Պոդքասթի մանրամասները
Deep Parenting
Anna Velitsyan
Նկարագրություն
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz ----------------------------- Parenting School Armenia parenting.am www.facebook.com/parentingarmenia instagram.com/parentingarmenia youtube.com/@ParentingSchoolArmenia
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
87 դրվագները հասանելի են · Էջ 4 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ
Deep Insights #5 by Anna Velitsyan, Deep Parenting Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-11 | 0:56 | Լսիր |
|
ՍՈՆՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ. «Մայրանալ՝ բոլոր ռիսկերին հակառակ»
Այսօր մեր «հատուկ» շարքի հերոսուհին Սոնյան է՝ հոգեբան, կին, մայր, ում բժիշկներն ասել էին, որ ավելի լավ է երեխա չունենա՝ չի դիմանա իր առողջական խնդիրներով․․․ Բայց Սոնյան չլսեց, ու այսօր ունի երկու առողջ երեխա։ Սա պատմություն է մի փխրուն կնոջ մասին, ով չի թողել, որ կանխավարկածները սահմանեն իր կյանքի սցենարը։ Եթե երբևէ քեզ ասել են՝ «շանսերը քիչ են» կամ «բարդ կլինի»՝ լսի՛ր Սոնյայի պատմությունը։ Հնարավոր է՝ հենց այն օգնի բարդ որոշումների ճանապարհին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-09 | 12:33 | Լսիր |
|
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ
Deep Insights #4 by Anna Velitsyan, Deep Parenting Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-27 | 0:58 | Լսիր |
|
ԹԵՐԵԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Ես ատում եմ աուտիզմը»
Այսօր մեր Deep Special շարքի հյուրն է Թերեզա Ավետիսյանը՝ «կարևոր մարդ» 15-ամյա Սամվելի և նորածին երկվորյակներ Սուսիի ու Նարեկի մայրիկը։ Թերեզան պատմում է աուտիզմի մասին այնպես, ինչպես այլևս երբեք ու ոչ մի տեղ չեք լսի կամ կարդա․ սրտից, անկեղծ, հուզիչ, անվախ, ցավոտ։ Երբ ձեզ թվա, թե ձեր տիպիկ / սովորական երեխայի հետ խնդիր ունեք՝ դասերը լավ չի անում, փնթի է կամ տեսքից այն չէ, ինչի մասին երազում էիք, միացրե՛ք Թերեզայի այս փոդքաստը, լսեք, հետո գնացեք գրկեք ձեր երեխային ու լրիվ նորովի գնահատեք այն, ինչ ունեք։ Deep Parenting. SPECIAL․ շարք հատուկ ծնողների ու հատուկ ծնողավարության մասին 🔴YouTube 🟢Spotify 🟣Apple Podcasts Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-25 | 16:42 | Լսիր |
|
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Պետք է հիշենք, որ մենք քայլող որինակ ենք»
Այս թողարկմանը մեզ հետ է 3 երեխաների մայր, թիվ 405 ընկերության տնօրեն, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։ Զրուցել ենք ծնողական ներկայության, վերահսկողության և վստահության բարդ ու նուրբ սահմանների մասին։ Ինչպես է ձևավորվում երեխայի ինքնությունը դեռ մանկությունից, ինչ ուժ ունի գովեստը ու ինչ նրբություն կարող է բերել աղջիկ երեխան ընտանիքում։ Գոհարը շատ անկեղծ է խոսում այն մասին, թե ինչ դեր ունեն ծնողների օգնությունը երեխաներին խնամելու գործում։ Շատ սիրեցի Գոհարի մտքերը՝ մայր լինելու, կարիերա կառուցելու, բայց ամենից առաջ՝ երեխաներին առողջ դաստիարակելու մասին։ Deep Parenting | Ծնողությունը խորքից Սրտին ու մտքին դիպչող զրույցներ 🔴 YouTube 🟢 Spotify 🟣 Apple Podcasts Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-18 | 1:00:20 | Լսիր |
|
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ
Deep Insights #3 by Anna Velitsyan, Deep Parenting Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-13 | 0:51 | Լսիր |
|
ՇԱԼԻԿՈ ՅՈՐԵՆՑ . «Չեմ սիրում կյանքը շարունակվում է արտահայտությունը»
Շալիկո Յորենցը 11 տարեկան Միլայի և 4 տարեկան Սերգուլի հայրն է։ Միայնակ, բայց լիարժեք ծնող։ «Մինչև այսօր ես փորձում եմ գրկել ու սիրել երեխաներիս այնպես, որ մոր բացակայությունը չզգան։ Բայց մորը փոխարինել հնարավոր չէ։ Եվ հենց դա է ամենադժվարը»։ Շալիկոն սիրում է հիշել, սիրում է խոսել Գայանեից, պատմել երեխաներին։ Որովհետև կարծում է՝ լռելն ու շատ հարցեր անպատասխան տողները սխալ է, իսկ հիշելն ու խոսելը՝ սերը փոխանցել է։ 🔴YouTube 🟢Spotify 🟣Apple Podcasts Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-11 | 17:54 | Լսիր |
|
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Բարձր ձայնը խոսքի արժեքը չի բարձրացնում»
Այս թողարկմանը մեզ հետ է 3 տարեկան Արինէի հայր, արվեստագետ և մտածող Հայկ Պետրոսյանը, ում դուք այդքան ուզում էիք լսել այստեղ։ Զրուցել ենք ժամանակակից ծնողների ցավոտ հարցերի մասին՝ ինչպես պահել հավասարակշռությունը գաջեթների համատարած ազդեցության ֆոնին, ինչ է իրական ազատությունը երեխաների դաստիարակության համատեքստում, ինչպես բարձրաձայնել ճշմարտությունը՝ առանց վիրավորելու, բայց և չլռելով։ Շատ ազդվել էի Հայկի՝ ձայնի և հատկապես ծնողի ձայնի ուժի, ազդեցության, նշանակության մասին, ռաբիսի ու Կոմիտասի մասին։ Հատուկ ջերմությամբ Հայկը պատմում է իր դստեր մասին, ինչպես նաև այն արժեքների, որոնց միջոցով փորձում է նրան փոխանցել աշխարհընկալում ու վստահություն։ Deep Parenting | Ծնողությունը խորքից Սրտին ու մտքին դիպչող զրույցներ 🔴 YouTube 🟢 Spotify 🟣 Apple Podcasts Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-04 | 1:07:19 | Լսիր |
|
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ
Deep Insights #1 by Anna Velitsyan, Deep Parenting Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-30 | 2:18 | Լսիր |
|
Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ
Deep Insights #1 by Anna Velitsyan , Deep Parenting Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-28 | 2:33 | Լսիր |
Ավելին Anna Velitsyan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: