Պոդքասթի մանրամասները
Deep Parenting
Anna Velitsyan
Նկարագրություն
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz ----------------------------- Parenting School Armenia parenting.am www.facebook.com/parentingarmenia instagram.com/parentingarmenia youtube.com/@ParentingSchoolArmenia
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
87 դրվագները հասանելի են · Էջ 5 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
ԵԼԵՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «Աստծուն հարցնում էի՝ ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ իմ երեխան»
ՎԵՐՋԱՊԵՍ․ ահա և մեր Deep Parenting փոդքաստի նոր ձևաչափը՝ հուզիչ ու շատ բան սովորեցնող պատմություններ ծնողավարման յուրահատուկ փորձառությամբ մարդկանցից, որոնք որևէ չափանիշով «հատուկ» են - ունեն հատուկ երեխաներ, ապրել են կյանքում հատուկ դեպքեր, իրենք են հատուկ կարիքներով ծնողներ և այլն։ Այստեղ կադրում լինելու է միայն ծնողը՝ իր հույզերով և հույսերով։ Դիտե՛ք առաջին հատուկ եթերը՝ իր որդու առողջական բարդ փորձառությունից մի մեծ հիմնադրամ հիմնած ու այսօր հազարավոր երեխաների օգնող մորից։ Deep Parenting․ SPECIAL շարքի հյուրն է «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի նախագահ, էպիլեպսիայից ապաքինված Դանիելի մայր Ելենա Բաղդասարյանը 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 LinkedIn https://surl.li/uaepez 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Sp Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-28 | 31:11 | Լսիր |
|
Deep Insights #1. Գիտակցված ծնողավարում․ դա ի՞նչ է
Deep Parenting փոդքաստի INSIGHTS կարճ զրույցների շարքը Աննա Վելիցյանի բացահայտումների, գիտակցումների, իմաստությունների մասին են, որոնք գալիս են տարիքի ու փորձի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-23 | 2:33 | Լսիր |
|
ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ․ «Իմ ծնողավարման մասին բոլորը կարծիք ունեն»
Դե ինչ… Սկսեցինք նոր եթերաշրջանը, ու բացումն անում ենք իմ կողմից շատ սիրված հաղորդավարուհի, 6․5 տարեկան Արեգի մայր Աննա Ավանեսյանի հետ։ Զրուցել ենք ուրիշի կարծիքները անվերջ լսելու ծանր բեռից և սահմաններ դնելուց, երեխայի մանկապարտեզի և դպրոցի ընտրության գործոններից, Արեգի կյանքում գաջեթների առկայությունից, նյութական խրախուսանքների հանդեպ Աննայի վերաբերմունքից ու շատ ավելիից։ Կսպասենք ձեր մեկնաբանություններին։ Deep Parenting․ Ծնողությունը խորքից Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 Facebook https://surl.lt/muszfn 📌 Instagram https://surl.li/jozoac 📌 YouTube https://surl.li/kefgmx 📌 LinkedIn https://surl.li/uaepez 📌 TikTok https://surl.li/mzepar 📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 Scandics Սքկանդինավյան լուսատուներ և կահույք www.scandics.am +374 55 9 Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-21 | 59:01 | Լսիր |
|
ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ․ «Գիտակցված ծնողավարումը մեր ծնողների ծնողավարման հակառակը անելը չէ»
Ամանորյա անակնկալ եթեր )) «Deep Parenting. ծնողությունը խորքից» փոդքաստի հեղինակ և վարող, «Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր և տնօրեն, լեզվաբան, հոգեբան, երկու աղջիկների մայր Աննան այսօր պատասխանում է իր գործընկեր, սիրելի հոգեբան, «Լիբրա» հոգեբանական կենտրոնի առաջատար մասնագետ և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի լավագույն էքսպերտ և զարգացման գծով տնօրեն Լուսինե Աղաբեկյանի հարցերին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychological Support Center https://instagram.com/libra_psycholog y https://www.facebook.com/librapsychology Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-30 | 1:04:33 | Լսիր |
|
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «Բռնություն կիրառելով խնդիրը կդառնա թաքուն, ոչ թե լուծված»
Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեք երեխայի հայր է, ըստ որում՝ 25, 20 և 12 տարեկան, ըստ որում՝ երկու ամուսնություններից։ Նրան, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնացած ձևերով, հաջողվել է հաշտ ու առողջ պահել բոլորի հարաբերություններն այնպես, որ երեխաները չտուժեն, ունենան սերտ կապ ու մեծ սեր միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր դրվագում քննարկել ենք՝ ինչու ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չարժի երեխաներին թատերական խմբակներ տալ, և առանձնապես "հալվեցի", երբ Արշալույսը պատմեց իր առաջին երեխայի առաջին ճիչի ազդեցությունը իր ողջ կյանքի վրա։ Շատ այլ հավես կտորներ կան, բաց չթողնեք ոչ մի րոպե, ընտիր զրույց է ստացվել։ Հ․Գ․ Ի դեպ, իմ ու ամուսնուս առաջին ժամադրություններն անցել են կամերային թատրոնում ու հենց Արշալույսի ներկայացումներին ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yer Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-20 | 56:44 | Լսիր |
|
ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ․ «Չի ծնվել մարդ, որն իրավունք ունենա երեխայի հետ խոսել անհարգալից»
Մոդել, գեղեցկուհի, հաղորդավար Լուսինե Թովմասյանի հետ խոսել ենք ծնողության ամենադժվար ու հիասքանչ կողմերից, տղա ու աղջիկ երեխա մեծացնելու տարբերությունից, երեխաներից հանգստանալու բնական պահանջից, երեխաների հետ խոսելու ու անվերջ խոսելու զորեղ հմտությունից, "խփում են, դու էլ խփիր" մոտեցումից, Լուսինեի մանկությունից, նրա առօրյա փոքր ու մեծ երջանկության պահերից ու այլմոլորակայիններին "մայրական սեր" հասկացությունը բացատրելուց։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychological Support Center https://instagram.com/libra_psychol Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-10 | 1:00:32 | Լսիր |
|
ԱՐՄԵՆ ՍԱՐԿԻՍՅԱՆ․ «Պետք է այնքան ազատ լինես, որքան կուզես՝ երեխան ազատ լինի»
Փնտրե՛ք birdarmman էջը ինստագրամում ու տիկտոկում, եթե ուզում եք սիրահարվել թռչնի թռիչքի բարձրությունից Հայաստանին, ինչպես ես դա արեցի։ Արմենը իմ ամեն ասածի հետ չէր համաձայնվում, հաճախ շատ բացահայտ ու պարզ մտքերով կոնֆրոնտացնում էր իմ թեզերը, ինչն էլ հետաքրքիր ու ստանդարտ քննարկումներից դուրս բովանդակություն ապահովեց։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychological Support Center https://instagram.com/libra_psycholog y https://www.facebook.com/librapsychology Տեխնիկական մանրամասներ
|
2024-11-30 | 57:06 | Լսիր |
|
ԱՐՓԻ ԱԼՏՈ․ «Պատրաստ չեմ դրան, բայց մի օր ես իրեն բաց եմ թողնելու»
Աշխարհով մեկ հայտնի ու սիրված, բացառիկ ձայնի (նաև հմայքի ու խելքի) տեր մարդ, 7 տարեկան Արեգի մայր Արփի Ալտոն էր իմ հյուրը։ Արփիի հետ զրուցել ենք մայր լինելու երջանկության ու մոդայիկ պատկերացումներից դուրս իրասկանության, երեխայի հետ ընկեր լինել-չլինելու, Արփիի մանկության ու եղբոր հետ կապի, նրա ծնողների զոհողությունների, կնոջ կենցաղի ու մասնագիտական զարգացման մշտական «հակամարտության» և շատ այլ բաներից, որոնք ուղղակի լսել է պետք։ Պատրաստվեք Արփիի ձայնի նման պարուրող ու խորը զրույցի, վայելեք անշտապ։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/arara Տեխնիկական մանրամասներ
|
2024-11-20 | 1:02:15 | Լսիր |
|
ՌՈՒԲԵՆ ՄԱԼԱՅԱՆ․ «Եթե դու երջանիկ չես, երեխադ երբեք երջանիկ չի լինելու»
Գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք իր երկու զավակներից հեռու լինելու ցավի, երեխաների դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ծնողական վախերի, երեխային ծնողների կռիվներին վկա դարձնելու, հայ ծնողի ու ընդհանրապես՝ հայի կերպարի մասին, իսկ վերջում Ռուբենը 1 ոսկե խորհուրդ է տալիս երիտասարդ ծնողներին, այ սրա համար արժե ամբողջը լսել։ Բաց չթողնեք հոգեբանի հետ մեր ավանդական կտորը՝ քննարկում ենք երեխային միտումնավոր "բարի չմեծացնելու" վերջին տենդենցները։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychologic Տեխնիկական մանրամասներ
|
2024-11-10 | 1:15:49 | Լսիր |
|
ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Ես կողքիդ եմ, կօգնեմ, բայց քո փոխարեն չեմ անի»
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար, 12 տարեկան Կայայի մայր Մանե Գրիգորյանի հետ հանդարտ զրույց ստացվեց։ Խոսեցինք գիտակցված vs ինտուիտիվ ծնողավարությունից, երեխաներին գովելուց ու խրախոսելուց, տունը երեխայի համար ապահով վայր դարձնելուց, ներքին կորսված խաղաղությունից, երեխայի մասնագիտության ընտրությունից, նրան արվեստին միշտ մոտ պահելու կարևորությունից և երեխաներին ներելու բարդ հարցի շուրջ։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.products AraratBank https://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApp https://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbank Libra Psychological Support Center https://instagram.com/libra_psycholog y https://www.face Տեխնիկական մանրամասներ
|
2024-10-30 | 57:58 | Լսիր |
Ավելին Anna Velitsyan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: