Պոդքասթի մանրամասները
Deep Parenting
Anna Velitsyan
Նկարագրություն
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz ----------------------------- Parenting School Armenia parenting.am www.facebook.com/parentingarmenia instagram.com/parentingarmenia youtube.com/@ParentingSchoolArmenia
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
87 դրվագները հասանելի են · Էջ 6 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ․ «Հիշողությունն է սերունդների հենքը»
Դերասան, բեմադրիչ, մանկավարժ Դավիթ Հակոբյանը մեր տաղավարում առաջին հյուրն է, ում կանչել էինք որպես պապիկ, ոչ ծնող։ Որքան էլ փորձեցինք տատ-պապերից խոսել ու դա կապել ծնողավարության հետ, կարմիր թելով ամբողջ զրույցի ընթացքում անցնում էր սերունդների կապի, անցյալի գիտության, հիշողության թեման։ Հիշողությունն է, որ մեզ դարձնում է մարդ ու տարբերում անասունից, զրկել երեխաներին իրենց հիշողությունից մեծագույն սխալ է։ Իսկականից որ խորը զրույց է ստացվել ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychological Support Center https://instag Տեխնիկական մանրամասներ
|
2024-10-20 | 1:20:15 | Լսիր |
|
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Պապա լինելը օրհնություն է, ներգրավված պապա լինելը՝ բազմակի օրհնություն»
Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, մարդ, ով փրկել է տասնյակ երեխաների կյանքեր և ով արդեն կյանք է տվել իր որդուն՝ փոքրիկ Մինասին։ Նա վարում է ֆեյսբուքում և տելեգրամում «Մինասի պապայի օրագիր»՝ https://t.me/MinasDad , շատ խորհուրդ ենք տալիս հետևել, եթե նորաթուխ հայր եք կամ պլանավորում եք երեխա ունենալ։ Չափազանց համարձակ ու բաց զրույց էր, շնորհակալ եմ, Արմեն ջան։ Օգնել երեխաների փրկության կարևոր գործին կարող եք այստեղ՝ https://hfc.am/donation/ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Տեխնիկական մանրամասներ
|
2024-10-10 | 1:23:52 | Լսիր |
|
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Չկա վատ երեխա, ծնողից է շատ բան կախված»
Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն ունի երկու որդի՝ 7 և 14 տարեկան, ում մեծացնում է իրականությանը հաղորդ, մտածող, վերլուծող, հեռու հեքիաթներից, ոտքները գետնին։ Այս փոդքաստիս հյուրը կողմ է երեխաների հետ շատ խոսելուն, նրանց շատ բակ ուղարկելուն, կրթությանն ու դպրոցին մեծ դեր տալուն և ոչ մի տեղ էլ «լավ կյանքի համար» չփախցնելուն։ Հուզիչ զրույց է ստացվել․․․ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychological Support Center https://instagram.com/libra Տեխնիկական մանրամասներ
|
2024-10-01 | 1:08:17 | Լսիր |
|
ՍՏԵՓԱՆ ԱԶԱՐՅԱՆ․ «Միևնույնն է՝ մեր երեխաները մեզ են նմանվելու»
Դիզայնի և բրենդինգի աշխարհում մեծ հռչակ և նվաճումներ վայելող Backbone Branding ընկերության համահիմնադիր, երկու որդիների հայր Ստեփան Ազարյանի հետ զրույցում անսպասելի շրջադարձել են եղել՝ երկար ու բարակ քննարկել ենք մի թեմա, առանց որի հայ ծնողները չեն պատկերացնում դաստիարակությունը․ պատժի թեման։ Նախապես ասեմ, որ պատասխաններ չենք տալու, բայց մտածելու տեղիք տվող հարցեր՝ շատ։ Չմոռանաք, որ ամեն ամիս նվերների խաղարկություն ենք անելու մեր այս ալիքի բաժանորդների շրջանում, այնպես որ գնացե՛ք YouTube և Subscribe! ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/ Տեխնիկական մանրամասներ
|
2024-09-20 | 1:08:08 | Լսիր |
|
ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ․ «Երեխաներն օգնում են գծել ազատության սահմանները»
Դերասան, 6-ամյա Անաիսի հայր Սոս Ջանիբեկյանը բացում է մեր փոդքաստի երկրորդ եթերաշրջանը։ Շա՜տ անկեղծ, առանց կարծրատիպերի ու միֆերի, «իրերն իրենց անուններով» զրույց է ստացվել։ Ունենք նորություն․ ամեն զրույցի վերջում որոշել ենք հարց ուղղել էքսպերտ-մասնագետի՝ «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հոգեբաններին, որևէ մեկ կամ երկու թեմայից, որը շոշափել ենք հյուրի հետ։ Տեսնենք՝ ոնց կստացվի ու որքանով կհավանեք ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychological Support Center https://instagram.com/libra_psycholog y https://www.facebook.co Տեխնիկական մանրամասներ
|
2024-09-11 | 54:37 | Լսիր |
|
ՇՈՒՇԱՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ․ «Ընտանիքում ստացած բացական երբեք չես լրացնի»
Հայտնի «Կերպարից դուրս» հարցազրույցների շարքի հեղինակ և վարող, 2 տարեկան Լուսիայի մայր Շուշան Ռաֆայելյանի հետ խոսել ենք մայրության ոչ պուպուլյար կողմերի, ցավոտ «առաջին փորձառության», ենթադրվող անսահման սերը չզգալու և ապա դրա բերկրանքն ու անկրկնելիությունը ապրելու, անպայմանական սիրո բարդությունների, նորածիններին «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստի, երեխաների տարածի ու տվածի, ժամանակակից անառողջ սեռական ու child-free տենդենցների, մասնագիտություն-ընտանիք նժարները կշռելիս հանկարծ ընտանիքում «բացակա» չստանալու մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://ww Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-30 | 1:02:55 | Լսիր |
|
ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ․ «Անկեղծությունն է, որ տալիս է կիսվելու ապահովություն»
Գրող Նարինե Աբգարյանի հետ զրույցն ստացվել է այնպես, ինչպես Նարինեի բոլոր գրվածքներն են՝ հետաքրքիր, հուզիչ, բարի և պարտադիր հույսով լի։ Խոսել ենք երեխայի հետ «առանց արգելակների» անկեղծ լինելու ու դրա պտուղների, որդուն՝ Էմիլին Նարինեի տված ամենակարևոր արժեքների, ինքնաբավ ու ինքնուրույն երեխա մեծացնելու ձևերի, մեր հայ ազգի ու նրա դիմակայության և այդպես շարունակ։ Ներողություն ենք խնդրում ձայնի որակի համար, մենք, ցավոք, ունեցանք տեխնիկական խնդիր, որը նկատեցինք զրույցի մեկնարկից 40 րոպե անց։ Լավը նա է, որ դրանից հետո ձայնը նորմալ է և որ սրտնեղած պատվիրեցինք լրիվ նոր սարքավորում, որ էլ երբեք ձայնի հետ կապված խնդիրներ չլինեն։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https:// Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-20 | 59:59 | Լսիր |
|
ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Երեխան մեր կյանքը չի փոխարինում»
Երեք հրաշք մարդուկների մայր, լուսանկարիչ, բլոգեր Արևիկ Մարտիրոսյանի հետ զրույցը հարուստ է խորը ինսայթներով առ այն, թե ինչու է կարևոր հայկական ինքնուրությունը, օրվա ռեժիմն ու կարգուկանոնը, երեխաներին no matter what սիրելը, կին-ամուսին հարաբերություններին ժամանակ հատկացնելը ու ինքնդ քեզ ժամանակ հատկացնելը։ Վայելեք ու տարածեք ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychological Support Center https://instagram.com/libra_psycholog y https://www.facebook.com/librapsychology Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-10 | 53:37 | Լսիր |
|
ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՄՅԱՆ․ «Պարտավոր ենք ավելի լավ երկիր թողնել երեխաներին»
Երկու չքնաղ դստրիկների հայր բժիշկ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանի հետ զրույցը ստացվեց ոչ այդքան ծնողությունից, որքան երեխաների հիվանդությունների ծանր թեմայից, Հայաստանում մանկական արյան քաղցկեղի ստատիստիկայից, երեխաներին լավ երկիր թողնելու, այլ ոչ թե նրանց ուսերին բարդ ապագան բարդելու մեր պարտականությունից և էլի լիքը բաներից։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport.am https://www.instagram.com/insport.wel ... https://www.facebook.com/inSport.well ... Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products Libra Psychological Support Center https://instagram.com/libra_psyc Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-30 | 47:04 | Լսիր |
|
ՎԱՐԴՈՒՀԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել»
Աշխարհի TOP 3 մեցցո-սոպրանոներից մեկը՝ մեր հայրենակցուհի Վարդուհի Աբհարամյանին երջանկություն ունեցա "բռնացնելու" Հայաստանում։ Զրուցեցինք աշխարհի հռչակավոր օպերային բեմերի և ընտանիքի համադրության, դրսում հայ երեխա մեծացնելու և հայկական դաստիարակության "հակառակ երեսի", "կարոտ" բառի իմաստների, ոչինչ փոխել չկարողանալու, բայց և ոչնչի համար չզղջալու մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport.am https://www.instagram.com/insport.wel ... https://www.facebook.com/inSport.well ... Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products Libra Psychological Support Center h Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-20 | 1:00:41 | Լսիր |
Ավելին Anna Velitsyan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: