Պոդքասթի մանրամասները
Շատ տաք թեյ
Shat taq tey
Նկարագրություն
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
84 դրվագները հասանելի են · Էջ 5 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Նորից գնում ենք Եվրատեսիլ
Հայաստանը Եվրատեսիլ 2025 -ում կներկայացնի երգիչ Պարգը։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի, մեր մասնակցի շանսերի եւ այս տարի ներկայացված երգերի մասին խոսել ենք էպիզոդում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-19 | 00:30:45 | Լսիր |
|
Օսկարին ընդառաջ
Օրեր առաջ հրապարակվեցին Օսկարի 2025 թվականի նոմինանտները։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ֆիլմերի ու անունների ընտրությանը հաջորդեցին բուռն քննարկումներ։ Կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ խոսում ենք տարվա ամենաքննարկված ֆիլմերից ու հավանական հաղթողներից։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-13 | 00:41:45 | Լսիր |
|
Գրեմմի 2025
Երաժշտական աշխարհի ամենասպասված միջոցառումը այս տարի նույնպես բերեց նոր անուններ, անսպասելի հաղթանակներ եւ իհարկե քննարկումներ։ Էպիզոդում խոսել ենք անվանակարգերի, հաղթողների, միջոցառման ընթացքում ամենաքննարկված իրադարձությունների, ինչպես նաեւ նոմինանտների ու հաղթողների ընտրության կարգի մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-02-04 | 00:41:29 | Լսիր |
|
Դավադրությունների տեսություններ․ մաս 2
Դավադրությունների տեսությունների մասին մեր առաջին էպիզոդից հետո արձագանքներն այնքան շատ էին, որ, անկասկած, պետք էր երկրորդ մաս։ Էպիզոդը փոփ մշակույթի հետ կապված մութ, տարօրինակ ու որոշ դեպքերում էլ ծիծաղելի տեսությունների մասին է։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-30 | 00:37:46 | Լսիր |
|
Չշարժվե'ս․ «Կաղամարի» կամ իրական խաղեր
2025–ի առաջին ամենաքննարկված հեռուստասերիալը, մինշանակ, կորեական նեթֆլիքսի «Կաղամարի խաղն» է։ Սերիալի երկրորդ սեզոնի շուրջ քննարկումներն ու սկանդալները բազմաթիվ էին՝ «չեղարկված» K Pop այդոլի վերադարձից մինչև խոսակցություններ այն մասին, որ պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այս բոլոր քննարկումներին ու դրանց հավաստիությանն անդրադարձել ենք էպիզոդում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-24 | 00:41:05 | Լսիր |
|
Ե՛վ ՇՈՈւ, Ե՛Վ ԲԻԶՆԵՍ
Դու է՞լ ես հաճախ գնում իրեր, որոնք իրականում քեզ այնքան էլ պետք չեն․ եթե այո՝ դու այնքան էլ մեղավոր չես։ Օնլայն ազդեցությանն ու հնչեղ անուններին դիմադրելը դժվար է։ Էպիզոդ հայտնիների կողմից ստեղծված ու համաշխարհային շուկան գրաված բրենդների, ինչպես նաեւ դրանք մեզ վաճառելու աստղային մեթոդների մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-01-16 | 00:33:11 | Լսիր |
|
«Սիրուց արբած» կամ արքայական սիրո պատմություն․ Բիյոնսե և Ջեյ Զի
Շոու բիզնեսի արքայից ու թագուհուց մինչև իլումինատներ ու սատանիստներ․ փոփի պատմության ընթացքում, թերևս, ոչ մի այլ զույգի շուրջ երբևէ չեն հյուսվել դավադրությունների այնքան շատ տեսություններ, որքան Բիյոնսեի ու Ջեյ Զիի։ Նրանց կամ ատում են, կամ՝ չափազանց շատ սիրում։ Սակայն, չնայած բոլոր մեղադրանքներին ու բարդ շրջաններին, դավաճանությունների ու բաժանումների մասին անընդհատ տարածվող լուրերին, նրանք միասին են ավելի քան 20 տարի։ Էպիզոդը նվիրվում է փոփի «ծնողներին»։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-25 | 00:40:01 | Լսիր |
|
Հայաստանից Հոլիվուդ
Խոստովանի՛ր, որ գոնե մեկ անգամ ոգեւորվել ես, երբ որեւէ հոլիվուդյան ֆիլմի վերջում տիտրերում նկատել ես հայկական ազգանուն։ Այս էպիզոդում խոսում ենք հայ արտիստների ու դեպի միջազգային հարթակներ նրանց հնարավոր ճանապարհի մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-18 | 00:36:11 | Լսիր |
|
Փոփի ներկան
Նոր ստացած վարորդական իրավունքից մինչեւ էսպրեսո․ վերջին մի քանի տարում փոփ երաժշտությունը թելադրում են կանայք։ Էպիզոդ ժամանակակից ամենահայտնի փոփ արտիստների, նրանց ոճի ու երաժշտության, ինչպես նաեւ փոփի ապագայի մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-11 | 00:40:15 | Լսիր |
|
P Diddy. Շոու բիզեսի սեւ կարդինալը
Անկախ նրանից, շոու բիզնեսով ու փոփ մշակույթով հետաքրքրում եք, թե ոչ, վստահ ենք՝ վերջին ամիսներին գոնե մի քանի անգամ լսել եք P Diddy անունն ու դրա շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքերի մասին։ Էպիզոդը նվիրել ենք ռեփեր–պրոդյուսերի դեմ եղած մեղադրանքներին, շոու բիզնեսյան հիերարխիայում ունեցած դերին ու նրան սպառնացող պատժին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-12-04 | 00:41:13 | Լսիր |
Ավելին Shat taq tey-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: