկացվելիք Գիտության փառատոնն անմասն չի մնա այդ տոնից։ Փառատոնի ընթացքում կլինի հատուկ տաղավար` նվիրված մարդկային մտքի բարձրագույն այդ կետի հայտնաբերման հոբելյանին։ Հայաստանում ևս շատ երիտասարդներ հետաքրքրվում են քվանտային մեխանիկայով ու իրենց ապագան կապում են գիտության այդ ճյուղի զարմանալի մանրամասներն ուսումնասիրելու հետ։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Նալբանդյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիայի վարիչ, Ռուս-հայկական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբի Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-15 | 00:22:21 | Լսիր |
|
Podcast - Հարց բժշկին. կենդանիների կծելու վտանգների և ժամանակին պատվաստվելու անհրաժեշտության մասին
Կենդանիների հետ շփումը շատերի առօրյայի մաս է, սակայն քչերն են գիտակցում, որ կենդանիների կողմից նույնիսկ աննշան քերծվածքն ու կծելը կարող է կյանքի համար լուրջ սպառնալիք դառնալ։ Հատկանշական է, որ բոլոր կաթնասունները կարող են փոխանցել կատաղության հարուցիչը, որի ելքը գրեթե միշտ մահացու է։ Կատաղությունը համարվում է համաշխարհային սպառնալիք․ հիվանդությունն ունի երկար ինկուբացիոն շրջան և ոչ մի նախանշան չունի, մինչև որ զարգանում են ծանր ախտանշանները։ Երբ հիվանդությունը դրսևորվում է լուսավախությամբ, ջրավախությամբ, նյարդային գրգռվածությամբ, բուժման բոլոր մեթոդներն անարդյունավետ են դառնում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-09-15 | 00:16:26 | Լսիր |
Ավելին Armenpress State News Agency-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: