Պոդքասթի մանրամասները
Շատ տաք թեյ
Shat taq tey
Նկարագրություն
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
84 դրվագները հասանելի են · Էջ 9 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
One Direction. ինչու՞ ամեն ինչ ավարտվեց
X Factor նախագծից մինչև Բիլբորդի առաջին հորիզոնականներ, համաշխարհային չարթեր ու միլիոնավոր երկրպագուներ։ Ինչպե՞ս ժյուրիի կողմից սոլո կարիերայի համար բավականաչափ տաղանդավոր չհամարված 5 տղա կարողացան գրավել աշխարհն, ու ինչու՞ խմբի կյանքը տևեց ընդամենը 5 տարի։ One Direction-ի ստեղծման ու փլուզման պատմությունը քննարկում ենք այս էպիզոդում։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-01-26 | 00:40:17 | Լսիր |
|
«Տես` ինչ ստիպեցիր ինձ անել»․ Թեյլըր Սվիֆթի ու Քանյե Ուեսթի «պատերազմը»՝ Քիմի մասնակցությամբ
2009 թվականին VMA մրցանակաբաշխության ժամանակ, երբ 19-ամյա Թեյլոր Սվիֆթը ստանում էր մրցանակ «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, Քանյե Ուեսթը բարձրացավ բեմ, ընդհատեց երիտասարդ երգչուհու ելույթը՝ միկրոֆոնը նրանից խլելով ու հայտարարեց, որ մրցանակին ավելի արժանի էր Բեյոնսեն։ Սա դարձավ երկու արտիստների միջև «պատերազմի» սկիզբը, որը տևեց տարիներ, ու որի մասին խոսում ենք այս էպիզոդում։ Տեխնիկական մանրամասներ
|
2023-12-29 | 00:38:26 | Լսիր |
|
Դիանայի մահը․ արքունիքի հակառակ կողմը
«Մարդկանց սրտերի թագուհին»․ արդյո՞ք Լեդի Դիին բոլորն էին սիրում։ Այս էպիզոդում քննարկում ենք Բրիտանիայի արքայական ընտանիքի ամենաքննարկված անդամի՝ արքայադուստ Դիանայի կյանքն ու անսպասելի մահը։ Տեխնիկական մանրամասներ
|
2023-12-02 | 00:37:01 | Լսիր |
|
Քարդաշյանների վերելքը
Այսօր աշխարհի ամենահայտնի ընտանիքներից մեկը հանդիսացող Քարդաշյաններին գիտեն բոլորը, բայց թե ինչպես նրանց հայազգի նախապապը հայտնվեց նահանգներում, ստեղծեց ամուր բիզնես ու ընտանիք, քչերին է հայտնի։ «Շատ տաք թեյի» առաջին էպիզոդում Նիկոլայ Հայրապետյանի հետ բացահայտում ենք Քարդաշյան ընտանիքի գաղտնիքները, ընտանիքի անդամների առանձնահատկություններն ու տարօրինակությունները, ինչպես նաեւ քննարկում ենք սկանդալները։ Տեխնիկական մանրամասներ
|
2023-11-26 | 00:41:43 | Լսիր |
Ավելին Shat taq tey-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: